«Կանաչ մտածողության» շուրջ հետևողական համագործակցությունը շարունակվում է
Viva-ն և «Իմ անտառ Հայաստան»-ը շարունակում են ամրապնդել իրենց գործընկերությունը, որն ուղղված է Հայաստանի բնական ռեսուրսների երկարաժամկետ վերականգնմանը և պահպանմանը: Ծրագիրը ներառում է անտառային ծածկույթի ընդլայնում, անապատացման և սողանքների դեմ պայքար, ջրային ռեսուրսների ռացիոնալ օգտագործում և «կանաչ մտածողության» սկզբունքների ներդրում: Տարիների գործակցության ընթացքում Լոռու մարզում իրականացվել են նշանակալի նախաձեռնություններ՝ ներգրավելով կամավորների, իսկ տեղի բնակչության համար ապահովել են աշխատանքային զբաղվածություն:
Հաջողված համագործակցությունը շարունակելու որոշումը հայտարարվեց խորհրդանշական վայրում՝ «Իմ անտառ Հայաստան»-ի՝ Լոռու մարզում գտնվող «Պենժամին Գումուշճեան» տնկարանում: Երեք տարի առաջ, տնկարանի «Հյուրերի ծառուղում» անվանական ծառ տնկելով՝ Viva-ի գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանը հայտարարել էր «Կանաչ մտածողությունը» խրախուսելու՝ ընկերության պատրաստակամության մասին: Այսօր արդեն, գործընկերներն արձանագրում են շոշափելի արդյունք:
«Տարիներ առաջ, մեզ համար տագնապի ազդանշան դարձավ մեր գործընկերներից ստացված տեղեկությունը. Հայաստանն ունի ընդամենը 11% անտառածածկույթ և դա բավարար չէ երկրի «թոքերի» գործառույթն իրականացնելու համար: Մենք միացանք անտառ ստեղծելու գործին: Այս ծառը երեք տարի առաջ եմ տնկել: Տեսնելով արդյունքը՝ լիահույս եմ, որ մեզ կհաջողվի հասնել մեր նպատակին: Մեր գործընկերությունը նաև կրթական բաղադրիչ ունի: Անտառ ստեղծող յուրաքանչյուր աշխատակից կամ կամավոր յուրօրինակ դեսպան է դառնում իր ընտանիքում: Վաղվա սերունդն իր ծնողի օրինակով հասկանում է անտառի ստեղծման բարդ գործընթացն ու դրա կարևորությունը: Հենց դա էլ կնպաստի «Կանաչ մտածողության» ու երկրի նկատմամբ հոգատարությանը ամրապնդմանն»,- ասել է Viva-ի գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանը:
«Անտառ ստեղծելը շատ երկարատև գործ է։ Կարևոր է շեշտել, որ այն կազմակերպությունները, որոնք սատարում ենք այս գործին, ունեն ռազմավարական մտածելակերպ։ Նրանք ոչ միայն գիտակցում են շրջակա միջավայրի կարևորությունը մեր սերունդների համար, այլ նաև՝ ունենալով երկարաժամկետ տեսլական, հասկանում են, որ իսկական արժեքներ ստեղծելու համար ժամանակ, համբերություն ու համառություն է պետք։ Viva-ն մեր գործընկերն է արդեն չորս տարի, և այս հետևողականությունը լավագույնս ցույց է տալիս ընկերության արժեքային հենքը »,- ասել է «Իմ անտառ Հայաստան» կազմակերպության հիմնադիր և տնօրեն Անտրէ Գումուշճեանը։
Viva-ն գործունեության սկզբից բնապահպանական տարբեր ծրագրեր է իրականացրել: Իսկ տարիներ առաջ, սկսել է համագործակցել «Իմ /անտառ Հայաստան» կազմակերպության հետ: Լոռու մարզի երեք համայնքում զգալի աշխատանք է կատարվել: 2022 թվականին, Viva-ի անվանական անտառ է ստեղծվել Ջրաշեն համայնքի տարածքում, հաջորդող տարիներին անտառատնկումներն իրականացվել են սողանքներից չերաշխավորված երկու համայնքում՝ Ուրասարում և Լեռնաջուրում։ Բոլոր վայրերում օգտագործվել է տեղի բնակչության աշխատուժը, Ջրաշենում կամավորագրվել են նաև Viva-ի աշխատակիցները: Ընդհանուր առմամբ, մինչև օրս տնկվել է շուրջ 38 000 ծառ: Հետագա աշխատանքները դարձյալ շարունակվելու են լեռնային լանդշաֆտ ունեցող՝ Լեռնաջուր համայնքում, որտեղ բնության անկանխատեսելիության հետևանքները՝ սողանքները, ժամանակին աղետաբեր են եղել:
Տարածքների ընտրության հարցում հաշվի են առնվում տեղանքի խոնավությունը, դիրքը, ծառերի կպչողունակությունը և անտառ դառնալու հնարավորությունները: Լեռնաջուրում 2023թ. աշնանից սկսած՝ «Իմ անտառ Հայաստան»-ը արդեն իրականացրել է 317 հա տարածքի վրա, և արդյունքներն ավելի քա գոհացուցիչ են՝ միջինում 80%, իսկ ռելիեֆի որոշ հատվածներում՝ անգամ 90% կպչողականություն։
Viva-ի հետ համագործակցությամբ այս աշնանը կտնկվեն տեղական անտառային ծառատեսակներ՝ կաղնի, վայրի տանձ, վայրի խնձոր, հաճարենի, թխկի, կեչի և մի քանի տեսակի թփեր՝ մոտ 5 600 ծառ։
Viva-ն (Վիվա Արմենիա ՓԲԸ) Հայաստանում տեղեկատվական ու հաղորդակցային տեխնոլոգիաների ոլորտի առաջատար ընկերություն է, որն ունի ընդարձակ ցանցեր և տրամադրում է հեռահաղորդակցային ծառայությունների ու թվային լուծումների բազմազան տեսականի` երկրի ամբողջ տարածքում: Գործունեության հիմք ընդունելով իր հաճախորդների շահերին լավագույնս ծառայելը, հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, Viva-ն կարճ ժամանակամիջոցում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա: Ընկերությունն իր գործունեության մեջ առաջնորդվում է ISO 26000 (Սոցիալական պատասխանատվության միջազգային ստանդարտ) և ISO/IEC 27001:2013 (Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգ) ստանդարտներով: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.viva.am
«Իմ անտառ Հայաստան»-ի մասին
«Իմ անտառ Հայաստան»-ը գործունեություն է իրականացնում 2019թ․ ի վեր և արդեն կատարել է 825 հա անտառապատում համայնքային հողերում և անտառվերականգնում «Դիլիջան» ազգային պարկում՝ տնկելով ավելի քան 2,600,000 ծառ։ Կազմակերպությունն իր սեփական տնկարաններում ու ջերմատներում աճեցնում է միայն տեղական անտառային ծառատեսակների տնկիներ, որոնք գարնանը կամ աշնանը տեղափոխվում են անտառտնկման տարածքներ։ Հիմնական 48 աշխատակիցներին ծառատունկի և խնամքի սեզոններին միանում են մինչև 250 սեզոնային աշխատողներ տեղական համայնքներից։ Կազմակերպության առաքելությունն է կայուն կերպով մեծացնել Հայաստանի անտառային ծածկույթը։
Նաև կարող եք զանգահարել մեզ 111 և 093 297111 հեռախոսահամարներով:
Ֆիքսված ծառայությունների վերաբերյալ հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել 060 61 00 00 հեռախոսահամարով: