այժմ՝ ավելի՛ շատ ինտերնետ
«+100ԳԲ» ծառայությունը կանխավճարային բաժանորդների համար հասանելի է սակագնային պլանի փաթեթների գործողության 30 օր ժամկետի ընթացքում, իսկ հետվճարայինների համար՝ մինչև ընթացիկ ամսվա ավարտը: Ժամկետի ավարտից հետո չօգտագործված մնացորդը զրոյացվում է:
«+100ԳԲ» ծառայության ակտիվացումների թվի սահմանափակում չկա: Բաժանորդը կարող է ակտիվացնել այնքան անգամ, որքան ցանկանում է:
Կանխավճարային բաժանորդների համար սակագնային պլանի ակտիվ փաթեթների գործողության 30 օր ժամկետի ընթացքում, իսկ հետվճարայինների համար՝ մինչև ընթացիկ ամսվա ավարտը, «+100ԳԲ» ինտերնետ փաթեթը նորից կարելի է ակտիվացնել՝ այն սպառած լինելու դեպքում:
Կանխավճարային բաժանորդների համար սակագնային պլանի ակտիվ փաթեթների գործողության 30 օր ժամկետի ընթացքում, իսկ հետվճարայինների համար՝ մինչև ընթացիկ ամսվա ավարտը, «+100ԳԲ» ինտերնետ փաթեթը նորից կարելի է ակտիվացնել նաև 100 ՄԲ-ից պակաս մնացորդ ունենալու դեպքում. այս դեպքում մնացորդը կզրոյանա:
Կանխավճարային սակագնային պլաններով տրամադրվող փաթեթները 30-օրյա ժամկետից շուտ վերաակտիվացնելու դեպքում «+100ԳԲ» ծառայությունը չի ապաակտիվանում, և ծառայության վավերականության ժամկետը չի փոխվում:
«+100ԳԲ» ինտերնետ փաթեթն ակտիվացնելիս հաշվին բավարար գումար չլինելու դեպքում կանխավճարային բաժանորդները կարող են օգտվել «Լիցք+» ծառայությունից:
Հետվճարային բաժանորդների համար ծառայությունը կարելի է ակտիվացնել, եթե ընթացիկ հաշվի սահմանաչափը և երաշխիքային կանխավճարը բավարար են ակտիվացման համար:
Ակտիվացված օրական ինտերնետ փաթեթի (օր՝ «BIT») գործողության ընթացքում առաջնահերթ սպառվում է «+100ԳԲ» ինտերնետ փաթեթը, որից հետո՝ ակտիվացված օրական ինտերնետ փաթեթը։
Տրամադրվող ձայնային, SMS և ինտերնետ ծառայությունները սպառելուց կամ դրանց գործողության ժամկետի ավարտից հետո Viva-ն բաժանորդներին SMS ծանուցումներ ուղարկելու պարտավորություն չի կրում: Նշված ծանուցումներն ուղարկվում են չնախատեսված ծախսերից խուսափելու հարցում բաժանորդներին աջակցելու նպատակով՝ Viva-ի հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի առկա տեխնիկական հնարավորությունների սահմաններում ուստի SMS ծանուցումները բաժանորդի կողմից չստանալը կամ ուշացումը կարող է պայմանավորված լինել Օպերատորի հսկողությունից դուրս գտնվող հանգամանքներից, այդ թվում` բաժանորդային սարքավորման որակից և տեխնիկական առանձնահատկություններից, ռադիոալիքների տարածմանը և ռադիոսարքավորումների բնականոն շահագործմանը խոչընդոտող հանգամանքներից, բաժանորդի գտնվելու վայրի առանձնահատկություններից: Ծառայությունների օգտագործումից առաջացած հավելյալ ծախսերից խուսափելու համար` բաժանորդը պետք է համապատասխան USSD հրահանգի միջոցով վերահսկի իրեն տրամադրված ծառայությունների ծավալը և գործողության ժամկետը:
«+100ԳԲ» ինտերնետ փաթեթ. այժմ՝ ավելի՛ շատ ինտերնետ
Նաև կարող եք զանգահարել մեզ 111 և 093 297111 հեռախոսահամարներով:
Ֆիքսված ծառայությունների վերաբերյալ հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել 060 61 00 00 հեռախոսահամարով: