Այսուհետ Viva-ի բաժանորդները կարող են ակտիվացնել և օգտագործել imID-ի «MobileID eSIM» ծառայությունը eSIM-ի հետ համատեղելի ցանկացած սարքում՝ առանց ֆիզիկական SIM քարտի։ imID-ի «MobileID eSIM»-ով օգտատերերը կարող են անվտանգ և հեշտությամբ գրանցվել, մուտք գործել, իրականացնել գործարքներ և ստորագրել փաստաթղթեր բանկերի, պետական և այլ ոչ պետական կայքերում և հավելվածներում։
Այս քայլը նոր մակարդակի է բարձրացնում թվային ինքնության անվտանգ և հարմարավետ լուծումները՝ դարձնելով դրանք ավելի հասանելի և ճկուն:
Ծառայությունը պահպանում է նույն բարձր մակարդակի անվտանգություն և իրավական ուժ, ինչ SIM քարտի վրա հիմնված տարբերակները։ Բոլոր նույնականացման և էլեկտրոնային ստորագրման գործընթացները պաշտպանված են միջազգային ստանդարտներին համապատասխան կրիպտոգրաֆիկ տեխնոլոգիաներով։
Նաև կարող եք զանգահարել մեզ 111 և 093 297111 հեռախոսահամարներով:
Ֆիքսված ծառայությունների վերաբերյալ հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել 060 61 00 00 հեռախոսահամարով: