«Սիրում եմ…» սակագնային պլանը ստեղծված է հատուկ սիրահար զույգերի համար: Փաթեթը ներառում է երկու կանխավճարային հեռախոսահամար, որոնք միմյանց համար հանդիսանում են «Սիրելի համարներ»:
  
«Սիրում եմ…» կանխավճարային սակագնային պլանից օգտվելիս Ձեր և Ձեր սիրելիի միջև զանգերը բոլորովին անվճար են, իսկ SMS-ների սակագինը կազմում է ընդամենը 4 դրամ:
 Երկու «Սիրելի համարներն» ունեն ընդհանուր հաշիվ, որը կարող է վերալիցքավորել բաժանորդներից յուրաքանչյուրը: «Սիրելի համարները» վերալիցքավորելիս, վերալիցքավորման գումարը եռապատկվում է: Այսինքն բացի հիմնական հաշվից Դուք ունենում եք նաև հավելյալ հաշիվ, և վերալիցքավորման արդյունքում Ձեր հիմնական հաշիվը վերալիցքավորվում է սովորականի պես, իսկ հավելյալ հաշիվը վերալիցքավորվում է գումարի կրկնապատիկով: Օրինակ` 1000 դրամի վերալիցքավորում կատարելիս հիմնական հաշվի գումարը կավելանա 1000 դրամով, իսկ հավելյալ հաշվինը` 2000 դրամով: Հավելյալ հաշվի գումարը հնարավոր է օգտագործել միայն ՎիվաՍել-ՄՏՍ-ի ցանցի ներսում զանգեր կատարելիս և SMS հաղորդագրություններ ուղարկելիս, ինտերնետից օգտվելիս, ինչպես նաև ցանկացած ուղղությամբ MMS ուղարկելիս:
  
Փաթեթի արժեքն է 2500 դրամ: Այն ներառում է 400 դրամի ընդհանուր խոսելաժամանակ:
Տեղական զանգեր  | դրամ/րոպե  | 
|---|---|
Դեպի «Սիրելի համար»  | 0  | 
Դեպի ՎիվաՍել-ՄՏՍ-ի ցանց  | 44  | 
Դեպի ՀՀ այլ բջջային ցանցեր  | 35  | 
Դեպի ՀՀ քաղաքային ցանցեր  | 35  | 
Դեպի Արցախի բջջային ցանց  | 42  | 
Դեպի Արցախի քաղաքային ցանց  | 42  | 
SMS  | դրամ/SMS  | 
Դեպի «Սիրելի համար»  | 4  | 
Տեղական  | 20  | 
Միջազգային  | 20  | 
Ինտերնետ*  | դրամ/ՄԲ  | 
Բոլոր կայքերը  | 74  | 
Բոլոր գները ներառում են ԱԱՀ:
* Ցանկության դեպքում կարելի է նաև ակտիվացնել ինտերնետ-փաթեթներ, որոնք առավել մեծ ծավալի տվյալներ ուղարկելու և ստանալու դեպքում տրամադրում են ինտերնետի առավել մատչելի սակագներ:
Ծանոթություն
•«SMS փաթեթ», «SMS էքստրա» և «Կեսգիշեր» ծառայությունները չեն տրամադրվում «Սիրում եմ…» սակագնային պլանի բաժանորդներին:
•«Սիրում եմ…» սակագնային պլանի բաժանորդները չեն կարող «Փողանցում» ծառայության միջոցով իրենց հաշվից գումար փոխանցել այլ կանխավճարային քարտի հաշվին:
•«Փողանցում» ծառայության միջոցով այլ բաժանորդներից ստացված գումարը չի եռապատկվում:
•Անցնել «Սիրում եմ…» սակագնային պլանից այլ սակագնային պլանների կամ հակառակը հնարավոր չէ:
•Գտնվելով ռոումինգում «Սիրում եմ...» սակագնային պլանի բաժանորդները չեն կարող օգտվել ինտերնետից:
•«Սիրելի համարների» ընդհանուր հաշվի առավելագույն թույլատրելի մնացորդը կազմում է 180000 դրամ:
•«Սիրելի համարների» զույգը փոփոխման ենթակա չէ:
•Հավելյալ հաշվի գումարը հնարավոր չէ օգտագործել ռոումինգում:
Նաև կարող եք զանգահարել մեզ 111 և 093 297111 հեռախոսահամարներով:
Ֆիքսված ծառայությունների վերաբերյալ հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել 060 61 00 00 հեռախոսահամարով: