Viva-ն ներկայացնում է «NB-IoT» նոր հետվճարային սակագնային պլանը` նախատեսված NB-IoT կոմերցիոն ցանցի և այն աջակցող սարքերի աշխատանքի համար։
NB-IoT տեխնոլոգիան հնարավորություն է տալիս փոխանցելու փոքր ծավալի տվյալներ՝ ապահովելով հուսալի կապ և էներգիայի ցածր սպառում։ Այն կիրառվում է խելացի հաշվառման համակարգերում, քաղաքային ենթակառուցվածքների սենսորներում և արդյունաբերության մեջ։ NB-IoT տեխնոլոգիան ապահովում է հուսալի կապ նաև ազդանշանի ընդունման համար դժվար պայմաններում, օրինակ՝ շենքերի ներսում և նկուղային տարածքներում։
Ընտրեք Ձեր սարքերի տվյալների փոխանցման պահանջներին համապատասխան ամսական տարբերակը՝ տարեկան վճարով։
Viva-ն առաջարկում է «NB-IoT» սակագնային պլանի 3 տարբերակ․
| Սակագնային պլան | Ամսական ինտերնետ փաթեթ | Տարեկան վճար (ՀՀ դրճամ) |
|---|---|---|
| NB-IoT Start | 100 ՄԲ | 3 500 |
| NB-IoT Plus | 200 ՄԲ | 4 500 |
| NB-IoT Pro | 300 ՄԲ | 6 000 |
Քարտի տրամադրման պայմաններ
Միացման վճար – 0 դրամ
Սակագնային պլանով տրամադրվում է միայն ինտերնետ հասանելիություն։ Ձայնային, SMS և այլ ծառայությունները հասանելի չեն։
Ինչպես բաժանորդագրվել սակագնային պլանին
Բաժանորդագրվելու համար այցելեք Viva-ի ցանկացած սպասարկման կենտրոն կամ կապ հաստատեք մենեջերի հետ։
Այլ պայմաններ
SIM քարտի փոփոխություն – 500 դրամ
Բոլոր գները ներառում են ԱԱՀ։
Ծանոթություններ
Նաև կարող եք զանգահարել մեզ 111 և 093 297111 հեռախոսահամարներով:
Ֆիքսված ծառայությունների վերաբերյալ հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել 060 61 00 00 հեռախոսահամարով: