Viva-ն Speedtest Intelligence®-ի՝ 2026 թվականի առաջին կիսամյակի տվյալների հիման վրա կապի ոլորտի խելացի լուծումների համաշխարհային առաջատար Ookla®-ի կողմից ճանաչվել է Հայաստանի ամենաարագ բջջային ցանցը։
Ookla-ի հրապարակած Speedtest Awards™ մրցանակաբաշխության պաշտոնական արդյունքների համաձայն՝ Viva-ն Հայաստանի բջջային կապի օպերատորների շարքում զբաղեցրել է առաջին տեղը՝ Speed Score™-ի 64,59 ցուցանիշով․ ներբեռնման միջին արագությունը կազմել է 101,44 Մբիթ/վ, իսկ վերբեռնման միջին արագությունը՝ 21,99 Մբիթ/վ։ Արդյունքները հրապարակված են Ookla-ի կայքում։
Մրցանակը հիմնված է Speedtest Intelligence® հարթակի տվյալների վրա, որոնք ձևավորվել են ըստ մրցանակաբաշխության ժամանակահատվածում Հայաստանի տարածքում օգտատերերի նախաձեռնությամբ իրականացված` բջջային ցանցի ավելի քան 147 648 թեստերի արդյունքների։ Ookla-ի Speedtest® ծառայությունը վերլուծում է Speedtest.net կայքի և Speedtest բջջային հավելվածների միջոցով իրականացվող միլիոնավոր օգտատերերի նախաձեռնած թեստերը՝ ամբողջ աշխարհում ինտերնետ ծառայություններ մատուցող ընկերությունների և բջջային ցանցերի աշխատանքը գնահատելու նպատակով։
«Viva-ին 2026 թվականի առաջին կիսամյակի համար Հայաստանի ամենաարագ բջջային ցանց ճանաչելու և Speedtest մրցանակը շնորհելու միջոցով ընդգծվում է ընկերության անսասան հանձնառությունը՝ ապահովելու ամենաբարձր մակարդակի բջջային կապի ծառայություններ», - նշել է Ookla-ի նախագահ և գլխավոր գործադիր տնօրեն Սթիվեն Բայը։ - «Այս ճանաչումը հիմնված է Speedtest-ի միջոցով օգտատերերի նախաձեռնած թեստերի համապարփակ վերլուծության վրա և արտացոլում է ցանցի իրական աշխատանքային ցուցանիշները։ Viva-ն ցուցաբերել է պատրաստակամություն ներդրումներ կատարելու իր ցանցի զարգացման մեջ և կենտրոնանալու գործառնական գերազանցության վրա, ինչը վճռորոշ նշանակություն ունի օգտատերերի փորձառության բարելավման և Հայաստանում թվային առաջընթացի խթանման համար»։
«Այս ճանաչումը մեր երկարամյա հանձնառության արտացոլումն է՝ զարգացնելու այնպիսի ցանց, որը մեր բաժանորդներին կապահովի հնարավոր լավագույն փորձառությամբ», - նշել է Viva-ի գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանը։ - «Մենք շարունակում ենք ներդրումներ կատարել հաջորդ սերնդի բջջային տեխնոլոգիաներում, ընդլայնել ծածկույթը և մեծացնել ցանցի թողունակությունը, որպեսզի անհատները, բիզնեսները և պետական կառույցները, գտնվելու վայրից անկախ` օգտվեն հուսալի և բարձր արագությամբ կապից։ Այս ճանաչումը մեր թիմի նվիրված աշխատանքի գնահատականն է և վերահաստատում է մեր հանձնառությունը՝ ապահովելու հուսալի և բարձրորակ ցանց, որը նպաստում է Հայաստանի թվային ապագայի զարգացմանը։ Հայաստանում միակ 5G+ ցանցի գործարկումը նոր կարևոր հանգրվան է երկրի թվային ենթակառուցվածքների զարգացման ճանապարհին և ամուր հիմք է ստեղծում Հայաստանի թվային տնտեսության հետագա զարգացման համար»։
Viva-ն շարունակաբար եղել է Հայաստանում բջջային կապի նորագույն տեխնոլոգիաների ներդրման առաջամարտիկ։ Ընկերությունն առաջինն է Հայաստանում գործարկել կոմերցիոն 3G/UMTS/HSPA ցանցը 2009 թվականի ապրիլի 17-ին, 4G/LTE ցանցը՝ 2010 թվականի դեկտեմբերի 22-ին, 5G ցանցը՝ 2023 թվականի ապրիլի 6-ին, և 5G+ ցանցը՝ 2026 թվականի հուլիսի 14-ին՝ էլ ավելի ամրապնդելով իր առաջատար դիրքը հաջորդ սերնդի բջջային կապի տեխնոլոգիաների ոլորտում։
Նաև կարող եք զանգահարել մեզ 111 և 093 297111 հեռախոսահամարներով:
Ֆիքսված ծառայությունների վերաբերյալ հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել 060 61 00 00 հեռախոսահամարով: