• English
  • Հայերեն
  • English
  • Հայերեն
cloudcloud1

ԲԻԶՆԵՍ ԼՈՒԾՈՒՄՆԵՐ

ԱՄՊԱՅԻՆ ԱՀԿ

Ամպային հեռախոսային կայանի ծառայությունը նախատեսված է մեծ, միջին և փոքր ընկերությունների համար:

Մուտքը ամպային ԱՀԿ ապահովվում է տվյալների փոխանցման և ինտերնետային կապուղիների (IP ցանցի) միջոցով՝ Հայաստանի Հանրապետության տարածքում ցանկացած վայրից: Ամպային ԱՀԿ-ն հնարավորություն է ընձեռում միևնույն ընկերության՝ աշխարհագրական տարբեր վայրերում տեղակայված գրասենյակները միավորել կորպորատիվ մեկ վիրտուալ «տանիք»-ի ներքո՝ տրամադրելով ներքին կարճ համարներ և մի շարք այլ ծառայություններ: ԱՀԿ-ն ունի ճկուն ենթակառուցվածք և պարզ ինտերֆեյս, ինչը թույլ է տալիս ընտրել այնպիսի կարգավորումներ, որոնք առավելագույնս համապատասխանում են ընկերության պահանջներին՝ ըստ գործունեության բնույթի ու առաջադրված խնդիրների:

CLOUD

Ենթակառուցվածքը որպես ծառայություն (Infrastructure as a Service, հապ.՝ IaaS). հաճախորդին բազմատեսակ ամպային ենթակառուցվածքների՝ սերվերների, տվյալների պահման համակարգերի, ինչպես նաև այդ ռեսուրսների կառավարման համար ծրագրային ապահովման տրամադրում: Հաճախորդի տեսակետից, նման մոտեցման հիմնական առավելություններից է թանկարժեք սարքավորում ձեռքբերելու անհրաժեշտության բացակայությունը, քանի որ այդ սարքավորման մի մասը հաճախ տևական ժամանակ չի օգտագործվում կամ աննպատակային է օգտագործվում: Հաճախորդը վճարում է միայն այդ ժամանակահատվածում իր կողմից օգտագործված ծառայության դիմաց և հնարավորություն ունի սահուն կերպով ավելացնել կամ նվազեցնել օգտագործվող ռեսուրսների ծավալը:

«VEEAM» ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՊԱՏՃԵՆՈՒՄ

  • Վիվա-ՄՏՍ-ի ամպային տիրույթում տեղակայված բոլոր վիրտուալ սերվերների միասնական պահուստային պատճենում, ինչը, ցանկության դեպքում, կարելի է փոփոխել,
  • շաբաթական ամբողջական պահուստային պատճենում,
  • օրական պահուստային պատճենում (միայն՝ թարմացված տվյալները),
  • պահուստային պատճենների պահպանում՝ 14 օրվա ընթացքում
  • պատահարների դեպքում տվյալների վերականգնում՝ մեկ աշխատանքային օրվա ընթացքում:

ՀՈՍԹԻՆԳ

 

Վիվա-ՄՏՍ-ն առաջարկում է դոմենների գրանցման և վեբ-հոսթինգի բարձրորակ ծառայություններ: Վեբ-հոսթինգը և դոմենն այն կարևոր բաղադրիչներն են, որոնցով հնարավոր է դառնում վեբ-կայքի աշխատանքը։ Դոմենային անվանումը կայքի հասցեն է համացանցում: Դոմենային անվանումը ծառայում է դժվար հիշվող սերվերի հասցեն (IP-հասցեն) ավելի մատչելի և դյուրին անվան վերածելու համար։ Վեբ-հոսթինգը համակարգչում (սերվերում) այն տեղն է, որը տրամադրվում է հաճախորդին՝ վեբ-կայքի բոլոր ֆայլերը, այդ թվում՝ բոլոր փաստաթղթերն ու բովանդակությունը պահպանելու համար:

TOLL-FREE

Օգտվեք «0-800 Toll-Free» ծառայությունից և Ձեր ընկերության հաճախորդներին թույլ տվեք ծանոթանալ ծառայություններին, տեսականուն և ստանալ իրենց հետաքրքրող հարցերի պատասխաններն՝ անվճար զանգով:

Ծառայության շրջանակում համարին ստացված մուտքային զանգերի դիմաց վճարը գանձվում է զանգը ստացող կողմից:

ԿԱՐՃ ՀԱՄԱՐ

Դարձեք ավելի հասանելի Ձեր հաճախորդների համար: Բաժանորդագրվեք ընկերությունների ու ձեռնարկությունների համար նախատեսված՝ ֆիքսված կարճ համարի ծառայությանը և Ձեր հաճախորդներին ապահովեք ընկերության հետ կապ հաստատելու՝ ընդամենը չորս նիշից կազմված, հեշտությամբ մտապահվող համարով: Այս ծառայությամբ տրամադրվող կարճ համարի միջոցով Ձեր հաճախորդները մշտապես կարող են կապ հաստատել Ձեր ընկերության հետ՝ իրենց հետաքրքրող հարցերով:

ՖԻՔՍՎԱԾ ԼԱՅՆԱՇԵՐՏ ԻՆՏԵՐՆԵՏ

Բացահայտեք գործարար ոլորտի համար նախատեսված հաղորդակցման լուծումները.

  • Սիմետրիկ կայուն գերարագ ինտերնետ
  • Վստահելիություն. ցանցի հասանելիության պահեստային կապուղիների ապահովում,
  • Ճկունություն. ինտերնետի մուտք՝ տարբեր տեխնոլոգիաների միջոցով (FTTx, Radio Ethernet),
  • Մի շարք հավելյալ առավելություններ՝ Wi-Fi հասանելիության ծածկույթների ստեղծում, վիրտուալ և հատկացված հոսթինգ, հաստատուն IP-հասցեներ, դոմենի գրանցում և աջակցություն:

DPRS

DPRS (Dual Path Redundant Service) ծառայությունն առաջարկում է պաշտպանության տարբերակներ՝ ապահովելով 99,95% անխափան աշխատանք:

CACHE ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հոսթինգային քեշ-սերվերները թույլ են տալիս նվազեցնել բեռնվածությունը և ստանալ մատչելի քեշ տրաֆիկ Ձեր բիզնեսի համար:

SIP TRUNK

«SIP Trunk» սակագնային պլանը նախատեսված է այն կազմակերպությունների համար, որոնք աշխատանքի բերումով շատ են օգտվում ձայնային ծառայություններից և անխափան ու որակյալ հաղորդակցության կարիք ունեն, որը, միևնույն ժամանակ, վերահսկելի է ծախսի առումով: Այս սակագնային պլանի շրջանակում IP-ցանցի միջոցով մատուցվող ծառայությունների փաթեթները թույլ են տալիս ֆիքսված ամսավճարի դիմաց կատարել անվճար զանգեր՝ խմբի ներսում, ինչպես նաև ներցանցային զանգեր՝ հատուկ սակագներով:

MTS
Տարեկան հաշվետվություն 2020
  • Պաշտոնական Նախազգուշացում
  • Ընկերության Մասին
    • ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ
    • ՏԱՐՎԱ ՀԻՄՆԱԿԱՆ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
    • ՎԻՎԱ-ՄՏՍ-Ի ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՏԵՍԼԱԿԱՆԸ
    • 2020 Թ. ԱՌԱՆՑՔԱՅԻՆ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
  • Կորպորատիվ Կառավարում
  • Ղեկավարության զեկույց
    • ՄԵՐ ԲԻԶՆԵՍՆ՝ ԱՌԱՋԻՆ ՀԱՅԱՑՔԻՑ
    • ԱՌԱՋԱՏԱՐ ԴԻՐՔ ՀԵՌԱՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ
    • ՄԵԾ ՏՎՅԱԼՆԵՐ (BIG DATA)
    • ՄԱՆՐԱԾԱԽ ՎԱՃԱՌՔԻ ՏԵՂԱԲԱՇԽՈՒՄ
    • ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐ՝ ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐԻ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԵՎ ՄԱՆՐԱԾԱԽ ՑԱՆՑ
    • ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐԻ ԱՋԱԿՑՈՒՄ
    • ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ (ԹՎԱՅԻՆ) ԱՋԱԿՑՈՒՄ
    • ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐԻ ՀԵՏ և ՀԱՏՈՒԿ ԱՋԱԿՑՈՒՄ
    • ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐԻ ԱՋԱԿՑՄԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ (ԱՆՑՈՒՄ ԴԵՊԻ ԹՎԱՅՆԱՑՈՒՄ ԵՎ ԲԱԶՄԱԿԻ ԿԱՊՈՒՂԻՆԵՐ)
    • ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐ ԵՎ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ COVID-19 ՀԱՄԱՎԱՐԱԿԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ
    • ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԿՈՄԵՐՑԻԱ
    • ԲՋՋԱՅԻՆ ՀԱՎԵԼՎԱԾՆԵՐ
    • ԲԻԶՆԵՍ ԼՈՒԾՈՒՄՆԵՐ
  • Ֆինանսական Հաշվետվություն
  • Կայուն Զարգացում
    • ՄԱՐԴԿԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐ
    • ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ԶԱՐԳԱՑՈՒՄ
    • ՌԻՍԿԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ/ ՄԵՐ ՌԻՍԿԵՐՆ ՈՒ ԱՆՈՐՈՇՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
    • ԿԱՅՈՒՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ ԵՎ ԿՈՐՊՈՐԱՏԻՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ
  • Լրացուցիչ Տեղեկատվություն
< clippath id="clip-path"> < rect class="cls-1" x="43.47" y="0.47" width="532.06" height="532.06" rx="140.28" /> > < clippath id="clip-path">
X