Ուզո՞ւմ եք իմանալ, թե ամսվա ընթացքում ընդհանուր որքան ինտերնետ եք օգտագործում սիրելի հավելվածներում, մեսինջերներով շփման, տեսանյութեր դիտելու, երաժշտություն լսելու և այլի համար:
«Օգտագործած ինտերնետի ծավալ» ծառայության միջոցով ցուցադրվող տվյալները թույլ են տալիս բաժանորդներին տեսնել օգտագործված ինտերնետի իրական ծավալը, ներառյալ այն ինտերնետ տրաֆիկի, որը չի սպառվել բաժանորդի հիմնական փաթեթից, օրինակ՝ սակագնային պլանի շրջանակում տրամադրվող ինտերնետ տրաֆիկը (Messenger, WhatsApp, Viber, YouTube և այլ հավելվածներից օգտվելու համար): Այս ծառայությունը բաժանորդին ամբողջությամբ թափանցիկ տվյալներ ստանալու հնարավորություն է տալիս իր սպառած ինտերնետի մասին:
Ծառայությունից օգտվելու համար պարզապես ուղարկեք *113# հրահանգը և պատասխան հաղորդագրությամբ ստացեք նախորդ և ընթացիկ ամիսներին ինտերնետ տրաֆիկի սպառման վերաբերյալ մանրամասն տեղեկություններ:
Ծառայությունը հասանելի է և՛ կանխավճարային և՛ հետվճարային բաժանորդներին: