«Միասին գիշերային» սակագնային պլանը ստեղծված է հատուկ այն բաժանորդների համար, ովքեր մեծ մասամբ խոսում են ՎիվաՍել-ՄՏՍ-ի ցանցի ներսում: Այն առաջարկում է ավելի ցածր րոպեավճար ՎիվաՍել-ՄՏՍ-ի բաժանորդների միջև կատարվող զանգերի համար և հատուկ գիշերային սակագներ ներցանցային զանգերի և SMS-ների համար:
«Միասին գիշերային» սակագնային պլանին անցնելու համար հավաքեք *131*202*1# և սեղմեք զանգահարելու կոճակը: Անցման վճարն է 200 դրամ:
| Տեղական զանգեր | Ցերեկային ժամեր 07:00 – 00:00 (դրամ/րոպե) | Գիշերային ժամեր 00:00 – 07:00 (դրամ/րոպե) | |
|---|---|---|---|
| Դեպի ՎիվաՍել-ՄՏՍ-ի ցանց | 50 | 6 | |
| Դեպի ՀՀ այլ բջջային ցանցեր | 50 | 50 | |
| Դեպի ՀՀ քաղաքային ցանցեր | 50 | 50 | |
| Դեպի Արցախի բջջային ցանց | 42 | 42 | |
| Դեպի Արցախի քաղաքային ցանց | 42 | 42 | |
| SMS | դրամ/SMS | ||
| ՎիվաՍել-ՄՏՍ-ի ցանցում | 20 | 6 | |
| Տեղական | 20 | 20 | |
| Միջազգային | 20 | 20 | |
Ինտերնետ* | դրամ/ՄԲ | ||
Բոլոր կայքերը | 130 | ||
Բոլոր գները ներառում են ԱԱՀ:
* Ցանկության դեպքում կարելի է նաև ակտիվացնել ինտերնետ-փաթեթներ, որոնք առավել մեծ ծավալի տվյալներ ուղարկելու և ստանալու դեպքում տրամադրում են ինտերնետի առավել մատչելի սակագներ:
Ծանոթություն
•6 դրամ սակագինը չի գործում «Պրեմիում SMS» ուղարկելիս և «Պրեմիում զանգ» կատարելիս:
•«Կեսգիշեր» ծառայությունը չի տրամադրվում «Միասին գիշերային» սակագնային պլանի բաժանորդներին:
Նաև կարող եք զանգահարել մեզ 111 և 093 297111 հեռախոսահամարներով:
Ֆիքսված ծառայությունների վերաբերյալ հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել 060 61 00 00 հեռախոսահամարով: