• English
  • Հայերեն
  • English
  • Հայերեն

2020Թ. ԱՌԱՆՑՔԱՅԻՆ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

COVID-19 ԵՎ ԴՐԱ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՌԱՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ՎՐԱ

2020թ. Առանցքային Իրադարձությունները

Հեռահաղորդակցության, ինչպես նաև թվային ծառայությունների ոլորտները ենթարկվում են տեխնոլոգիական արագ և զգալի փոփոխությունների և բնութագրվում են նոր ապրանքատեսակների և ծառայությունների շարունակական ներդրմամբ: Բջջային հեռահաղորդակցության և թվային ծառայությունների ոլորտները Հայաստանում նույնպես զգալի տեխնոլոգիական փոփոխություններ են գրանցում, ինչի վկայությունն է ռադիոհեռահաղորդակցության ստանդարտների մշտական տեխնոլոգիական զարգացումը: Ապրանքատեսակների և ծառայությունների հին մոտեցումներն այլևս կոմերցիոն առումով արդյունավետ չեն, և մենք շարունակաբար փոփոխում ենք մեր ապրանքատեսակները կամ ծառայությունները՝ ի պատասխան շուկայի պահանջարկի, ինչը ենթադրում է նոր տեխնոլոգիաների և զարգացող արդյունաբերության ստանդարտների ընդունում՝ մեր՝ արդեն իսկ առկա տեխնոլոգիաներով:

2020 թվականին Վիվա-ՄՏՍ-ը բախվեց շուկայում աճող մրցակցությանը. մրցակցության թեժացմանը, ի թիվս այլ հանգամանքների, նպաստեց պոտենցիալ մրցակիցների միաձուլումն ու համախմբումը, ինչպես նաև COVID-19 համավարակը, որն ի ազդեցությունն ունեցավ ողջ հասարակության վրա:

Մենք շուկայում առաջինն ենք, որ հանդես ենք եկել առցանց կրթությունն աջակցելուն ուղղված առաջարկներով և օգնել ենք Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանին 2020 թվականի մարտի 23-ին գործարկել առաջին հայկական առցանց համալսարանական կրթական հարթակը՝ «iUniversity»-ն:

Երբ ամբողջ կրթական համակարգը հայտարարեց առցանց աշխատելու մասին, և մեծ ընկերությունները սկսեցին հեռավար աշխատել, Վիվա-ՄՏՍ-ը ներկայացրեց «+Meeting» ծառայությունը` «X», «Y» և «Z» սակագնային պլանների բաժանորդների համար՝ նախատեսված «Zoom» և «Skype» հավելվածներով առցանց անցկացվող աշխատանքային հանդիպումների և այլ վիրտուալ շփումների համար` առանց փաթեթների շրջանակում տրամադրվող ինտերնետի մեգաբայթների սպառման:

2020 թվականի սեպտեմբերին Հայաստանում ռազմական դրություն էր հայտարարվել՝ կապված Լեռնային Ղարաբաղում հակամարտության սրման հետ։ Շարունակվող լարվածությունը և հակամարտության հետագա սրումը բացասաբար ազդեցին Հայաստանի տնտեսության, ինչպես նաև բիզնեսի, ֆինանսական վիճակի և գործունեության արդյունքների վրա։

Վիվա-ՄՏՍ-ն առաջինն էր, որ 2020 թվականի հոկտեմբերից Արցախում իր բաժանորդների համար ներկայացրեց 0 դրամ/րոպե սակագին դեպի Վիվա-ՄՏՍ, ինչպես նաև Արցախի բջջային և ֆիքսված ցանցեր զանգերի և բոլոր ռոումինգ ծառայությունների համար:

2020 թվականին, տվյալների նկատմամբ աճող պահանջարկը հաշվի առնելով` Վիվա-ՄՏՍ-ը Հայաստանում մեկնարկեց ցանցի արդիականացման խոշոր նախագիծ, որի արդյունքում զգալիորեն ավելացավ 4G ծառայությունների ծածկույթը, ինչպես նաև ցանցի թողունակությունը: Արդիականացման շրջանակում վերակառուցվեց 900 ՄՀց հաճախականության տիրույթը` UMTS-ի և 1800 ՄՀց հաճախականության տիրույթը LTE ցանցի՝ «Carrier Aggregation» տեխնոլոգիաների ներդրմամբ: Հիմնական ցանցի նոր հանգույցները շահագործման են հանձնվել 2020 թվականին՝ նշանավորելով ավելի մեծ CS և PS Core արդիականացման նախագծի ավարտը։ 2020 թվականի վերջի դրությամբ «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ-ի ցանցն ունի ընդհանուր առմամբ 1700 2G բազային փոխանցող կայան, 2517 3G բազային կայան և 1805 4G տեղանք։

MTS
Տարեկան հաշվետվություն 2020
  • Պաշտոնական Նախազգուշացում
  • Ընկերության Մասին
    • ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ
    • ՏԱՐՎԱ ՀԻՄՆԱԿԱՆ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
    • ՎԻՎԱ-ՄՏՍ-Ի ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՏԵՍԼԱԿԱՆԸ
    • 2020 Թ. ԱՌԱՆՑՔԱՅԻՆ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
  • Կորպորատիվ Կառավարում
  • Ղեկավարության զեկույց
    • ՄԵՐ ԲԻԶՆԵՍՆ՝ ԱՌԱՋԻՆ ՀԱՅԱՑՔԻՑ
    • ԱՌԱՋԱՏԱՐ ԴԻՐՔ ՀԵՌԱՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ
    • ՄԵԾ ՏՎՅԱԼՆԵՐ (BIG DATA)
    • ՄԱՆՐԱԾԱԽ ՎԱՃԱՌՔԻ ՏԵՂԱԲԱՇԽՈՒՄ
    • ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐ՝ ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐԻ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԵՎ ՄԱՆՐԱԾԱԽ ՑԱՆՑ
    • ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐԻ ԱՋԱԿՑՈՒՄ
    • ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ (ԹՎԱՅԻՆ) ԱՋԱԿՑՈՒՄ
    • ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐԻ ՀԵՏ և ՀԱՏՈՒԿ ԱՋԱԿՑՈՒՄ
    • ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐԻ ԱՋԱԿՑՄԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ (ԱՆՑՈՒՄ ԴԵՊԻ ԹՎԱՅՆԱՑՈՒՄ ԵՎ ԲԱԶՄԱԿԻ ԿԱՊՈՒՂԻՆԵՐ)
    • ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐ ԵՎ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ COVID-19 ՀԱՄԱՎԱՐԱԿԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ
    • ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԿՈՄԵՐՑԻԱ
    • ԲՋՋԱՅԻՆ ՀԱՎԵԼՎԱԾՆԵՐ
    • ԲԻԶՆԵՍ ԼՈՒԾՈՒՄՆԵՐ
  • Ֆինանսական Հաշվետվություն
  • Կայուն Զարգացում
    • ՄԱՐԴԿԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐ
    • ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ԶԱՐԳԱՑՈՒՄ
    • ՌԻՍԿԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ/ ՄԵՐ ՌԻՍԿԵՐՆ ՈՒ ԱՆՈՐՈՇՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
    • ԿԱՅՈՒՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ ԵՎ ԿՈՐՊՈՐԱՏԻՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ
  • Լրացուցիչ Տեղեկատվություն
< clippath id="clip-path"> < rect class="cls-1" x="43.47" y="0.47" width="532.06" height="532.06" rx="140.28" /> > < clippath id="clip-path">
X