Ուրախ ենք տեղեկացնել, որ Viva-ի նոր ծառայության շնորհիվ այսուհետ հնարավորություն կունենաք «My Viva» մուտք գործել Ձեր այլ հեռախոսահամարից ևս՝ գաղտնաբառը ստանալով հիմնական համարին։ Ծառայությունը նախատեսված է այն բաժանորդների համար, ում մեկ այլ հեռախոսահամարը կցած է այնպիսի սարքի, որով հնարավոր չէ SMS ստանալ, օրինակ՝ էլեկտրական մեքենայի։
Եվս մեկ հեռախոսահամար «My Viva»-ում գրանցելու կամ գաղտնաբառը վերականգնելու համար անհրաժեշտ է հիմնական համարով ուղարկել *240*այլ համար# հրահանգը։
Ծառայությունից հնարավոր է օգտվել, եթե երկու հեռախոսահամարներն էլ գրանցված են նույն բաժանորդի անունով, և եթե մյուս հեռախոսահամարը տեղադրված չէ սմարթֆոնում և չունի SMS ստնալու հնարավորություն։
Նաև կարող եք զանգահարել մեզ 111 և 093 297111 հեռախոսահամարներով:
Ֆիքսված ծառայությունների վերաբերյալ հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել 060 61 00 00 հեռախոսահամարով: