«ՎՈՅԱԺ» ծառայությունը հնարավորություն է ընձեռում մի շարք երկրներում ռոումինգում գտնվելիս օգտվել ինտերնետից ֆիքսված գումարով և մշտապես լինել կապի մեջ:
«ՎՈՅԱԺ» ծառայությունն առաջարկում է տարբեր փաթեթներ՝ նախատեսված թե՛ կարճատև և թե՛ երկարատև այցերի համար, ինչպես հանգստի, այնպես էլ գործնական նպատակներով:
Ծառայությունը հասանելի է աշխարհի 70+ երկրում, այդ թվում՝ Իտալիայում, Հունաստանում, Ֆրանսիայում, Ավստրիայում, Կիպրոսում, Վրաստանում, Միացյալ Արաբական Էմիրություններում, Եգիպտոսում և այլուր:
Ընտրեք Ձեր շրջագայության համար առավել հարմար տարբերակը ստորև առաջարկվող օրական և 30-օրյա փաթեթներից՝ կախված դրա տևողությունից և ինտերնետի սպառման ծավալներից: Իսկ եթե մեկ ամսվա ընթացքում մեկից ավելի շրջագայություն եք նախատեսում, ապա 30-օրյա փաթեթները Ձեզ հնարավորություն կտան հաջորդ այցելության ընթացքում օգտագործել առաջին շրջագայությունից մնացած մեգաբայթները:
Աղյուսակում կտեսնեք բոլոր առկա տարբերակները, ինչպես նաև ակտիվացման և օգտագործված մեգաբայթների կարգավիճակը ստուգելու հրահանգները:
Ի դեպ, Ռուսաստանի ՄՏՍ ցանցում ռոումինգի բացառիկ պայմաններ են գործում (օրական 1000 ՄԲ ինտերնետ), մանրամասները՝ ստորև ներկայացված աղյուսակում։
«ՎՈՅԱԺ» ծառայությունից օգտվելու համար անհրաժեշտ է պարզապես նախօրոք ակտիվացնել ռոումինգ ծառայությունը և ապա ընտրել Ձեզ առավել հարմար փաթեթը: Վայելիր շրջագայությունդ՝ առանց չնախատեսված ծախսերի մասին մտածելու, և կիսվիր տպավորություններով՝ վայրէջք կատարելու պահից սկսած:
100 ՄԲ ինտերնետ
1000 ՄԲ ինտերնետ
50 ՄԲ ինտերնետ
5000 ՄԲ ինտերնետ
3000 ՄԲ ինտերնետ
1000 ՄԲ ինտերնետ
Նաև կարող եք զանգահարել մեզ 111 և 093 297111 հեռախոսահամարներով:
Ֆիքսված ծառայությունների վերաբերյալ հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել 060 61 00 00 հեռախոսահամարով: