Ստուգեք Ձեր բջջային քարտի համատեղելիությունը Viva-ի 4G ցանցի հետ՝ ուղարկելով *776# հրահանգը կամ առցանց՝ հետևելով հղմանը:
Հրահանգի միջոցով ստուգելու դեպքում Ձեզ կուղարկվի պատասխան հաղորդագրություն այն մասին՝ արդյոք Ձեր քարտը համատեղելի է, թե՞ ոչ:
Եթե Ձեր քարտը համատեղելի է Viva-ի 4G ցանցի հետ, ապա կարող եք լիարժեք վայելել ժամանակակից հեռահաղորդակցության տեխնոլոգիաների ընձեռած բոլոր հնարավորությունները: 4G ցանցից օգտվելու համար անհրաժեշտ է նաև համատեղելի հեռախոս կամ այլ բջջային սարք:
4G/LTE կարգավորումներ` Android ՕՀ-ով սարքերի համար
4G/LTE կարգավորումներ` iOS ՕՀ-ով սարքերի համար
4G ցանցի ծածկույթից դուրս գտնվելիս սմարթֆոնն ավտոմատ անցնում է 3G ռեժիմին, իսկ 4G ծածկույթ վերադառնալու դեպքում՝ նորից ավտոմատ միանում 4G ցանցին:
Նաև կարող եք զանգահարել մեզ 111 և 093 297111 հեռախոսահամարներով:
Ֆիքսված ծառայությունների վերաբերյալ հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել 060 61 00 00 հեռախոսահամարով: