1.Վիճակախաղի նկարագրություն
«ՄՏՍ-Հայաստան» ՓԲԸ-ն (այսուհետ նաև` Կազմակերպիչ) բջջային կապի ծառայությունները խթանելու նպատակով անցկացնում է գովազդային վիճակախաղ (այուհետ՝ «Վիճակախաղ»), որի շրջանակներում «ՄՏՍ-Հայաստան» ՓԲԸ-ի բջջային կապի ֆիզիկական անձ հանդիսացող բոլոր կանխավճարային ծառայություններից օգտվող բաժանորդները յուրաքանչյուր ամիս մասնակցում են խաղարկությանը, և «ՄՏՍ-Հայաստան» ՓԲԸ-ի կողմից մշակված ծրագրային ապահովման միջոցով յուրաքանչյուր ամիս ընտրվում են հաղթող մասնակիցներ, որոնք ստանում են սույն կանոնների 4.2.1. կետում նշված մրցանակները:
2. Վիճակախաղի Կազմակերպչի անվանումը և իրավաբանական հասցեն
«ՄՏՍ-Հայաստան» ՓԲԸ, Արգիշտի փ., 4/1 շ., 0015 Երևան, Հայաստանի Հանրապետություն:
3. Վիճակախաղի անցկացման ձևը, դրա անցկացման տարածքը և ժամկետը
3.1. Վիճակախաղին մասնակցելու համար անհրաժեշտ է լինել «ՄՏՍ-Հայաստան» ՓԲԸ-ի բջջային կապի կանխավճարային ծառայություններից առնվազն 3 ամիս օգտվող ֆիզիկական անձ հանդիսացող բաժանորդ: Վիճակախաղի մասնակցությունն անվճար է: Վիճակախաղին չեն կարող մասնակցել «ՄՏՍ-Հայաստան» ՓԲԸ-ի բջջային կապի ծառայություններից օգտվող իրավաբանական անձ հանդիսացող բաժանորդները:
3.2. Վիճակախաղի մասնակցությունը և հաղթելու դեպքում մրցանակներ ստանալը համարվում է բաժանորդների կողմից սույն կանոնների անվերապահ ընդունում:
3.3. Սույն կանոնների 3.1. կետում նշված բաժանորդները հնարավորություն են ստանում մասնակցելու խաղարկությանը և շահելու սույն կանոնների 4.2.1. կետում նշված մրցանակները:
3.4. Կազմակերպիչն անցկացվող Վիճակախաղի շրջանակներում կարող է իր հայեցողությամբ իրականացնել լրացուցիչ միջոցառումներ, փոփոխել նվերների ցանկը և/կամ քանակը՝ տեղադրելով համապատասխան տեղեկատվությունը www.mts.am պաշտոնական կայքում:
3.5. Սույն կանոնները, դրանցում հետագա փոփոխությունները (առկայության դեպքում) և Վիճակախաղի վերաբերյալ ամբողջական տեղեկատվությունը հրապարակվում է www.mts.am պաշտոնական կայքում:
3.6. Վիճակախաղի անցկացումը դադարեցնելու դեպքում Կազմակերպիչը պարտավոր է www.mts.am պաշտոնական կայքում հրապարակել տեղեկատվություն Վիճակախաղի դադարեցման վերաբերյալ կամ այլ եղանակով հրապարակայնորեն ծանուցել բաժանորդներին այդ մասին:
3.7. Վիճակախաղի Կազմակերպիչն իրավունք չունի վիճակախաղի մասնակիցների մասին տեղեկատվությունը տրամադրել երրորդ անձանց:
3.8. Վիճակախաղն անցկացվելու է միայն Հայաստանի Հանրապետության տարածքում: «ՄՏՍ-Հայաստան» ՓԲԸ բջջային կապի այն բաժանորդները, որոնք գտնվում են ռոումինգում, չեն կարող մասնակցել վիճակախաղին:
3.9. Վիճակախաղը կանցկացվի մինչև 2018թ. դեկտեմբերի 31-ը ներառյալ:
4. Վիճակախաղի հաղթողների որոշման ալգորիթմը և շահումների շնորհման կարգը
4.1. Հաղթողների որոշման ալգորիթմը.
4.1.1. Վիճակախաղն իրականացվում է պատահականության սկզբունքով Կազմակերպչի կողմից մշակված ծրագրային ապահովման միջոցով:
4.2. Մրցանակները և դրանց շնորհման կարգը.
4.2.1. Վիճակախաղի արդյունքում ծրագրային ապահովման միջոցով` պատահականության սկզբունքով Մրցանակ շահելու հնարավորություն է ընձեռվում «Viva», «Ալո մենք», «ԵՍ», «Բարբառ» կանխավճարային սակագնային պլանների բաժանորդներին, որոնցից ընտրվում են 15 000 հոգի. հաղթողները որպես մրցանակ ստանում են 700 ներցանցային րոպե և 700 ՄԲ ինտերնետ՝ 7 օր ժամկետով: «Viva 1500» սակագնային պլանի բաժանորդներից ընտրվում է 5 000 հաղթող, որոնք որպես մրցանակ ստանում են 30 օրվա ընթացքում «Viva 1500» սակագնային պլանում ներառված 1500 րոպե ներցանցային խոսելաժամանակի, 1000 ՄԲ ինտերնետի և 150 SMS հաղորդագրությունների փաթեթներից օգտվելու հնարավորություն:
Վիճակախաղի արդյունքում ծրագրային ապահովման միջոցով` պատահականության սկզբունքով Մրցանակ շահելու հնարավորություն է կանխավճարային և հետվճարային սակագնային պլանների բաժանորդներին, որոնցից ընտրվում են 20 000 հոգի, որոնք որպես մրցանակ ստանում են 20 ԳԲ ինտերնետ՝ 3 օր ժամկետով:
4.2.2. Մրցանակի տեսակը կոնկրետ հաղթողի համար ևս ընտրվում է Կազմակերպչի կողմից մշակված ծրագրային ապահովման միջոցով՝ պատահականության սկզբունքով:
4.2.3. Շահած Մրցանակի վավերականության ժամկետը սահմանված է4.2.1. կետով:
4.2.4. Վիճակախաղում շահած մասնակիցները Մրցանակի ակտիվացման մասին կստանան SMS ծանուցում փաթեթների ակտիվացման և վավերականության ժամկետի վերաբերյալ:
Նաև կարող եք զանգահարել մեզ 111 և 093 297111 հեռախոսահամարներով:
Ֆիքսված ծառայությունների վերաբերյալ հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել 060 61 00 00 հեռախոսահամարով: