Փոխանակման գինը՝ 200 դրամ

Տոնական առաջարկի շրջանակում 2025թ․-ի դեկտեմբերի 22-ից մինչև 2026թ.-ի հունվարի 22-ը /ներառյալ/, «My Viva» հավելվածով փոխանակեք ներցանցային րոպեները ՄԲ-ների՝

1 րոպե = 1 ՄԲ !

Հավելվածը հասանելի է «Google Play»-ում և «App Store»-ում:

*878*րոպեներ# հրահանգի միջոցով փոխանակման դեպքում

3 րոպե = 1 ՄԲ

 

Ծանոթություններ

 

  • Ներցանցային րոպեները ՄԲ-երի փոխանակելու համար անհրաժեշտ է նվազագույնը 1000 րոպե:
  • Փոխանակումից հետո խոսելաժամանակի մնացորդը պետք է կազմի առնվազն 1000 րոպե:
  • Փոխանակված և փոխանակման համար հասանելի ՄԲ-երի քանակը կարելի է ստուգել՝ ուղարկելով *878# հրահանգը:
  • Փոխանակված ՄԲ-երը կանխավճարային բաժանորդները կարող են օգտագործել մինչև «X», «Y»,«Z», «Արև», «Արև մարզային» կամ «START»«START+» սակագնային պլաններով տրամադրվող փաթեթների գործողության ժամկետի ավարտը, իսկ հետվճարային բաժանորդները՝ մինչև ընթացիկ ամսվա վերջին օրը:
  • Փոխանակման համար քանակային սահմանափակումներ չկան:
  • Կանխավճարային սակագնային պլանի բաժանորդները կարող են ընթացիկ սակագնային պլանի փաթեթները վերաակտիվացնել՝ հավաքելով *208*4#. այդ դեպքում, չսպառված մյուս փաթեթները, ինչպես նաև փոխանակված ՄԲ-երը զրոյանում են և ակտիվանում են նոր փաթեթներ, որոնց գործողության ժամկետը կազմում է 30 օր:
  • Փոխանակված ՄԲ-երը հասանելի չեն ռոումինգում:
  • Ներցանցային րոպեները մեգաբայթերի փոխանակման համար հաշվին բավարար գումար չլինելու դեպքում կանխավճարային բաժանորդները կարող են օգտվել «Լիցք+» ծառայությունից:
  • Բաժանորդի մոտ ակտիվ ինտերնետ-փաթեթների առկայության դեպքում նախ սպառվում են փոխանակման արդյունքում ստացված ՄԲ-երը: