Օգտվեք հիմա, վճարեք հետո
Ակտիվացրեք «Լիցք+» ծառայությունը և շարունակեք օգտվել Viva-ի ծառայություններից՝ մինչև 3500 դրամի չափով:
Ի դեպ, 3500 դրամը կարող եք օգտագործել հետևյալ սակագնային պլանները, փաթեթներն ու ծառայություններն ակտիվացնելիս հաշվեկշռին առկա չբավարարող գումարը լրացնելու համար:
• «Viva»* (ներառյալ հավելյալ ինտերնետ փաթեթը)
• «X», «Y», «Z», «START», «START+», «Արև», «Արև մարզային», «VOXI», «UNLIM», «UNLIM START », «UNLIM Basic» և «TOURIST UNLIM»* (ներառյալ հավելյալ ինտերնետ փաթեթը)
• «BIT», «Super BIT», «Super BIT+», «Super 0 Daily», «Super couple», «+100 minutes», «+300 minutes», «+3GB», «+10GB», «+20GB», «+Premium», «+Unlim», «+V&D», «Պահմտոցի»
Ծառայությունն ակտիվացնելու համար զանգահարեք 111 և հետևեք ձայնային հրահանգներին, օգտվեք «My Viva» հավելվածից կամ պարզապես ուղարկեք *221# հրահանգը:
Ներբեռնեք « My Viva » հավելվածը «Play Store» - ում / «App Store» - ում :
Ծառայության ակտիվացման գինը 20 դրամ է: Այն գանձվում է այն դեպքում, եթե ծառայությունը հաջողությամբ ակտիվացվում է, անկախ նրանից բաժանորդը հասնում է բացասական հաշվեկշռի, թե՝ ոչ:
Ծառայության ակտիվացման՝ 20 ՀՀ դրամ կազմող գինը դրական հաշվեկշռի դեպքում գանձվում է ակտիվացումից անմիջապես հետո, իսկ հաշվեկշռին բավարար գումար չլինելու դեպքում՝ ձևավորվում է ծառայության ակտիվացման համար պարտք՝ 20 ՀՀ դրամի չափով: Սահմանաչափը կարող է կազմել մինչև -3520 դրամ:
Ծառայությունից հնարավոր է օգտվել այն ակտիվացնելուց հետո 30 օրվա ընթացքում: Օրինակ, եթե Դուք արդեն օգտվում եք «Լիցք+» ծառայությունից, ունեք 800 դրամ կուտակված պարտավորություն և վերալիցքավորել եք հաշիվը 1000 դրամով, ապա Ձեր հաշվեկշռի մնացորդը կդառնա 200 դրամ, իսկ «Լիցք+» ծառայությունը կլինի ակտիվ և ցանկության դեպքում դուք կկարողանաք կրկին օգտվել դրանից մինչև ծառայության գործողության ժամկետը լրանալը:
Եթե ցանկանում եք կառավարել Ձեր բացասական հաշվեկշիռը և ապաակտիվացնել ծառայությունը նախքան 30-օրյա ժամկետը լրանալը՝ ուղարկեք *221*0# հրահանգը։
«Լիցք+» ծառայության գործողության ժամկետի ընթացքում սպառած ծառայությունների դիմաց գումարը անհրաժեշտ է վճարել ծառայության գործողության ժամկետը լրանալուց հետո կամ ծառայության ապաակտիվացումից հետո, ծառայության ակտիվացումից սկսած 60 օրվա ընթացքում: Այլապես ծառայությունը բաժանորդի համար կարգելափակվի 90 օրով:
Եթե «Լիցք+» ծառայության շրջանակում կուտակված պարտքը չի մարվել 60 օրվա ընթացքում և ծառայությունը արգելափակվել է 90 օրով, ապա բաժանորդը չի կարող ակտիվացնել «Լիցք+» ծառայությունը իրեն պատկանող որևԷ այլ հեռախոսահամարով:
Հաշվեկշիռը ստուգելու համար ուղարկեք *122# հրահանգը:
* Եթե « Լիցք +» ծառայությունն ակտիվացված է և բացասական հաշվեկշիռը բավարար է սակագնային պլանի վավերականության ժամկետ ի ավարտ ի պահին , ապա բաժանորդից կգանձվի ակտիվացման գինը և փաթեթներն ավտոմատ կերկարաձգվեն : Եթե « Լիցք +» ծառայությունն ակտիվացվում է սակագնային պլանը ոչ ակտիվ լինելու ընթացքում , ապա բաժանորդը պետք է ուղարկի վերաակտիվացման հրահանգը (*161*4# Viva սակագնային պլանների և *208*4 # XYZ, START, START+, Արև, Արև մարզային, VOXI, UNLIM, UNLIM START, UNLIM Basic և TOURIST UNLIM սակագնային պլանների դեպքում ) սակագնային պլանը վերաակտիվացնելու համար . այլապես փաթեթներն ավտոմատ չեն երկարաձգվի : Սակագնային պլանի շրջանակում տրամադրվող ծառայությունների փաթեթներն ակտիվացված են համարվում միայն տեղեկացնող SMS ստանալուց հետո :
•Ծառայությունը հնարավոր չէ ակտիվացնել բացասական հաշվեկշիռ ունենալու դեպքում:
•Ծառայության վավերականության ժամկետի ընթացքում հեռախոսահամարի բաժանորդի փոփոխություն հնարավոր չէ:
•Քարտի վավերականության ժամկետի ավարտից հետո ծառայությունը հասանելի չէ:
•Ծառայությունը հասանելի է այն կանխավճարային բաժանորդներին, որոնք օգտվում են Viva-ի ծառայություններից ավելի քան 6 ամիս:
•Քարտի վավերականության ժամկետը լրանալիս 100 դրամից ավելի պարտք ունենալու պարագայում ավտոմատ կասեցման գործընթացը դադարեցվում է:
•Եթե բաժանորդն ամբողջությամբ չի վճարել «Լիցք+» ծառայության դիմաց պարտքը, ապա օպերատորն իրավունք ունի օգտագործել բաժանորդի այլ համարների դրական հաշիվը`բաժանորդի ժամկետանց պարտքերը մարելու համար:
•Եթե բաժանորդն ամբողջությամբ չի վճարել «Լիցք+» ծառայության դիմաց պարտքը և հեռախոսահամարի գործողությունը կասեցվել է այլ բջջային օպերատորի ցանց համարը տեղափոխելու պատճառով, ապա բաժանորդը ժամկետանց պարտքը մարելու համար պետք է վճարում կատարի միայն Viva-ի սպասարկման կենտրոնում:
•««Լիցք+» ծառայությունը հասանելի է Viva-ի բաժանորդների բազայում բաժանորդի ՀՀ հանրային ծառայությունների համարանիշի առկայության դեպքում: Հանրային ծառայությունների համարանիշի բացակայության դեպքում բաժանորդը կարող է մոտենալ Viva-ի ցանկացած սպասարկման կենտրոն՝ անձնական տվյալների թարմացման/համալրման նպատակով:
Նաև կարող եք զանգահարել մեզ 111 և 093 297111 հեռախոսահամարներով:
Ֆիքսված ծառայությունների վերաբերյալ հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել 060 61 00 00 հեռախոսահամարով: