1
viva-logo-small
  • Օնլայն վճարում
  • Մուտք
  • Անհատ հաճախորդներին
    • Բջջային կապ
    • Ժամանց և ծրագրեր
    • Նոր տեխնոլոգիաներ
    • Օնլայն խանութ
    • Ֆիքսված ինտերնետ, հեռուստաալիքներ և հեռախոսակապ
    • Օգնություն
    • Պարտատոմսեր
    • Գնումներ
  • Բիզնես լուծումներ
    • Բջջային կապ
    • Բիզնես կապ
    • M2M և IoT
    • Ամպային և ՏՏ լուծումներ
  • Մեր մասին
    • Viva-ն Հայաստանին
    • Ֆինանսական հաշվետվություններ
    • Գնումներ
    • Հետադարձ կապ
    • Կոմպլաենս և գործարար էթիկա
    • Տարեկան հաշվետվություն
    • Կարիերա
  • Ավելին
    • Իրավական տեղեկատվություն
    • Տեղեկատվական անվտանգություն
  • English
  • Հայերեն
  • русский
viva-logo
  • Իրավական տեղեկատվություն
    Օգտվելու պայմաններ
    Շարժական էլեկտրոնային հաղորդակցության ծառայությունների մատուցման ընդհանուր պայմաններ
    Գաղտնիության քաղաքականություն
    Ինտերակտիվ ծառայությունների և բովանդակության մատուցման ընդհանուր պայմաններ
    Ամրակցված ցանցի միջոցով տվյալների հաղորդման Ֆիքսված հեռախոսակապի եւ ինտերնետ հասանելիության ծառայությունների մատուցման ընդհանուր պայմաններ
  • Տեղեկատվական անվտանգություն
  •  
Մենյու
Մուտք
Անհատ հաճախորդներին
Բիզնես լուծումներ
Մեր մասին
Ավելին
  • Իրավական տեղեկատվություն
  • Տեղեկատվական անվտանգություն
Իրավական տեղեկատվություն
  • Օգտվելու պայմաններ
  • Շարժական էլեկտրոնային հաղորդակցության ծառայությունների մատուցման ընդհանուր պայմաններ
  • Գաղտնիության քաղաքականություն
  • Ինտերակտիվ ծառայությունների և բովանդակության մատուցման ընդհանուր պայմաններ
  • Ամրակցված ցանցի միջոցով տվյալների հաղորդման Ֆիքսված հեռախոսակապի եւ ինտերնետ հասանելիության ծառայությունների մատուցման ընդհանուր պայմաններ
  • Ամրակցված ցանցի միջոցով տվյալների հաղորդման Ֆիքսված հեռախոսակապի եւ ինտերնետ հասանելիության ծառայությունների մատուցման ընդհանուր պայմաններ
Տեղեկատվական անվտանգություն
  • Բջջային անվտանգություն
Օգտվելու պայմաններ
Շարժական էլեկտրոնային հաղորդակցության ծառայությունների մատուցման ընդհանուր պայմաններ
Գաղտնիության քաղաքականություն
Ինտերակտիվ ծառայությունների և բովանդակության մատուցման ընդհանուր պայմաններ
Ամրակցված ցանցի միջոցով տվյալների հաղորդման Ֆիքսված հեռախոսակապի եւ ինտերնետ հասանելիության ծառայությունների մատուցման ընդհանուր պայմաններ
Ամրակցված ցանցի միջոցով տվյալների հաղորդման Ֆիքսված հեռախոսակապի եւ ինտերնետ հասանելիության ծառայությունների մատուցման ընդհանուր պայմաններ
Բջջային անվտանգություն
  • English
  • Հայերեն
  • русский
Օնլայն վճարում
  • Իրավական տեղեկատվություն
  • Օգտվելու պայմաններ

Օգտվելու պայմաններ

 Ապրանքային նշաններ
 
viva.am վեբ կայքում հիշատակվող` «Վիվա Արմենիա» ՓԲԸ-ի ծառայությունների և ապրանքատեսակների անվանումները հանդիսանում են «Վիվա Արմենիա» ՓԲԸ-ի ապրանքային նշաններ, որոնց իրավական պաշտպանությունը երաշխավորվում է ՀՀ օրենսդրությամբ և համապատասխան միջազգային պայմանագրերով:
 
Հեղինակային իրավունք
 
viva.am վեբ կայքի բովանդակությունը (տեղեկատվություն, հաղորդագրություններ, պատկերներ, տեսանյութեր և ձայներ) տրամադրվում է «Վիվա Արմենիա» ՓԲԸ-ի կողմից: viva.am վեբ կայքի բովանդակության նկատմամբ հեղինակային իրավունքը պատկանում է «Վիվա Արմենիա» ՓԲԸ-ին կամ նրա հետ համագործակցող կազմակերպություններին: Բոլոր իրավունքները պաշտպանված են: viva.am վեբ կայքի բովանդակությունը չի կարող որևէ կերպ վերարտադրվել, ձևափոխվել, փոխանցվել, տարածվել, ցուցադրվել կամ ուղարկվել ցանկացած տեսքով կամ միջոցներով, ինչը ներառում է էլեկտրոնային, մեխանիկական միջոցները, լուսապատճենումը, արտագրումը կամ ձայնագրումը, բայց չի սահմանափակվում այդքանով, առանց «Վիվա Արմենիա» ՓԲԸ-ի նախնական գրավոր թույլտվության: Դուք համաձայնում եք, որ viva.am վեբ կայքում զետեղված կամ viva.am վեբ կայքի միջոցով տրամադրվող նյութերը նախատեսված են Ձեր անձնական օգտագործման համար և չեն կարող օգտագործվել կոմերցիոն նպատակով կամ տարածվել կոմերցիոն հիմունքներով: viva.am կայքի բովանդակության չարտոնված օգտագործումը կարող է հանդիսանալ հեղինակային իրավունքի կամ մտավոր սեփականության իրավունքի այլ օբյեկտների խախտում: «Վիվա Արմենիա» ՓԲԸ-ն իրավունք է վերապահում կատարելու փոփոխություններ վեբ կայքում. ծառայությունները կարող են փոփոխվել, լրացվել կամ դադարեցվել:
 
Գաղտնիություն
 
viva.am վեբ կայքի որոշ հատվածներում Մենք կարող ենք խնդրել Ձեզ անձնական տեղեկություններ տրամադրել, ինչը Մեզ թույլ կտա տեղյակ պահել Ձեզ Մեր նորագույն ապրանքատեսակների և ծառայությունների մասին կամ հնարավորություն տալ օգտվելու որոշակի ծառայություններից: Անձնական տեղեկությունները կօգտագործվեն «Գաղտնիության երաշխավորման» Մեր քաղաքականության համաձայն:
 
Պատասխանատվության սահմանափակում
 
1. Սույն կայքը մատուցվում է «ինչպես կա» և «ինչպես հասանելի է» հիմունքներով` առանց հստակ կամ ենթադրվող ներկայացուցչության կամ որևէ երաշխիքի, ինչը ներառում է տվյալ կայքի աշխատանքի, մուտքի իրավունքի, հասանելիության, ամբողջականության, ճշտության կամ համապատասխանության վերաբերյալ ներկայացուցչությունն ու երաշխիքները ցանկացած նպատակով, բայց չի սահմանափակվում այդքանով: Ծառայություններից օգտվելու արդյունքում առաջացած բոլոր ռիսկերի համար ամբողջապես և բացառապես պատասխանատու եք Դուք:
 
2. «Վիվա Արմենիա» ՓԲԸ-ն ձեռնարկում է ողջամիտ միջոցներ viva.am կայքն ամբողջովին աշխատունակ վիճակում պահպանելու համար: «Վիվա Արմենիա» ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում viva.am կայքում հնարավոր թերությունների հետևանքների համար: Դուք չպետք է համարեք, որ viva.am կայքը կամ դրա բովանդակությունը չի պարունակում սխալներ, կամ որ այն հարմար է կայքից օգտվելիս Ձեր ունեցած կոնկրետ նպատակների համար:
 
3. «Վիվա Արմենիա» չի ստանձնում որևէ պարտավորություն և չի կրում պատասխանատվություն այս կայքում Ձեր կամ երրորդ անձի կողմից տեղադրված որևէ բովանդակության, viva.am կայքին գերհղումով (hyperlinked) կամ այլ կերպ փոխկապակցված, սակայն «Վիվա Արմենիա» կողմից չկառավարվող կայքերի բովանդակության և դրանց միջոցով տրամադրվող ծառայությունների համար: Բացի այդ, պարտադիր չէ, որ այս կայքերի բովանդակությունն ընդունելի լինի Մեզ համար:
 
4. «Վիվա Արմենիա» չի կրում որևէ պատասխանատվություն տվյալ կայքից կամ փոխկապակցված կայքից օգտվելու, կայքի անգործունակության, ինչպես նաև տվյալ կայքում տեղեկությանը վստահելու արդյունքում Ձեր կողմից ցանկացած գործողություն կատարելու կամ չկատարելու արդյունքում առաջացած ցանկացած տեսակի ուղղակի, անուղղակի կամ հետևանքային վնասների, տվյալների, եկամտի կամ շահույթի կորստի, գույքին պատճառած վնասի կամ գույքի կորստի և երրորդ անձանց կողմից ներկայացված բողոքների համար. այս ամենի համար Դուք անձամբ եք կրում պատասխանատվություն:
 
5. viva.am կայք կարելի է մուտք գործել World Wide Web-ի միջոցով, որն անկախ է viva.am կայքից և «Վիվա Արմենիա» ՓԲԸ-ից: Ձեր կողմից World Wide Web-ի օգտագործումը Ձեր պատասխանատվության տակ է և ենթակա է բոլոր կիրառելի ազգային և միջազգային իրավական ակտերի գործողությանը: «Վիվա Արմենիա» ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում World Wide Web-ից Ձեր կողմից ստացված որևէ տեղեկատվության կամ ծառայության համար:
 
Նպատակային օգտագործում
 
Դուք համաձայն եք որևէ եղանակով չպատճառել կամ դիտավորյալ մյուսներին թույլ չտալ պատճառել որևէ անհանգստություն կամ անհարմարություն ոչ «Վիվա Արմենիա» ՓԲԸ-ին, ոչ էլ նրա բաժանորդներին կամ տվյալ կայքից օգտվողներին: Դուք համաձայն եք նաև չօգտագործել տվյալ կայքը կամ «Վիվա Արմենիա» ՓԲԸ-ի ծառայությունները փոխանցելու կամ տեղադրելու համար ապօրինի կամ վարկաբեկող, վիրավորական, անպարկեշտ ու սպառնալիք պարունակող նյութեր, որոնք Մեր կարծիքով կարող են պատճառել անհարմարություն և անհանգստություն «Վիվա Արմենիա» ՓԲԸ-ին կամ այլ անձանց: Ձեր կողմից կայքի օգտագործումը որևէ կերպ չպետք է հանգեցնի «Վիվա Արմենիա» ՓԲԸ-ի որևէ ծառայության կասեցման, վնասի, ծառայության մատուցման արդյունավետության նվազեցման կամ անսարքության:
 
Ծառայություններից օգտվելը
 
Ծառայությունների ակտիվացումը և դրանցից օգտվելը մեծապես պայմանավորված է բջջային ցանցի աշխատանքով և ռադիոծածկույթով: Մենք չենք կարող երաշխավորել ծառայության հասանելիությունը: Մենք գործադրում ենք բոլոր հնարավոր ջանքերը` ապահովելու բոլոր ծառայությունների անխափան և շարունակական աշխատանքը, իսկ անհրաժեշտության դեպքում` Ձեզ նախապես տեղեկացնելու ծառայությունների փոփոխման, դադարեցման և կասեցման մասին: Մենք ջանում ենք նվազեցնել ծառայությունների կասեցման տևողությունը` որքանով դա գործնականում հնարավոր է:
 
Գրանցում և անվտանգություն
 
Որոշ ծառայություններից օգտվելու համար Դուք պետք է անցնեք գրանցման գործընթաց և տրամադրեք «Վիվա Արմենիա» ՓԲԸ-ին թարմ, ամբողջական և հավաստի տեղեկատվություն: Գրանցման ժամանակ հավաստի և ամբողջական տեղեկություններ չտրամադրելը կարող է հանգեցնել ծառայությունների կասեցմանը: Ձեզնից նաև կարող է պահանջվել ընտրել ծածկագիր: Դուք լիովին պատասխանատու եք Ձեր պրոֆիլում իրականացվող բոլոր գործողությունների համար և պարտավոր եք վճարել Ձեր հաշվում կատարված բոլոր ծախսերը, անկախ նրանից, թե այդ ծախսերը կատարվել են Ձեր, թե ցանկացած այլ` լիազորված, կամ չլիազորված անձի կողմից, դիտավորյալ թե անզգուշորեն, կամ ցանկացած վիրուսի, չարտոնված մուտքի կամ անվտանգության խախտման արդյունքում:
 
Վճարներ
 
Տվյալ կայքում որոշ տեղեկություններ և ծառայություններ վճարովի են: Վճարում կատարելու անհրաժեշտության մասին Դուք կտեղեկացվեք «Վիվա Արմենիա» ՓԲԸ-ի համար ընդունելի եղանակով:
 
Փոփոխություններ
 
«Վիվա Արմենիա» ՓԲԸ-ն իրավունք ունի փոփոխելու այս Պայմանները և տվյալ կայքի համար կիրառվող ցանկացած այլ քաղաքականություն: Այդ փոփոխությունները վավեր են դառնում տվյալ կայքում տեղադրման պահից: Ձեր կողմից տվյալ կայքի շահագործումը շարունակելու դեպքում կհամարվի, որ ընդունել եք այդ փոփոխությունները:
 
Բաժանելիություն
 
Եթե սույն Պայմանների որևէ դրույթ կամ տվյալ կայքի համար կիրառվող ցանկացած այլ քաղաքականություն համարվի անվավեր կամ ինչ-որ պատճառով չգործող, այդ դրույթը կհամարվի առանձնացման ենթակա և չի անդրադառնա մյուս դրույթների վավերականության և գործողության վրա:
 
Կիրառվող իրավունք
 
Սույն կայքի կամ վերջինիս միջոցով մատուցվող ցանկացած ծառայության օգտագործմանն առնչվող կամ դրանից բխող յուրաքանչյուր խնդիր կարգավորվում է ՀՀ օրենսդրությամբ և համապատասխան միջազգային պայմանագրերով: Երրորդ պետության իրավունքին հղում կատարող բոլոր կոլիզիոն նորմերի կիրառումը բացառվում է:
 
Ընդդատություն
 
Սույն վեբ կայքի և նրան գերհղումով (hyperlinked) կամ այլ կերպ փոխկապակցված կայքերի օգտագործման հետ կապված կամ դրանից ծագող բոլոր վեճերը պետք է լուծվեն բանակցությունների միջոցով: Եթե ողջամիտ ժամանակում (ոչ ավելի քան երկու ամիս) լուծում չգտնվի, ապա վեճերը պետք է լուծվեն «Վիվա Արմենիա» ՓԲԸ-ի գրանցման վայրի համապատասխան ՀՀ դատարանի կողմից:
Օգտվելու պայմաններ
Օգտվելու պայմաններ
Շարժական էլեկտրոնային հաղորդակցության ծառայությունների մատուցման ընդհանուր պայմաններ
Գաղտնիության քաղաքականություն
Ինտերակտիվ ծառայությունների և բովանդակության մատուցման ընդհանուր պայմաններ
Ամրակցված ցանցի միջոցով տվյալների հաղորդման Ֆիքսված հեռախոսակապի եւ ինտերնետ հասանելիության ծառայությունների մատուցման ընդհանուր պայմաններ
  • Իրավական տեղեկատվություն
    • Օգտվելու պայմաններ
    • Շարժական էլեկտրոնային հաղորդակցության ծառայությունների մատուցման ընդհանուր պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Ինտերակտիվ ծառայությունների և բովանդակության մատուցման ընդհանուր պայմաններ
    • Ամրակցված ցանցի միջոցով տվյալների հաղորդման Ֆիքսված հեռախոսակապի եւ ինտերնետ հասանելիության ծառայությունների մատուցման ընդհանուր պայմաններ
    • Ամրակցված ցանցի միջոցով տվյալների հաղորդման Ֆիքսված հեռախոսակապի եւ ինտերնետ հասանելիության ծառայությունների մատուցման ընդհանուր պայմաններ
  • Տեղեկատվական անվտանգություն
    • Բջջային անվտանգություն
  • Կոմպլաենս և գործարար էթիկա
  • Իրավական տեղեկատվություն
  • Տեղեկատվական անվտանգություն
  • Սոցիալական ներդրման առաջարկ ներկայացնելու ուղեցույց

iso

 

 © 2025 «Վիվա Արմենիա» ՓԲԸ, բոլոր իրավունքները պաշտպանված են

app-store
play-market
18+

 

 

Sitemap

X

Նաև կարող եք զանգահարել մեզ 111 և 093 297111 հեռախոսահամարներով:

Ֆիքսված ծառայությունների վերաբերյալ հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել 060 61 00 00 հեռախոսահամարով: