• English
  • Հայերեն
  • English
  • Հայերեն

ԿԱՅՈՒՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ ԵՎ ԿՈՐՊՈՐԱՏԻՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ

ԿՈՐՊՈՐԱՏԻՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Կորպորատիվ սոցիալական պատասխանատվությունը արտացոլում է մասնավոր կամ պետական ոլորտում գործող ցանկացած առևտրային և այլ կազմակերպության նվիրումը այն հասարակությանը, որում գործում է այդ կազմակերպությունը:

Փաստն այն է, որ ընկերություններն իրենց գործունեության, արտադրանքի, ծառայությունների, ինչպես նաև հիմնական շահառուների` այն է՝ աշխատողների, հաճախորդների, ներդրումներ կատարողների, տեղական համայնքների, մատակարարների և մյուսների հետ շփման հետևանքով ազդեցություն են ունենում հասարակության և շրջակա միջավայրի վրա:

Կորպորատիվ սոցիալական պատասխանատվությունը նշանակում է ճանաչել և գիտակցել այդպիսի ազդեցությունները և կառավարել բիզնեսն այնպես, որ այն նպաստի սոցիալական, բնապահպանական և տնտեսական արժեքների աճին՝ այդպիսով կայուն դրական ազդեցության գործելով թե՛ հասարակության և թե՛ բիզնեսի վրա: Այլ կերպ ասած, ԿՍՊ-ն իրենից ներկայացնում է կենդանի կառավարչական լեզու, որը ներթափանցում է յուրաքանչյուր գործառույթի սահման և չի կարող սահմանափակվել առանձին վարչությունների կողմից իրականացվող, իրարից մեկուսացված ծրագրերով:

ԿՈՐՊՈՐԱՏԻՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՎԻՎԱ-ՄՏՍ-Ի ՀԱՄԱՐ

Վիվա-ՄՏՍ-ի համար Կորպորատիվ սոցիալական պատասխանատվությունը նշանակում է մշակել և կառուցել սոցիալական և գործնական այնպիսի փոխհարաբերություններ, որոնք հիմնված են հարգանքի, էթիկայի, նվիրումի, պատասխանատվության և վստահության վրա, ապահովել առողջ և ապահով աշխատատեղեր, մասնագիտական կատարելագործմանը և անհատական պատասխանատվությանը նպաստող միջավայր, աշխատանքի ընդունելության իրավունքի և հնարավորության հավասար սկզբունքներ, մատակարարների հետ ազնիվ հարաբերություններ և բոլոր քաղաքացիների համար որակյալ ծառայություններ:

Վիվա-ՄՏՍ-ի ԿՍՊ տեսլականն է ավելի բարձրացնել մեր համբավը՝ ներկայանալով և ամրապնդելով Ընկերության դիրքը՝ որպես առաջնակարգ տեղական ֆինանսական և տնտեսվարող կառույց, որը գործում է ի շահ Հայաստանի ժողովրդի, Հայաստանի և հայության: Վիվա-ՄՏՍ-ը լի է հավատով առ այն, որ ի զորու է ընկալելի դարձնել Կորպորատիվ պատասխանատվության բազմաշերտ և զարգացող էությունը` հուսալով, որ կհաջողվի օրինակ ծառայել, և որ այլ կազմակերպությունները կհետևեն այդ օրինակին:

Բարեկեցությունը չի կարող բազմապատկվել մեկուսացման մեջ: Մենք այդ ամենին պետք է հասնենք ձեռք ձեռքի տված, և պետք է միասին քայլենք դեպի ապագա Հայաստան:

ՄԵՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԸ

Մինչև 2020 թվականը, ԿՍՊ գործունեության շրջանակներում Վիվա-ՄՏՍ-ը համագործակցել է հետևյալ կազմակերպությունների հետ.

• «Հայաստան» համահայկական հիմնադրամ

• «Կատալիստ» բարձր տեխնոլոգիաների և ձեռներեցության զարգացման հիմնադրամ

• Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագիր (UNDP)

• Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միություն (ՏՀՏԳՄ)

• «Ոսկե ծիրան» կինոյի զարգացման հիմնադրամ

• «Ունիսոն» ՀԿ

• Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամ (FPWC)

• «ՍՈՐՍ» հիմնադրամ

• «Երեխաների զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ

• Հայաստանի Ֆուլեր տնաշինական կենտրոն

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐ

2020 թվականի ընթացքում Վիվա-ՄՏՍ-ը սոցիալական ներդրումներ է իրականացրել հետևյալ ոլորտներում`

  • Կրթություն
  • Մշակույթ
  • Շրջակա միջավայրի պահպանություն
  • Առողջապահություն
  • Տարածաշրջանային զարգացում

Ընդհանուր առմամբ, սոցիալական ներդրումների վրա ծախսվել է 624,573,056.00 ՀՀ դրամ։

Կրթության ոլորտներում ներդրումները ներառել են ՏՏ համաշխարհային մրցանակին, Միկրոէլեկտրոնիկայի միջազգային օլիմպիադային, Հայաստանի ստարթափ ակադեմիայի ծրագրին, «Բարև Բալիկ» նախագծին, Պոլիտեխնիկական համալսարանի «Խելացի լուծումների կենտրոնին» և հասարակության խոցելի շերտերի ուսանողների ուսման վարձի աջակցությունը:

Մշակութային ներդրումների շրջանակում հովանավորվել են «Ոսկե ծիրան» կինոփառատոնը և «Ունիսոն» ՀԿ-ն։

Շրջակա միջավայրի պահպանության ոլորտում ներդրումներն ուղղվում են Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի հետ համատեղ իրականացվող՝ շրջակա միջավայրի պահպանության նախագծերին:

Առողջապահության ոլորտի շրջանակում ներդրումներ են կատարվել «Սորս» հիմնադրամում, «Երեխաների զարգացման միջազգային կենտրոնում», գյուղական համայնքների խոցելի խավերի դպրոցականներին տրամադրվել են սմարթֆոններ։

Տարածաշրջանային iզարգացման շրջանակում ներդրումներ են կատարվել «Հայաստանի Ֆուլեր տնաշինական կենտրոնի» ծրագրերում, ինչպես նաև` «Այլընտրանքային էներգիա» ծրագրում, որն արտաքին լուսավորությամբ է ապահովում Հայաստանի գյուղական համայնքները:

MTS
Տարեկան հաշվետվություն 2020
  • Պաշտոնական Նախազգուշացում
  • Ընկերության Մասին
    • ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ
    • ՏԱՐՎԱ ՀԻՄՆԱԿԱՆ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
    • ՎԻՎԱ-ՄՏՍ-Ի ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՏԵՍԼԱԿԱՆԸ
    • 2020 Թ. ԱՌԱՆՑՔԱՅԻՆ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
  • Կորպորատիվ Կառավարում
  • Ղեկավարության զեկույց
    • ՄԵՐ ԲԻԶՆԵՍՆ՝ ԱՌԱՋԻՆ ՀԱՅԱՑՔԻՑ
    • ԱՌԱՋԱՏԱՐ ԴԻՐՔ ՀԵՌԱՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ
    • ՄԵԾ ՏՎՅԱԼՆԵՐ (BIG DATA)
    • ՄԱՆՐԱԾԱԽ ՎԱՃԱՌՔԻ ՏԵՂԱԲԱՇԽՈՒՄ
    • ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐ՝ ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐԻ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԵՎ ՄԱՆՐԱԾԱԽ ՑԱՆՑ
    • ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐԻ ԱՋԱԿՑՈՒՄ
    • ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ (ԹՎԱՅԻՆ) ԱՋԱԿՑՈՒՄ
    • ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐԻ ՀԵՏ և ՀԱՏՈՒԿ ԱՋԱԿՑՈՒՄ
    • ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐԻ ԱՋԱԿՑՄԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ (ԱՆՑՈՒՄ ԴԵՊԻ ԹՎԱՅՆԱՑՈՒՄ ԵՎ ԲԱԶՄԱԿԻ ԿԱՊՈՒՂԻՆԵՐ)
    • ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐ ԵՎ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ COVID-19 ՀԱՄԱՎԱՐԱԿԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ
    • ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԿՈՄԵՐՑԻԱ
    • ԲՋՋԱՅԻՆ ՀԱՎԵԼՎԱԾՆԵՐ
    • ԲԻԶՆԵՍ ԼՈՒԾՈՒՄՆԵՐ
  • Ֆինանսական Հաշվետվություն
  • Կայուն Զարգացում
    • ՄԱՐԴԿԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐ
    • ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ԶԱՐԳԱՑՈՒՄ
    • ՌԻՍԿԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ/ ՄԵՐ ՌԻՍԿԵՐՆ ՈՒ ԱՆՈՐՈՇՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
    • ԿԱՅՈՒՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ ԵՎ ԿՈՐՊՈՐԱՏԻՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ
  • Լրացուցիչ Տեղեկատվություն
< clippath id="clip-path"> < rect class="cls-1" x="43.47" y="0.47" width="532.06" height="532.06" rx="140.28" /> > < clippath id="clip-path">
X