«Վիվա Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ, հիմք ընդունելով ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 19.11.2025թ. թիվ 382-Ն որոշմամբ սահմանված պահանջները, 2026թ. հուլիսի 1-ին ուժի մեջ կմտնեն «Վիվա Արմենիա» ՓԲԸ-ի՝ Շարժական էլեկտրոնային հաղորդակցության ծառայությունների մատուցման ընդհանուր պայմաններում, ինչպես նաև Ամրակցված ցանցի միջոցով տվյալների հաղորդման, ֆիքսված հեռախոսակապի և ինտերնետ հասանելիության ծառայությունների մատուցման ընդհանուր պայմաններում կատարված փոփոխությունները և լրացումները: Գործող և վերը նշված ամսաթվին ուժի մեջ մտնող փոփոխություններով և լրացումներով Պայմաններին կարող եք ծանոթանալ«Վիվա Արմենիա» ՓԲԸ-ի պաշտոնական կայքում՝ «Իրավական տեղեկատվություն» բաժնում:
Միևնույն ժամանակ տեղեկացնում ենք, որ ի կատարումն ՀԾԿՀ վերոնշյալ որոշման՝ 2026թ. հուլիսի 1-ին ուժի մեջ կմտնի Հանրային էլեկտրոնային հաղորդակցության ծառայությունների ընդհատման կամ որակի անկման դեպքերում բաժանորդների դիմումների քննության և փոխհատուցումների տրամադրման կարգը:
Նաև կարող եք զանգահարել մեզ 111 և 093 297111 հեռախոսահամարներով:
Ֆիքսված ծառայությունների վերաբերյալ հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել 060 61 00 00 հեռախոսահամարով: