2026 թ. հուլիսի 4-ից սկսած կանխավճարային և հետվճարային «X» սակագնային պլանի շրջանակում հասանելի կդառնա 1000 ՄԲ ինտերնետ փաթեթ՝ ռոումինգում օգտագործման համար:
Կանխավճարային «X» սակագնային պլանի շրջանակում 1000 ՄԲ ռոումինգ ինտերնետ փաթեթը հասանելի կդառնա հաջորդ վերաակտիվացման ժամանակ։
1000 ՄԲ ինտերնետ փաթեթից հնարավոր կլինի օգտվել «ՎՈՅԱԺ» ծառայության 30-օրյա փաթեթով տրամադրվող բոլոր ուղղություններով:
Ռոումինգում ինտերնետ փաթեթից օգտվելու համար անհրաժեշտ է նախքան մեկնելն ակտիվացնել ռոումինգը:
Հասանելի մնացորդի ստուգում
Կանխավճարայինի դեպքում՝ *208*6#
Հետվճարայինի դեպքում՝ *209*6#
Սակագնային պլանի կանխավճարային տարբերակի ակտիվացման գինը և հետվճարային տարբերակի ամսավճարը մնում է անփոփոխ:
Նաև կարող եք զանգահարել մեզ 111 և 093 297111 հեռախոսահամարներով:
Ֆիքսված ծառայությունների վերաբերյալ հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել 060 61 00 00 հեռախոսահամարով: