Օգտագործի՛ր ինչպես ուզում ես
«X», «Y», «Z», «START», «START+», «Արև», «Արև մարզային», «VOXI» և «Viva» կանխավճարային և հետվճարային սակագնային պլանների բաժանորդները, ակտիվ փաթեթներ ունենալու դեպքում, կարող են ավելացնել 10ԳԲ ինտերնետ իրենց սակագնային պլանի հիմնական փաթեթին՝ պարզապես ուղարկելով *888*2# հրահանգը կամ զանգահարելով 111 և հետևելով հրահանգներին:
«+10ԳԲ» ծառայությունը կանխավճարային բաժանորդների համար հասանելի է սակագնային պլանի փաթեթների գործողության 30 օր ժամկետի ընթացքում, իսկ հետվճարայինների համար՝ մինչև ընթացիկ ամսվա ավարտը:
«+10ԳԲ» ծառայության ակտիվացումների թվի սահմանափակում չկա: Բաժանորդը կարող է ակտիվացնել այնքան անգամ, որքան ցանկանում է:
Կանխավճարային բաժանորդների համար սակագնային պլանի ակտիվ փաթեթների գործողության 30 օր ժամկետի ընթացքում, իսկ հետվճարայինների համար՝ մինչև ընթացիկ ամսվա ավարտը, «+10ԳԲ» ինտերնետ փաթեթը նորից կարելի է ակտիվացնել՝ այն սպառած լինելու դեպքում:.
Կանխավճարային բաժանորդների համար սակագնային պլանի ակտիվ փաթեթների գործողության 30 օր ժամկետի ընթացքում, իսկ հետվճարայինների համար՝ մինչև ընթացիկ ամսվա ավարտը, «+10ԳԲ» ինտերնետ փաթեթը նորից կարելի է ակտիվացնել նաև 100 ՄԲ-ից պակաս մնացորդ ունենալու դեպքում. այս դեպքում մնացորդը կզրոյա
Բաժանորդը հնարավորություն ունի ակտիվացնելու «+3ԳԲ», «+10ԳԲ», «+20ԳԲ» կամ «+Premium» ծառայությունները, եթե ծառայության նախորդ ակտիվացումից հետո ծառայությամբ տրամադրվող ինտերնետի մնացորդը 100 ՄԲ-ից պակաս է: Նախորդ ակտիվացումից մնացած ինտերնետի հաշվեկշիռը նոր ակտիվացում կատարելիս զրոյանում է:
Կանխավճարային սակագնային պլաններով տրամադրվող փաթեթները 30-օրյա ժամկետից շուտ վերաակտիվացնելու դեպքում «+10ԳԲ» ծառայությունը չի ապաակտիվանում, և ծառայության վավերականության ժամկետը չի փոխվում:
«X», «Y», «Z» և «START», «START+», «Արև», «Արև մարզային» սակագնային պլաններով տրամադրվող անսահմանափակ մեսինջերներից և հավելվածներից օգտվելիս՝ «+10ԳԲ» ծառայության մեգաբայթերը չեն սպառվում:
Մինչև «X», «Y», «Z» և «START», «START+», «Արև», «Արև մարզային» կանխավճարային սակագնային պլանների հիմնական՝ 30-օրյա, ժամկետի ավարտը «+10ԳԲ» ծառայությունն ակտիվացնելու և նշված սակագնային պլանների մեջ սակագնային պլան փոխելու դեպքում՝ նախորդ սակագնային պլանի անսահմանափակ մեսինջերներից և հավելվածներից օգտվելիս նախորդ սակագնային պլանի շրջանակում ակտիվացված «+10ԳԲ» ծառայության մեգաբայթերը չեն սպառվում:
«+10ԳԲ» ինտերնետ փաթեթն ակտիվացնելիս հաշվին բավարար գումար չլինելու դեպքում կանխավճարային բաժանորդները կարող են օգտվել «Լիցք+» ծառայությունից:
Ակտիվացված օրական ինտերնետ փաթեթի (օր՝ «BIT») գործողության ընթացքում նախ սպառվում է այդ փաթեթով տրամադրվող ծառայությունը, իսկ սպառելուց հետո սակագնային պլաններով տրամադրվող ինտերնետ-փաթեթը, այնուհետև՝ ակտիվացված «+10ԳԲ» ինտերնետ փաթեթը:
Ծառայությունից հնարավոր չէ օգտվել ռոումինգում: Ծանոթացեք ծառայությունների սակագներին ռոումինգում:
Հետվճարային բաժանորդների համար ծառայությունը կարելի է ակտիվացնել, եթե ընթացիկ հաշվի սահմանաչափը և կանխավճարը բավարար են ակտիվացման համար:
Տրամադրվող ձայնային, SMS և ինտերնետ ծառայությունները սպառելուց կամ դրանց գործողության ժամկետի ավարտից հետո Viva-ի բաժանորդներին SMS ծանուցումներ ուղարկելու պարտավորություն չի կրում: Նշված ծանուցումներն ուղարկվում են չնախատեսված ծախսերից խուսափելու հարցում բաժանորդներին աջակցելու նպատակով՝ Viva-ի հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի առկա տեխնիկական հնարավորությունների սահմաններում: Ուստի, SMS ծանուցումները բաժանորդի կողմից չստանալը կամ ուշացումը կարող է պայմանավորված լինել Օպերատորի հսկողությունից դուրս գտնվող հանգամանքներից, այդ թվում` բաժանորդային սարքավորման որակից և տեխնիկական առանձնահատկություններից, ռադիոալիքների տարածմանը և ռադիոսարքավորումների բնականոն շահագործմանը խոչընդոտող հանգամանքներից, բաժանորդի գտնվելու վայրի առանձնահատկություններից: Ծառայությունների օգտագործումից առաջացած հավելյալ ծախսերից խուսափելու համար` բաժանորդը պետք է համապատասխան USSD հրահանգի միջոցով վերահսկի իրեն տրամադրված ծառայությունների ծավալը և գործողության ժամկետը:
«+10ԳԲ» ծառայությունը ռոումինգում հասանելի չէ:
Նաև կարող եք զանգահարել մեզ 111 և 093 297111 հեռախոսահամարներով:
Ֆիքսված ծառայությունների վերաբերյալ հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել 060 61 00 00 հեռախոսահամարով: