Գոյություն ունեն Viva-ի հետվճարային ծառայությունների դիմաց վճարման և կանխավճարային քարտերի վերալիցքավորման մի շարք եղանակներ: Ստորև ներկայացված են վճարման/վերալիցքավորման հասանելի եղանակները՝ կախված Ձեր գտնվելու վայրից:
| Հասանե- | Կանխա- | Հետվճա- |
|---|---|---|---|
Վերալիցքավորման քարտեր* | |||
Ինտերնետ
|
|
|
|
ՄոբիԴրամ վճարային համակարգ
|
|
|
|
Viva-ի սպասարկման կենտրոններ |
| ||
«Հայփոստի» փոստային բաժանմունքներ |
| ||
| «Telcell» համակարգի Էլեկտրոնային վճարման մեքենաներ/բջջային հավելված | |||
| «Իզի Փեյ» համակարգի էլեկտրոնային վճարման մեքենաներ/բջջային հավելված | |||
| «iDram» համակարգի էլեկտրոնային վճարման մեքենաներ և մասնաճյուղեր/բջջային հավելված | |||
ՀՀ բանկերի մասնաճյուղեր և բանկոմատներ |
| ||
«Լիցք» |
| ||
| |||
«Մոբիդենգի» |
| ||
«Սբերբանկ» բջջային հավելված |
| ||
«Տինկոֆֆ» բջջային հավելված |
|
Վերալիցքավորման քարտ կամ ծածկագիր ունենալու դեպքում դրա միջոցով կանխավճարային քարտը կարելի է վերալիցքավորել նաև ռոումինգում, եթե արտասահմանյան օպերատորի ցանցն ապահովում է USSD ծառայությունը:
| Ամենուրեք | Հայաստանում | Ռուսաստանում |
Կանխավճարային քարտի հաշվի առավելագույն թույլատրելի մնացորդն է 90000 դրամ, իսկ առավելագույն վավերականության ժամկետը` 1024 օր: Վերալիցքավորում կատարելիս տրամադրվող վավերականության ժամկետը կախված է գումարի չափից:
Վերալիցքավորման քարտեր
Ձեռք բերեք Viva-ի վերալիցքավորման քարտ, ջնջեք պաշտպանիչ շերտը և կտեսնեք վերալիցքավորման ծածկագիրը:
Ձեր կանխավճարային քարտը վերալիցքավորելու համար հավաքեք *123*ծածկագիրը#, կամ զանգահարեք 123 և հետևեք ձայնային հրահանգներին:
Այլ կանխավճարային քարտ վերալիցքավորելու համար հավաքեք *125*ծածկագիրը*հեռախոսահամարը#, կամ զանգահարեք 125 և հետևեք ձայնային հրահանգներին:
Առկա վերալիցքավորման քարտերն են.
| Վերալիցքավորման քարտ | Վավերականության ժամկետ |
|---|---|
| 500 դրամ | 12 օր |
| 1000 դրամ | 20 օր |
| 2000 դրամ | 45 օր |
Լիցք
Կանխավճարային քարտը կարելի է վերալիցքավորել նաև վաճառակետերի շարունակաբար ընդլայնվող ցանցում՝ «Լիցք» ծառայության միջոցով:
* «Վիվա Արմենիա» ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում վճարման կամ վերալիցքավորման ժամանակ Ձեր կողմից սխալ մուտքագրված տվյալների, ծառայության խափանման կամ ցանկացած այլ խոտանի համար: Քարտերով կատարված վճարումների հետ կապված հարցերի պարզաբանման համար խնդրում ենք դիմել քարտը թողարկած բանկ:
* Սխալմունքի հետևանքով այլ բաժանորդի հաշվեկշռին փոխանցված գումարը չի կարող վերադարձվել բաժանորդին, եթե ստացող կողմն արդեն ծախսել է գումարը:
Նաև կարող եք զանգահարել մեզ 111 և 093 297111 հեռախոսահամարներով:
Ֆիքսված ծառայությունների վերաբերյալ հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել 060 61 00 00 հեռախոսահամարով: