Ինչպե՞ս ակտիվացնել ռոումինգը կանխավճարային քարտի համար
Ինչպե՞ս ակտիվացնել ռոումինգը հետվճարային քարտի համար
Ծառայության ակտիվացման համար պարզապես անհրաժեշտ է ուղարկել *121*1# հրահանգը: Ռոումինգ ծառայությունը նաև կարելի է ակտիվացնել Viva-ի սպասարկման կենտրոններում՝ ներկայացնելով անձնագիր: Ի դեպ, ռոումինգ ծառայությունը կարելի է ակտիվացնել առանց երաշխիքային կանխավճարի:
Ապաակտիվացման համար ուղարկեք *121*3#, իսկ կարգավիճակը ստուգելու համար՝ *121*0#:
Ինչպե՞ս դառնալ կորպորատիվ բաժանորդ
Դուք կարող եք դառնալ մեր կորպորատիվ բաժանորդ` այցելելով Viva-ի սպասարկման կենտրոններից մեկը կամ ուղարկելով Ձեր դիմումն առցանց:
Ինչպե՞ս կատարել զանգեր` գտնվելով ռոումինգում
Երբ Դուք օգտվում եք Ձեր հեռախոսից, գտնվելով Հայաստանից դուրս, Դուք օգտագործում եք արտասահմանյան օպերատորի ցանցի ռեսուրսները: Այդ իսկ պատճառով համարահավաքման ձևաչափը պետք է համապատասխանի տվյալ օպերատորի ցանցում գործող համարահավաքման ձևաչափին:
Այսպես, Հայաստան ուղղված զանգը միշտ կատարվում է որպես միջազգային զանգ.
+ [երկրի կոդ] [տարածաշրջանի կամ բջջային ցանցի կոդ] [հեռախոսահամար]
Օր` +374 93 297111 (Viva-ի թեժ գիծ)
Տվյալ երկրի ներսում զանգ կատարելու համար կարող եք օգտագործել համարահավաքման ինչպես տեղական, այնպես էլ միջազգային ձևաչափը.
[տարածաշրջանի կամ բջջային ցանցի կոդ] [հեռախոսահամար]
կամ
+ [երկրի կոդ] [տարածաշրջանի կամ բջջային ցանցի կոդ] [հեռախոսահամար]
Ցանկացած ուղղությամբ SMS ուղարկելու համար անհրաժեշտ է հավաքել.
+ [երկրի կոդ] [բջջային ցանցի կոդ] [հեռախոսահամար]
Օր` Viva-ի 093 297111 հեռախոսահամարին SMS ուղարկելու համար անհրաժեշտ է հավաքել +374 93 297111
Ինչպե՞ս կատարել զանգեր` գտնվելով ռոումինգում Viva-ի ցանցում
Ձեր հեռախոսի մենյուից ընտրեք VivaCell, ARM 05, RA 05 կամ 283 05 և դարձրեք Ձեր այցն առավել հաճելի ու արդյունավետ Viva-ի ռոումինգ ծառայության շնորհիվ:
Հայաստանում զանգեր կատարելու համար անհրաժեշտ է հավաքել.
0 [տարածաշրջանի կամ բջջային ցանցի կոդ] [հեռախոսահամար]
Օր.` 093 297111
կամ
+ [երկրի կոդ] [տարածաշրջանի կամ բջջային ցանցի կոդ] [հեռախոսահամար]
Օր.` +374 93 297111
Ցանկացած միջազգային զանգ կատարելու համար (այդ թվում նաև դեպի Ձեր երկիր) անհրաժեշտ է հավաքել.
+ [երկրի կոդ] [տարածաշրջանի կամ բջջային ցանցի կոդ] [հեռախոսահամար]
Ցանկացած ուղղությամբ SMS ուղարկելու համար, պետք է հավաքել.
+ [երկրի կոդ] [բջջային ցանցի կոդ] [հեռախոսահամար]
Ինչպե՞ս վերալիցքավորել կանխավճարային քարտը
Գոյություն ունի կանխավճարային քարտեր վերալիցքավորելու մի քանի եղանակ.
1. Անմիջապես բջջային հեռախոսից` այս դեպքում անհրաժեշտ է ունենալ վերալիցքավորման ծածկագիր, որը կարող եք ստանալ ձեռք բերելով վերալիցքավորման քարտ, կամ ցանկացած բանկոմատից
- Ձեր կանխավճարային քարտը վերալիցքավորելու համար հավաքեք *123*ծածկագիրը# և սեղմեք զանգահարելու կոճակը
- Ցանկացած այլ կանխավճարային քարտ վերալիցքավորելու համար հավաքեք *125*ծածկագիրը*հեռախոսահամարը# և սեղմեք զանգահարելու կոճակը
2. Առցանց` Viva-ի վեբ կայքից
3. Telcell էլեկտրոնային վճարման մեքենաների միջոցով, որոնք տեղադրված են Երևանի և Գյումրիի տարբեր հատվածներում
Ինչպե՞ս վերալիցքավորել կանխավճարային քարտը` գտնվելով ռոումինգում
Գտնվելով ռոումինգում` Դուք կարող եք վերալիցքավորել Ձեր հաշիվն առցանց` Viva-ի վեբ կայքից: Հայաստանում գտնվող Ձեր մտերիմները նույնպես կարող են վերալիցքավորել Ձեր քարտը: Իսկ այն օպերատորների ցանցերում, որոնք ունեն USSD համակարգ, ունենալով վերալիցքավորման ծածկագիր, Դուք ինքներդ կարող եք վերալիցքավորել Ձեր հաշիվն անմիջապես բջջային հեռախոսից (մանրամասն տեղեկությունների համար զանգահարեք 111):
Ռուսաստանի տարածքում Ձեր հաշիվը կարող եք վերալիցքավորել ՄՏՍ Ռուսաստանի սպասարկման կենտրոններում` կանխիկ եղանակով, կամ բանկային քարտից (Visa, MasterCard) գումարի գանձման միջոցով (առանց միջնորդավճարի):
Տես նաև` Հաշվի վերալիցքավորում:
Ինչպե՞ս օգտվել «Պահմտոցի» ծառայությունից
Ծառայությունն ակտիվացնելու համար.
Նաև կարող եք զանգահարել մեզ 111 և 093 297111 հեռախոսահամարներով:
Ֆիքսված ծառայությունների վերաբերյալ հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել 060 61 00 00 հեռախոսահամարով: