Վիվա-ՄՏՍ-ն այսօր շուկայում առաջարկում է շատ ավելին, քան պարզապես ձայնային ու տվյալների փոխանցման ծառայություններն են, այդ թվում նաև՝ մի շարք խաղային, ժամանցային, ուսուցողական հավելվածներ, էլեկտրոնային դրամապանակ, բջջային հեռուստատեսություն, ամպային ծառայություններ և օգտակար լուծումներ՝ բիզնեսի ու ֆինանսների արդյունավետ կառավարման համար և այլն:
Ներկայում Ընկերությունը թվային փոխակերպման (digital transformation) փուլում է, որը ենթադրում է անցում հեռահաղորդակցության օպերատորից դեպի թվային համալիր ծառայություններ առաջարկող ընկերության, ինչը համահունչ է ոլորտի զարգացման համաշխարհային միտումներին, ինչպես նաև՝ բաժանորդների աճող կարիքներին ու ակնկալիքներին:
ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆՀամավարակը ցույց տվեց, որ հեռահաղորդակցության ոլորտը Հայաստանում և ամբողջ աշխարհում դարձել է սովորական ապրելակերպի կարևոր մաս։ Հեռավար աշխատանք, կրթություն և բժշկություն. այս բոլոր ոլորտներն էլ հիմնականում կախված են հեռահաղորդակցության ընկերությունների առաջարկներից, իսկ Covid-19-ի հետևանքով ստեղծված իրավիճակով պայմանավորված`2020 թվականի մարտից ավելացավ առցանց ծառայությունների սպառումը։
Չնայած համավարակին և ռազմական դրությանը, 2020 թվականին Ընկերությանը հաջողվել է օպտիմալացնել ծախսերը և պատշաճ արդյունքներ ցույց տալ բիզնեսի հիմնական ոլորտներում։
ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐ ԵՎ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ COVID-19 ՀԱՄԱՎԱՐԱԿԻ ԸՆԹԱՑՔՈՒՄԲիզնեսի զարգացման ճիշտ ռազմավարության որոշումը նրա հաջողության հիմնական բաղադրիչներից է: Մենք կշարունակենք թափ հավաքել և պահպանել առաջատարի մեր դիրքը Հայաստանի հեռահաղորդակցության շուկայում, ինչպես նաև կշարունակենք աշխատել մեր՝ ժամանակակից ցանցային ենթակառուցվածքի և ծածկույթի վրա՝ մատուցելու բարձրորակ ծառայություն, որը վստահորեն հնարավորություն կտա անհատներին և ձեռնարկություններին կապ ունենալ ցանկացած վայրում և ցանկացած ժամանակ:
Մեր ռազմավարությունը կենտրոնացած է մեր առաջարկների պարզեցման և մեր թվային փոխակերպման արագացման վրա՝ հաճախորդային ավելի լավ փորձ ապահովելու համար: Որպես թվային լուծումների շուկայի առաջատար՝ Վիվա-ՄՏՍ-ը կներկայացնի նոր տեխնոլոգիաներ, որոնք թույլ կտան ապագայում թողարկել նորարարական ապրանքատեսակներ և ծառայություններ:
ՄԵՐ ԲԻԶՆԵՍՆ՝ ԱՌԱՋԻՆ ՀԱՅԱՑՔԻՑՏվյալների փոխանցման ծառայությունից օգտվող բաժանորդների՝ 3 ամիսների 63.4% շուկայական մասնաբաժինը Վիվա-ՄՏՍ-ին դարձնում է բջջային տվյալների առաջատարը շուկայում: Ընկերությունը հանդիսանում է նորարարական V&D (ձայնային և տվյալների փոխանցման) սակագնային պլանների առաջին ներդրողը՝ ընձեռելով առավել գործածվող հավելվածների անսահմանափակ օգտագործման հնարավորություն: Վիվա-ՄՏՍ-ը կատարեց հաջորդ քայլը 2020 թվականին՝ հրաժարվելով տվյալների փոխանցման համար ըստ տրամադրվող մեգաբայթների գանձումից, և հիմա V&D սակագնային պլանների բոլոր բաժանորդներն արդեն գիտեն, որ կարող են առանց անհանգստանալու օգտվել ինտերնետից:
ԱՌԱՋԱՏԱՐ ԴԻՐՔ ՀԵՌԱՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ