«Super BIT+» ծառայությունը հնարավոր է ակտիվացնել միայն «My Viva» հավելվածով:
Ծառայության կարգավիճակը կարելի է ստուգել «My Viva» հավելվածում:
«Super BIT+» ծառայության գործողության ժամկետը կազմում է 24 ժամ՝ ակտիվացման պահից սկսած:
«Super BIT+» ծառայությամբ տրամադրվող փաթեթը սպառելուց հետո կամ ծառայության գործողության ժամկետի ավարտից հետո բաժանորդը շարունակում է օգտվել ինտերնետից իր սակագնային պլանով նախատեսված սակագներով։
«Super BIT+» ծառայությունը հասանելի է «Viva», «X», «Y», «Z», «START», «START+», «Արև», «Արև մարզային», «VOXI», «GO», «ԵՍ», «Ալո մենք», «Բարբառ» կանխավճարային սակագնային պլանների բաժանորդներին, ինչպես նաև «UNLIM», «UNLIM Basic» կանխավճարային սակագնային պլանի բաժանորդներին՝ ակտիվ փաթեթներ չունենալու դեպքում։
Սակագնային պլանի շրջանակում տրամադրվող ինտերնետ փաթեթի առկայության դեպքում նախ սպառվում է «Super BIT+» ծառայությամբ տրամադրվող փաթեթը:
Ավտոմատ երկարացմամբ ակտիվացված «BIT» և «Super BIT» ծառայությունների առկայության դեպքում «Super BIT+» ծառայությունը հնարավոր չէ ակտիվացնել:
«Super BIT+» ծառայությունն ավտոմատ երկարացմամբ ակտիվացնել հնարավոր չէ:
Ակտիվացված «BIT», «Super BIT», «Super զույգ» կամ «Ջան-ջան» ունենալու դեպքում «Super BIT+» ծառայությունը հնարավոր չէ ակտիվացնել: Նույն կերպ, ակտիվացված «Super BIT+» ծառայության դեպքում հնարավոր չէ ակտիվացնել «BIT», «Super BIT», «Super զույգ» կամ «Ջան-ջան» ծառայությունները:
Ծառայությունից հնարավոր չէ օգտվել ռոումինգում:
«Super BIT+» ծառայությունը ռոումինգում հասանելի չէ: Ծանոթացեք ծառայությունների սակագներին ռոումինգում
«Super BIT+» ծառայությունն ակտիվացնելու համար հաշվեկշռին բավարար գումար չլինելու դեպքում կանխավճարային բաժանորդները կարող են օգտվել «Լիցք+» ծառայությունից:
Նաև կարող եք զանգահարել մեզ 111 և 093 297111 հեռախոսահամարներով:
Ֆիքսված ծառայությունների վերաբերյալ հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել 060 61 00 00 հեռախոսահամարով: