Տոնական նորություններ՝ կանխավճարային «Արև», «Start», «Start+», «Z», «X» և «Y» ինչպես նաև հետվճարային «X» և «Y» սակագնային պլանների բաժանորդների համար:
2025թ․-ի դեկտեմբերի 22-ից սկսած «My Viva» հավելվածով փոխանակեք ներցանցային րոպեները ՄԲ-ների 1 րոպեի դիմաց ստանալով 1 ՄԲ:
Մեկ փոխանակման գինը կմնա անփոփոխ՝ 200 դրամ։
Փոխանակման համար մուտք գործեք «My Viva» հավելվածի Ձեր օգտահաշվիվ, ներցանցային րոպեների բաժին և փոխանակեք րոպեները մեգաբայթերի:
Առաջարկը գործում է մինչև 2026թ.-ի հունվարի 22-ը (ներառյալ):
Ներցանցային 1 րոպեի դիմաց 1 ՄԲ փոխանակման պայմանը գործում է միայն «My Viva» հավելվածով փոխանակումն իրականացնելու դեպքում: Այլ եղանակներով փոխանակման պայմանները կմնան անփոփոխ։
Նաև կարող եք զանգահարել մեզ 111 և 093 297111 հեռախոսահամարներով:
Ֆիքսված ծառայությունների վերաբերյալ հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել 060 61 00 00 հեռախոսահամարով: