Ստացի՛ր 30 ԳԲ և «Yandex Plus»-ի բաժանորդագրություն
«Yandex Plus»-ում ներառված «Yandex Music», «Kinopoisk», «Yandex Books» և «Yandex GO» հավելվածներից օգտվելիս՝ ինտերնետ փաթեթների ՄԲ-երը չեն սպառվում
Ավելացրու՛ ևս 30 ԳԲ ինտերնետ՝ քո «Z», «START», «START+», «Արև» կամ «Viva» սակագնային պլանին և ստացի՛ր «Yandex Plus»-ի բաժանորդագրություն: «Yandex Plus»-ի շրջանակում վայելի՛ր անսահմանափակ ֆիլմեր, սերիալներ, երաժշտություն, փոդքասթներ, գրքեր, աուդիոգրքեր, և ստացիր 5% քեշբեք միավորներով «Yandex GO»-ից օգտվելիս:
Ծառայությունը հասանելի է կանխավճարային և հետվճարային «X», «Y», կանխավճարային «Z», «START», «START+», «Արև», «Արև մարզային», «VOXI», ինչպես նաև կանխավճարային և հետվճարային «Viva» սակագնային պլանների ակտիվ փաթեթներ ունեցող բաժանորդներին:
Ծառայությունը կանխավճարային բաժանորդների համար հասանելի է սակագնային պլանի փաթեթների գործողության 30 օր ժամկետի ընթացքում, իսկ հետվճարայինների համար՝ մինչև ընթացիկ ամսվա ավարտը:
«+Premium» ծառայության ակտիվացումների թվի սահմանափակում չկա: Բաժանորդը կարող է ակտիվացնել այնքան անգամ, որքան ցանկանում է:
Ակտիվացված «+Premium» ծառայության առկայության դեպքում այդ ծառայության շրջանակում տրամադրվող «Yandex Plus»-ում ներառված «Yandex Music», «Kinopoisk» և «Yandex Taxi» հավելվածներից օգտվելիս՝ հիմնական և հավելյալ ինտերնետ փաթեթների ՄԲ-երը չեն սպառվում:
Կանխավճարային բաժանորդների համար սակագնային պլանի ակտիվ փաթեթների գործողության 30 օր ժամկետի ընթացքում, իսկ հետվճարայինների համար՝ մինչև ընթացիկ ամսվա ավարտը, «+Premium» ծառայությունը նորից կարելի է ակտիվացնել ներառված ինտերնետ փաթեթը սպառած լինելու դեպքում:
Կանխավճարային բաժանորդների համար սակագնային պլանի ակտիվ փաթեթների գործողության 30 օր ժամկետի ընթացքում, իսկ հետվճարայինների համար՝ մինչև ընթացիկ ամսվա ավարտը, «+Premium» ծառայությունը նորից կարելի է ակտիվացնել նաև ներառված ինտերնետ փաթեթում 100 ՄԲ-ից պակաս մնացորդ ունենալու դեպքում. այս դեպքում մնացորդը կզրոյանա:
Բաժանորդը հնարավորություն ունի ակտիվացնելու «+3ԳԲ», «+10ԳԲ», «+20ԳԲ» կամ «+Premium» ծառայությունը, եթե «+3ԳԲ», «+10ԳԲ», «+20ԳԲ» կամ «+Premium» ծառայության նախորդ ակտիվացումից հետո ծառայությամբ տրամադրվող ինտերնետի մնացորդը 100 ՄԲ-ից պակաս է: Նոր ակտիվացումից հետո նախորդ ակտիվացումից ստացված ինտերնետի մնացորդը կզրոյանա:
:
Կանխավճարային սակագնային պլաններով տրամադրվող փաթեթները 30-օրյա ժամկետից շուտ վերաակտիվացնելու դեպքում «+Premium» ծառայությունը չի ապաակտիվանում, և ծառայության վավերականության ժամկետը չի փոխվում:
««X», «Y», «Z», «START», «START+», «Արև» և «Արև մարզային» սակագնային պլաններով տրամադրվող անսահմանափակ մեսինջերներից և հավելվածներից օգտվելիս՝ «+Premium» ծառայությամբ տրամադրվող ինտերնետ փաթեթը չի սպառվում:
Մինչև «X», «Y», «Z», «START», «START+», «Արև» և «Արև մարզային» կանխավճարային սակագնային պլանների հիմնական՝ 30-օրյա, ժամկետի ավարտը «+Premium» ծառայությունն ակտիվացնելու և նշված սակագնային պլանների մեջ սակագնային պլան փոխելու դեպքում՝ նախորդ սակագնային պլանի անսահմանափակ մեսինջերներից և հավելվածներից օգտվելիս նախորդ սակագնային պլանի շրջանակում ակտիվացված «+Premium» ծառայության մեգաբայթերը չեն սպառվում:
Ծառայությունն ակտիվացնելու համար հաշվեկշռին բավարար գումար չլինելու դեպքում կանխավճարային բաժանորդները կարող են օգտվել «Լիցք+» ծառայությունից: Հետվճարային բաժանորդների համար ծառայությունը կարելի է ակտիվացնել, եթե ընթացիկ հաշվի սահմանաչափը և կանխավճարը բավարար են ակտիվացման համար:
Ակտիվացված օրական ինտերնետ փաթեթի (օր՝ «BIT») գործողության ընթացքում նախ սպառվում է այդ փաթեթով տրամադրվող ծառայությունը, իսկ սպառելուց հետո սակագնային պլաններով տրամադրվող ինտերնետ-փաթեթը, այնուհետև՝ ակտիվացված «+Premium» ծառայության մեջ ներառված ինտերնետ փաթեթը:
Նախքան ակտիվացված «+Premium» ծառայության գործողության ժամկետի ավարտը սակագնային պլանի փոփոխության դեպքում ծառայությունը կմնա ակտիվ՝ ակտիվացման պահին սահմանված գործողության ժամկետով:
Մինչև ընթացիկ սակագնային պլանի գործողության ժամկետի ավարտը փաթեթները վերաակտիվացնելու դեպքում «+Premium» ծառայությունը կմնա ակտիվ՝ ակտիվացման պահին սահմանված գործողության ժամկետով:
Կանխավճարային սակագնային պլանի փաթեթների ավտոմատ երկարացման դեպքում «+Premium» ծառայությունն ապաակտիվանում է:
Ծառայությամբ տրամադրվող «Yandex Plus»-ի անսահմանափակ ներառումների օգտագործմանը զուգահեռ, հնարավոր է նաև այլ ինտերնետային ռեսուրսների հետ տվյալների փոխանակում, որոնցից օգտվելու դեպքում օգտագործվում են հիմնական ինտերնետ փաթեթի մեգաբայթերը, իսկ հիմնական ինտերնետ փաթեթը սպառված լինելու դեպքում հնարավոր է հավելվածների որոշ ծառայությունների ոչ լիարժեք օգտագործում:
«Yandex Plus»-ի ակտիվացումը հնարավոր է միայն «My Viva» հավելվածում:
Հավելվածի միջոցով «Yandex Plus»-ը անհրաժեշտ է ակտիվացնել միայն «+Premium» և «Yandex Plus» ծառայություններն առաջին անգամ ակտիվացնելիս:
«Yandex Plus» ակտիվ բաժանորդագրության վավերականության ժամկետը 30 օրացույցային օր է՝ թե կանխավճարային և թե հետվճարային բաժանորդագրության համար
«Yandex GO»-ի հավելվածում 5% քեշբեքը հասանելի է «Կոմֆորտ», «Կոմֆորտ+» և «Բիզնես» սակագներից օգտվելու դեպքում:
«+Premium» ծառայությունը ռոումինգում հասանելի չէ:
Նաև կարող եք զանգահարել մեզ 111 և 093 297111 հեռախոսահամարներով:
Ֆիքսված ծառայությունների վերաբերյալ հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել 060 61 00 00 հեռախոսահամարով: