«Արագ» ծառայությունը հետվճարային սակագնային պլանների բաժանորդներին հնարավորություն է տալիս նախաձեռնելու անցում մեկ այլ հետվճարային սակագնային պլանի՝ USSD հրահանգի կամ «My Viva» բջջային հավելվածի միջոցով, առանց սպասարկման կենտրոն այցելելու:
Դրա համար անհրաժեշտ է ներկայացնել սակագնային պլանի փոխելու հայտ՝ բջջային հեռախոսից հավաքելով *198# և, մուտք գործելով USSD մենյու, ընտրել անհրաժեշտ տարբերակը:
Կարող եք անցումը նախաձեռնել նաև անմիջապես՝ ուղարկելով նախընտրելի տարբերակի հրահանգը, ինչպես ցույց է տրված ստորև աղյուսակում.
| Ընթացիկ տարբերակ | Նախընտրելի տարբերակ | |||||||
|---|---|---|---|---|---|---|---|---|
| Y | X | UNLIM | UNLIM Basic | |||||
| Viva 2700 | *198*3200# | *198*5500# | *198*4500# | *198*3500# | ||||
| Viva 3500 | - | *198*5500# | *198*4500# | - | ||||
| Viva 5500 | - | *198*5500# | *198*4500# | - | ||||
| Viva 7500 | - | *198*5500# | *198*4500# | - | ||||
| Viva 9500 | - | *198*5500# | *198*4500# | - | ||||
| Viva 15000 | - | *198*5500# | *198*4500# | - | ||||
| Y | - | *198*5500# | *198*4500# | *198*3500# | ||||
| X | - | - | *198*4500# | - | ||||
| UNLIM | - | *198*5500# | - | - | ||||
| UNLIM Basic | *198*3200# | *198*5500# | *198*4500# | - | ||||
«My Viva» բջջային հավելվածը կարելի է ներբեռնել Play Store-ից և App Store-ից:
Հայտը ներկայացնելուց հետո Ձեր հեռախոսահամարը հայտնվում է համապատասխան ցանկում:
Անցման գործընթացը հաջողությամբ ավարտելու դեպքում անցումը սակագնային պլաններին իրականացվում է ընթացիկ ամսվա վերջին օրը:
Ծառայությունն անվճար է:
Անցումը դադարեցնելու համարմուտք գործեք *198# հրահանգների մենյու և ընտրեք դադարեցման հրահանգը կամ ուղարկեք *198*0#:

