Օգտվեք հիմա, վճարեք հետո
2025 թվականի նոյեմբերի 24-ից սկսած ակտիվացրեք «Լիցք+» ծառայությունը և շարունակեք օգտվել Viva-ի ծառայություններից՝ այժմ արդեն մինչև 3500 դրամի չափով:
Ի դեպ, 3500 դրամը կարող եք օգտագործել սակագնային պլանների փաթեթները, ինչպես նաև «+100 րոպե», «+300 րոպե», «+3ԳԲ», «+10ԳԲ», «+20ԳԲ», «+Premium» և այլ ծառայություններն ակտիվացնելիս հաշվեկշռին առկա չբավարարող գումարը լրացնելու համար: «Լիցք+» ծառայությամբ հասանելի ծառայությունների ամբողջական ցանկին կարելի է ծանոթանալ այստեղ:
Ծառայությունն ակտիվացնելու համար օգտվեք «My Viva» հավելվածից կամ պարզապես ուղարկեք *221# հրահանգը:
Ներբեռնեք «My Viva» հավելվածը «Play Store»-ից / «App Store»-ից:
Ծառայությամբ տրամադրվող գումարը հնարավոր է օգտագործել ակտիվացման պահից սկսած՝ 30 օրվա ընթացքում։ Եթե ցանկանում եք կառավարել Ձեր բացասական հաշվեկշիռը և ապաակտիվացնել ծառայությունը նախքան 30-օրյա ժամկետը լրանալը, ուղարկեք *221*0# հրահանգը։
Ծառայությունը հնարավոր է ակտիվացնել միայն դրական հաշվեկշիռ ունենալու դեպքում: Ծառայության ակտիվացման գինը կմնա անփոփոխ՝ 20 դրամ:
Նաև կարող եք զանգահարել մեզ 111 և 093 297111 հեռախոսահամարներով:
Ֆիքսված ծառայությունների վերաբերյալ հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել 060 61 00 00 հեռախոսահամարով: