Վիվա-ՄՏՍ (գործունեության սկզբում՝ «ՎիվաՍել») ընկերությունը («ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ) գործունեություն իրականացնելու արտոնագիր է ստացել 2004 թվականին: Գործունեությունը սկսելով 2005 թվականին փոքրաթիվ կազմով` գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի ղեկավարությամբ, թիմն իր առջև նպատակ էր դրել հնարավորինս սեղմ ժամկետներում բջջային ընդարձակ ցանց ապահովել ամբողջ հանրապետությունում ու սկսել ծառայություններ մատուցել:
Վիվա-ՄՏՍ-ի ներցանցային առաջին զանգը կատարվեց 2005թ.-ի հուլիսի 1-ին` նոր դարաշրջանի սկիզբ ազդարարելով Հայաստանի հեռահաղորդակցության ոլորտում: Վիվա-ՄՏՍ-ի մուտքով Հայաստանում ավարտվեց բջջային կապի մենաշնորհը, սկիզբ առավ մրցակցությունն ու կարճ ժամանակահատվածում հիմնովին փոխվեց ոլորտում տիրող պատկերը: Վիվա-ՄՏՍ-ի առաջարկած բարձր որակի, մատչելի սակագների, հուսալիության և ընդարձակ ծածկույթի շնորհիվ, GSM ծառայությունները կարճ ժամանակահատվածում հասանելի դարձան Հայաստանի բնակչությանը:
2006թ.-ին Վիվա-ՄՏՍ-ը շարունակում է զարգացնել ոչ միայն ցանցը, այլև՝ կազմակերպական կառուցվածքը: Կազմակերպության երկարաժամկետ ծրագրերի հիմքում բաժանորդներին ընձեռվող հնարավորությունների և մատուցվող ծառայությունների որակի բարձրացումն էր: Աշխատանքներ էին տարվում բջջային ցանցի ընդարձակման և մարդկային ռեսուրսների հավաքագրման արդյունավետ քաղաքականության կիրառման ուղղությամբ: 2006 թվականի հունվարի դրությամբ, Ընկերությանը հաջողվում է գրավել շուկայի մասնաբաժնի 50 տոկոսը (ավելի քան 350 000 բաժանորդ): Նույն թվականի սեպտեմբերին Ընկերության բջջային ցանցը հասանելի էր երկրի բնակեցված տարածքի 90 տոկոսում:
Նոր ռազմավարությանը, նպատակների սահմանմանը, ընդհանուր կորպորատիվ առաքելության ձևակերպմանը զուգահեռ, մշակվում է նաև Վիվա-ՄՏՍ-ի կազմակերպական նոր կառուցվածքը:
զարգացման զգալի առաջընթաց և բաժանորդային բազայի աճ. Վիվա-ՄՏՍ-ի ծառայություններից օգտվողների թիվը գերազանցում է 1 միլիոնը: Զուգահեռաբար ավելանում է աշխատակիցների թիվը:
2008 թվականին իրականացված քոբրենդինգի արդյունքում փոխվեց Ընկերության ապրանքանշանը. «ՎիվաՍել»-ը դարձավ «ՎիվաՍել-ՄՏՍ»: Այդ տարվա ընթացքում Ընկերությանը նաև հաջողվեց գրավել շուկայի զգալի մասնաբաժինը՝ գերազանցելով 78 տոկոսը: 2009 թվականի ապրիլին Վիվա-ՄՏՍ-ն ազդարարեց երրորդ սերնդի (3G) ցանցի կոմերցիոն մեկնարկը: Հայաստանում առաջին անգամ իրականացվեց 3G ցանցի գործարկում մարզերում: Առաջին անգամ նաև իրականացվում է 3G ցանցի ապահովում Երևանի մետրոյի տարածքում:
Արդիականացված ցանցը բաժանորդներին հնարավորություն ընձեռեց օգտվելու Վիվա-ՄՏՍ-ի նորարարական այնպիսի ծառայություններից, ինչպիսիք են տեսազանգն ու շարժական գերարագ ինտերնետը:
Բջջային հեռահաղորդակցության ոլորտում Վիվա-ՄՏՍ-ի հաջողությունները պայմանավորված են գործունեության հետևյալ սկզբունքով. բջջային ծառայությունները պետք է հասանելի լինեն ոչ թե սահմանափակ թվով մարդկանց, այլ` յուրաքանչյուրին: Արտասահմանյան օպերատորների հետ ռոումինգային գործընկերության շնորհիվ, Վիվա-ՄՏՍ-ը հայրենիքի հետ կապ պահպանելու հնարավորություն է տալիս իր բաժանորդներին` անկախ գտնվելու վայրից: Վիվա-ՄՏՍ-ն ունի 529 ռոումինգ գործընկեր՝ աշխարհի 192 երկրում: 2007 թվականի սեպտեմբերին, բաժնետոմսերի 80 տոկոսի վաճառքից հետո, Ընկերությունը դարձավ ԱՊՀ տարածքում հեռահաղորդակցության խոշորագույն ընկերություններից մեկի` ռուսաստանյան «Մոբիլնիյե Տելեսիստեմի» («ՄՏՍ») ընկերության դուստր ձեռնարկություն:
Վիվա-ՄՏՍ-ը 2010 թվականին Հայաստանում առաջին անգամ գործարկեց 4G/LTE ցանցը: Այն բաժանորդներին հնարավորություն է տալիս օգտվելու ինտերնետի անհամեմատ ավելի բարձր արագությունից և աշխատելու առավել բարձր արդյունավետությամբ: Որպես պատասխանատու կորպորատիվ քաղաքացի՝ Ընկերությունը բազային կայաններ տեղադրելու որոշում կայացնելիս չի առաջնորդվել բացառապես ներդրումների վերադարձելիության սկզբունքով: Վիվա-ՄՏՍ-ի համար հավասարապես սոցիալական և անվտանգության խնդիր է փոքրաթիվ բնակչությամբ և ծառայությունների սպառման փոքր հնարավորությամբ ամենահեռավոր շրջաններում անգամ հաղորդակցության հուսալի ենթակառուցվածքի ապահովումը:
Հիմնադրման օրվանից, Վիվա-ՄՏՍ-ի բոլոր աշխատակիցների համար կորպորատիվ սոցիալական պատասխանատվությունը (ԿՍՊ) եղել և մնում է ոչ միայն հայեցակարգ, այլև՝ ամենօրյա գործելակերպ: Վիվա-ՄՏՍ-ը Հայաստանում առաջին ընկերությունն է, որը ներկայացրել և կիրառել է ԿՍՊ-ն՝ որպես կառավարման մոդել, և առաջին օպերատորն է, որն առաջնորդվում է սոցիալական պատասխանատվության միջազգային ISO 26000 ուղեցույցներով:
Գործունեության ընթացքում, ԿՍՊ ռազմավարության շրջանակներում, Վիվա-ՄՏՍ-ն ավելի քան 29 միլիարդ դրամ է հատկացրել Հայաստանում սոցիալական ներդրումներ իրականացնելու նպատակով՝ հետևյալ ոլորտների բարելավման և կայուն զարգացման ուղղությամբ.
Վիվա-ՄՏՍ-ն ունի սեփական օպտիկամանրաթելային մալուխների ցանց, որը ձգվում է Հայաստանի հյուսիսից՝ հարավ: Ընկերությունն ինտերնետը ներկրում է իր սեփական օպտիկամանրաթելային կապուղիներով՝ ներքին շուկայի կարիքների համար: 2012 թվականին Վիվա-ՄՏՍ-ն ամրապնդեց իր դիրքերը նաև ֆինանսավճարային ծառայությունների շուկայում: Թողարկելով «ՄոբիԴրամ» էլեկտրոնային դրամապանակը, իսկ 2016 թվականին՝ նաև «ՄոբիԴրամ» բջջային հավելվածը` հաճախորդին հնարավորություն է ընձեռվել կատարելու անհպում ապահով վճարումներ՝ սմարթֆոնի միջոցով: Այսօր Վիվա-ՄՏՍ-ի առցանց խանութում ցանկացած սարք գնելիս վճարումը նույնպես կարելի է կատարել «ՄոբիԴրամ»-ով:
Վիվա-ՄՏՍ-ն անցել է մարտահրավերներով հարուստ ուղի՝ իր բջջային հզոր ցանցը հասանելի դարձնելով բնակչության 99.8%-ին: 2014 թվականին Վիվա-ՄՏՍ-ի բջջային ինտերնետի բաժանորդների թիվը հասնում էր 1 միլիոնի և Ընկերությանը բաժին է հասնում շուկայի մասնաբաժնի ավելի քան 60%-ը:
Մեծ կարևորություն տալով տեղեկատվական անվտանգությանը՝ Ընկերությունը դարձել է առաջին օպերատորը, որը ներդրել է տեղեկատվական անվտանգության կառավարման ISO/IEC 27001:2013 միջազգային ստանդարտը (2015 թվականին): Այսօր ևս, այդ ստանդարտը հանդիսանում է Ընկերության կառավարման կարևոր մաս: 2017-ին Վիվա-ՄՏՍ-ը մուտք է գործում B2B ֆիքսված կապի շուկա: Ընկերությունը ներկայումս տրամադրում է ֆիքսված VoIP ծառայություններ, ֆիքսված լայնաշերտ ինտերնետ և տվյալների փոխանցում, համատեղակայում և կապուղիների տրամադրում: Վիվա-ՄՏՍ-ի կողմից լայնաշերտ ինտերնետի մատակարար, օպտիկամանրաթելային սեփական ցանց ու տեխնոլոգիական հզորություններ, ինչպես նաև բաժանորդային զգալի բազա ունեցող «ADC» ընկերության ակտիվների ձեռքբերումը Հայաստանի հեռահաղորդակցության ոլորտի խոշորագույն գործարքներից էր: Արդյունքում, Վիվա-ՄՏՍ-ը զգալիորեն ընդլայնել է լայնաշերտ ֆիքսված ինտերնետի ու հարակից ծառայություններից օգտվող իր բաժանորդների բազան, որը ներառում է իրավաբանական անձանց, մասնավոր/ կորպորատիվ սեկտորի ընկերություններ, պետական ու համայնքային կառույցներ: Դեռևս ընթացքի մեջ է Վիվա-ՄՏՍ-ի թվային փոխակերպման գործընթացը, որի արդյունքում Ընկերությունն իր բաժանորդների առօրյան ավելի հեշտ ու պարզ դարձնելուն ուղղված նշանակալի քայլեր է կատարում: Այսպես, 2017 թվականին Վիվա-ՄՏՍ-ը թողարկել է «Իմ Վիվա-ՄՏՍ» բջջային հավելվածը, որը բաժանորդների կարիքներին համապատասխանեցված պարզ լուծում է և թույլ է տալիս բաժանորդին բջջայինի միջոցով վերահսկել հաշվեկշիռը, ընտրել հաղորդակցության անհատական կարիքներին առավել համապատասխան սակագնային պլաններ և ծառայություններ, ակտիվացնել/ ապաակտիվացնել օգտագործվող ծառայությունները և այլն:
Տարիների ընթացքում Վիվա-ՄՏՍ-ն արժանացել է մի շարք պարգևների ու մրցանակների:
Տնտեսական և սոցիալական միջավայրի նկատմամբ ցուցաբերած բարձր պատասխանատվության շնորհիվ, 2018 թվականին Վիվա-ՄՏՍ-ին հաջողվել է Հայաստանում առաջին անգամ ներկայացնել ԿՍՊ հաշվետվություն՝ Համաշխարհային հաշվետվությունների նախաձեռնության (Global Reporting Initiative) ստանդարտներին համապատասխան:
2018 թվականին Ընկերությունը հզորացրել է ամպային ենթակառուցվածքներն ու ներկայացրել #CloudMTS ծառայությունը: Միաժամանակ, Վիվա-ՄՏՍ-ն առաջին օպերատորն է Հայաստանում, որը ձեռք է բերել ISO 37001 և ISO 19600 հակակոռուպցիոն և համապատասխանության համակարգերի միջազգային ստանդարտներին համապատասխանության վկայական:
2019 թվականին Վիվա-ՄՏՍ-ը ՀՀ վարչապետի աշխատակազմի հետ կնքել է համագործակցության հուշագիր՝ հակակոռուպցիոն և ներքին բարեվարքության համակարգի ներդրման շուրջ: 2019 թվականի օգոստոսին «ՄՏՍ» ՀԲԸ-ն ձեռք է բերել Վիվա-ՄՏՍ-ի բաժնետոմսերի մնացած 20 տոկոսը: Շարունակելով ընդլայնել իր թվային ծառայությունները՝ 2019 թվականին Վիվա-ՄՏՍ-ը՝ «Շանթ» ՀԸ-ի հետ համատեղ, թողարկել է «ՄՏՍ TV» HD ալիքների հայկական հավելվածը, որը նոր խոսք է հայերեն բովանդակությունն առավել հասանելի դարձնելու գործում: Հավելվածը հնարավորություն է տալիս սմարթֆոնը վերածելու լիարժեք հեռուստացույցի և դիտելու հայկական և արտասահմանյան մի շարք հեռուստաալիքներ և սերիալներ HD որակով՝ Վիվա-ՄՏՍ-ի 3G և 4G/4G+ ցանցերի ծածկույթում, ինչպես նաև՝ Wi-Fi-ի միջոցով: 2020 թվականի սկզբին Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար օպերատորն իրականացրել է կորպորատիվ տարբերանշանի ոճային փոփոխություն: Նորացված տարբերանշանը շեշտադրում է Ընկերության ռազմավարական ուղղվածությունը դեպի երիտասարդությունն ու թվային աշխարհը՝ համարձակ ու կենսախինդ: Բաժանորդների համար տարիների ընթացքում հարազատ դարձած «Վիվա»-ն՝ Ընկերության ինքնության հիմքն ու խորհրդանիշը, ինչպես միշտ, շարունակում է մնալ անփոփոխ:
Առաջին անգամ Հայաստանում, Վիվա-ՄՏՍ-ի կողմից ստեղծվել են սակագնային պլաններ՝ գնային տարբեր սեգմենտներում, որոնց բաժանորդները` կախված սակագնային պլանից, հնարավորություն ունեն անսահմանափակ օգտվելու մի շարք մեսինջերներից և հավելվածներից՝ ակտիվ փաթեթներ ունենալու դեպքում: Խոսքը վերաբերում է այնպիսի հավելվածների, որոնք դարձել են ժամանակակից մարդու առօրյա շփումների անբաժանելի մասնիկը՝ «Zoom», «Skype», Twitter, «Viber», «WhatsApp», «Messenger», «Facebook», «Telegram», «Zangi», «YouTube», «TikTok», «Snapchat», «Netflix» և «Instagram»: Այս լուծումները հատկապես օգտակար էին 2020 թվականի ընթացքում՝ COVID-19-ի հետևանքով հեռավար աշխատանքի և ուսուցման ճիշտ կազմակերպման համար:
Այսպիսով, Վիվա-ՄՏՍ-ն այսօր շուկայում առաջարկում է շատ ավելին, քան պարզապես ձայնային ու տվյալների փոխանցման ծառայություններն են, այդ թվում նաև՝ մի շարք խաղային, ժամանցային, ուսուցողական հավելվածներ, էլեկտրոնային դրամապանակ, բջջային հեռուստատեսություն, ամպային ծառայություններ և օգտակար լուծումներ՝ բիզնեսի ու ֆինանսների արդյունավետ կառավարման համար և այլն:
Ներկայում Ընկերությունը թվային փոխակերպման (digital transformation) փուլում է, որը ենթադրում է անցում հեռահաղորդակցության օպերատորից դեպի թվային համալիր ծառայություններ առաջարկող ընկերության, ինչը համահունչ է ոլորտի զարգացման համաշխարհային միտումներին, ինչպես նաև՝ բաժանորդների աճող կարիքներին ու ակնկալիքներին:
2005 թվականից մինչ օրս, Վիվա-ՄՏՍ-ը պետությանը վճարել է ավելի քան 258 միլիարդ դրամի հարկ: Ընկերությունը հեռահաղորդակցության ոլորտը ներկայացնող ամենամեծ հարկատուն է և խոշոր հարկատուների աղյուսակում մշտապես զբաղեցնում է ամենաբարձր հորիզոնականները:
Վիվա-ՄՏՍ-ն այսօր ունի սպասարկման ընդարձակ ցանց՝ 72 սպասարկման կենտրոն՝ Երևանում ու մարզերում, որտեղ տեղակայված են նաև ՄոբիԴրամ-ի մասնաճյուղերը:
Ներկա դրությամբ, Ընկերությունն ունի 1200 աշխատակից և ավելի քան 2 միլիոն բաժանորդ:
պետությանը վճարված հարկեր
սպասարկման կենտրոններ Երևանում և մարզերում
բաժանորդներ
աշխատակիցներ