Տեղեկացնում ենք, որ 2026թ. հուլիսի 8-ից «Viva 1900» կանխավճարային սակագնային պլանի շրջանակում տրամադրվող ինտերնետ փաթեթը սպառելուց հետո ինտերնետից օգտվելու համար՝ հաշվին առնվազն 100 դրամի առկայության դեպքում ավտոմատ կերպով կակտիվանա 500 ՄԲ փաթեթ, որը հասանելի կլինի ակտիվացման պահից սկսած 24 ժամվա ընթացքում:
Բացի այդ, ակտիվ փաթեթներ ունենալու դեպքում այս կանխավճարային սակագնային պլանի բաժանորդները կարող են ակտիվացնել «+3 ԳԲ», «+10ԳԲ», «+20ԳԲ» կամ «+Premium»:
Ակտիվ փաթեթ չունենալու դեպքում՝ բաժանորդը հնարավորություն ունի ակտիվացնելու «BIT», «Super BIT», «Super BIT+», «+Unlim» կամ «+Unlim 3 ժամ» ծառայությունները:
Սակագնային պլանի տրամադրման այլ պայմանները մնում են անփոփոխ:
Նաև կարող եք զանգահարել մեզ 111 և 093 297111 հեռախոսահամարներով:
Ֆիքսված ծառայությունների վերաբերյալ հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել 060 61 00 00 հեռախոսահամարով: