1
viva-logo-small
  • Օնլայն վճարում
  • Մուտք
  • Անհատ հաճախորդներին
    • Բջջային կապ
    • Ժամանց և ծրագրեր
    • Նոր տեխնոլոգիաներ
    • Օնլայն խանութ
    • Ֆիքսված ինտերնետ, հեռուստաալիքներ և հեռախոսակապ
    • Օգնություն
    • Պարտատոմսեր
    • Գնումներ
  • Բիզնես լուծումներ
    • Բջջային կապ
    • Բիզնես կապ
    • M2M և IoT
    • Ամպային և ՏՏ լուծումներ
  • Մեր մասին
    • Viva-ն Հայաստանին
    • Ֆինանսական հաշվետվություններ
    • Գնումներ
    • Հետադարձ կապ
    • Կոմպլաենս և գործարար էթիկա
    • Տարեկան հաշվետվություն
    • Կարիերա
  • Ավելին
    • Իրավական տեղեկատվություն
    • Տեղեկատվական անվտանգություն
  • English
  • Հայերեն
  • русский
viva-logo
  • Իրավական տեղեկատվություն
    Օգտվելու պայմաններ
    Շարժական էլեկտրոնային հաղորդակցության ծառայությունների մատուցման ընդհանուր պայմաններ
    Գաղտնիության քաղաքականություն
    Ինտերակտիվ ծառայությունների և բովանդակության մատուցման ընդհանուր պայմաններ
    Ամրակցված ցանցի միջոցով տվյալների հաղորդման Ֆիքսված հեռախոսակապի եւ ինտերնետ հասանելիության ծառայությունների մատուցման ընդհանուր պայմաններ
  • Տեղեկատվական անվտանգություն
  •  
Մենյու
Մուտք
Անհատ հաճախորդներին
Բիզնես լուծումներ
Մեր մասին
Ավելին
  • Իրավական տեղեկատվություն
  • Տեղեկատվական անվտանգություն
Իրավական տեղեկատվություն
  • Օգտվելու պայմաններ
  • Շարժական էլեկտրոնային հաղորդակցության ծառայությունների մատուցման ընդհանուր պայմաններ
  • Գաղտնիության քաղաքականություն
  • Ինտերակտիվ ծառայությունների և բովանդակության մատուցման ընդհանուր պայմաններ
  • Ամրակցված ցանցի միջոցով տվյալների հաղորդման Ֆիքսված հեռախոսակապի եւ ինտերնետ հասանելիության ծառայությունների մատուցման ընդհանուր պայմաններ
  • Ամրակցված ցանցի միջոցով տվյալների հաղորդման Ֆիքսված հեռախոսակապի եւ ինտերնետ հասանելիության ծառայությունների մատուցման ընդհանուր պայմաններ
Տեղեկատվական անվտանգություն
  • Բջջային անվտանգություն
Օգտվելու պայմաններ
Շարժական էլեկտրոնային հաղորդակցության ծառայությունների մատուցման ընդհանուր պայմաններ
Գաղտնիության քաղաքականություն
Ինտերակտիվ ծառայությունների և բովանդակության մատուցման ընդհանուր պայմաններ
Ամրակցված ցանցի միջոցով տվյալների հաղորդման Ֆիքսված հեռախոսակապի եւ ինտերնետ հասանելիության ծառայությունների մատուցման ընդհանուր պայմաններ
Ամրակցված ցանցի միջոցով տվյալների հաղորդման Ֆիքսված հեռախոսակապի եւ ինտերնետ հասանելիության ծառայությունների մատուցման ընդհանուր պայմաններ
Բջջային անվտանգություն
  • English
  • Հայերեն
  • русский
Օնլայն վճարում
  • Իրավական տեղեկատվություն
  • Գաղտնիության քաղաքականություն

Գաղտնիության քաղաքականություն

Գաղտնիության քաղաքականություն
Օգտվելու պայմաններ
Շարժական էլեկտրոնային հաղորդակցության ծառայությունների մատուցման ընդհանուր պայմաններ
Գաղտնիության քաղաքականություն
Ինտերակտիվ ծառայությունների և բովանդակության մատուցման ընդհանուր պայմաններ
Ամրակցված ցանցի միջոցով տվյալների հաղորդման Ֆիքսված հեռախոսակապի եւ ինտերնետ հասանելիության ծառայությունների մատուցման ընդհանուր պայմաններ

Գրանցվելով «Վիվա Արմենիա» ՓԲԸ-ի (այսուհետ՝ «Օպերատոր») վեբ կայքերում և/կամ «Վիվա Արմենիա» ՓԲԸ-ի ցանկացած բջջային հավելվածում և/կամ ձեռնարկելով որևէ կոնկրետ գործողություն, որը ենթադրում է անձնական տվյալների գրանցում և ներկայացում՝ ֆիզիկական անձինք/բաժանորդները (այսուհետ` «Բաժանորդ») սույն գաղտնիության քաղաքականության (այսուհետ` «Քաղաքականություն») համաձայն տալիս են իրենց համաձայնությունը անձնական տվյալների մշակման համար:

Օպերատորը կարող է ժամանակ առ ժամանակ փոփոխել սույն Քաղաքականությունը:

Բաժանորդը պետք է պարբերաբար վերանայի սույն Քաղաքականությունը:

A) Օպերատորը սույն Քաղաքականությամբ սահմանված կարգով և նպատակներով հավաքում է ֆիզիկական անձանց անձնական տվյալները, որոնք թույլ են տալիս կամ կարող են թույլ տալ ուղղակիորեն կամ անուղղակիորեն նույնականացնել նրա ինքնությունը, այդ թվում`

  • անուն, ազգանուն,
  • անձնագրի տվյալներ,
  • ծննդյան ամսաթիվ,
  • կոնտակտային տվյալներ (հասցե, էլեկտրոնային հասցե, հեռախոսահամար և այլն):

 

B) Օպերատորը կարող է իրականացնել անձնական տվյալների մշակում (այդ թվում՝ հավաքագրում/ամրագրում/մուտք կամ համակարգում/կազմակերպում կամ պահպանություն, օգտագործում, փոփոխություն/ուղղում, վերականգնում, փոխանցում, արգելափակում կամ ոչնչացում կամ այլ գործողություններ) հետևյալ նպատակներով՝

  • տրամադրել իր ծառայությունները Բաժանորդներին,
  • տրամադրել տեղեկատվություն, այդ թվում՝ տեղեկություններ միջոցառումների մասին, մամլո հաղորդագրություններ, խորհուրդներ և օգտակար տեղեկատվություն, ինչպես նաև մարքեթինգային տեղեկություններ իր ապրանքատեսակների և ծառայությունների մասին,
  • հաղորդակցվել և համագործակցել Բաժանորդների հետ, այդ թվում՝ արձագանքել նրանց հարցումներին, տրամադրել ծանուցումներ և թարմացումներ, ինչպիսիք են իր պայմանների և քաղաքականությունների փոփոխությունները, անվտանգության ահազանգերը և այլն:

բիզնես նկատառումներով, ներառյալ`

  • արձագանքել բաժանորդների կողմից ապրանքատեսակների և/կամ ծառայություններից որևէ մեկի հետ կապված հնարավոր ազդեցության մասին զեկույցներին և վերահսկել ծառայությունների անվտանգությունը,
  • գործել գործող օրենքներին, կանոնակարգերին և ուղեցույցներին համապատասխան,
  • գործել կարգավորող մարմինների, կառավարության, դատարանների և իրավապահ մարմինների պահանջներին կամ հարցումներին համապատասխան, ինչպես նաև
  • հետաքննել և իրավական քայլեր ձեռնարկել ապօրինի կամ վնասակար հետևանքներ կրող վարքագծի դեմ:
    1. կատարելագործել ամենօրյա գործառույթները, այդ թվում՝
    • այնքան ժամանակ, քանի դեռ անհրաժեշտ է Բաժանորդներին տրամադրել իրենց կողմից պահանջված ծառայություններից օգտվելու հնարավորություն,
    • երբ Բաժանորդը հարցով կամ պահանջով դիմել է Օպերատորին. այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է Օպերատորին Բաժանորդի հարցին կամ պահանջին արձագանքելու համար, 
    • Բաժանորդի անձնական տվյալները պարունակող փաստաթղթերի պահպանման (արխիվացման ժամանակահատված) ընթացքում,
    • ՀՀ գործող օրենսդրությամբ սահմանված ցանկացած այլ ժամանակահատվածով:
    • պահանջել մուտք Օպերատորի մոտ պահող իր անձնական տվյալներին,
    • պահանջել իր անձնական տվյալների ուղղումը և/կամ ջնջումը,
    • պահանջել իր անձնական տվյալների մշակման սահմանափակում կամ առարկել այդ մշակմանը,
    • չեղարկել իր անձնական տվյալների մշակման համաձայնությունը (եթե Օպերատորը Բաժանորդի անձնական տվյալները մշակում է վերջինիս համաձայնության հիման վրա),
    • տվյալների պաշտպանության տեղական իրավասու մարմնին բողոք ներկայացնել, եթե իր գաղտնիության իրավունքները խախտվել են, կամ եթե նա տուժել է անձնական տվյալների անօրինական մշակման արդյունքում:
  • ներքին նպատակների համար, ինչպիսիք են աուդիտը, տվյալների վերլուծությունը և ուսումնասիրությունը, որոնք կօգնեն մատուցել և բարելավել ծառայությունները,
  • վերահսկել և վերլուծել ապրանքատեսակների/ծառայությունների հետ կապված միտումները, օգտագործումը և կատարված գործողությունները,
  • կատարելագործել ապրանքատեսակները/ծառայությունները և Բաժանորդների հետ հաղորդակցությունը , ինչպես նաև
  • Բաժանորդների համար ապահովել կոնտակտային տվյալների թարմացումը:

Ժամանակ առ ժամանակ Օպերատորը կարող է պահանջել Բաժանորդի համաձայնությունը, որպեսզի կարողանա օգտագործել նրա անձնական տվյալները որոշակի նպատակներով:

 

 C) Անձնական տվյալների մշակման պայմանները

Օպերատորը միշտ կվերամշակի վերոհիշյալ անձնական տվյալները՝ կիրառելի օրենսդրությամբ սահմանված պահանջներին համապատասխան:

Օպերատորը պահպանում է անձնական տվյալները՝

  • այնքան ժամանակ, քանի դեռ անհրաժեշտ է Բաժանորդներին տրամադրել իրենց կողմից պահանջված ծառայություններից օգտվելու հնարավորություն,
  • երբ Բաժանորդը հարցով կամ պահանջով դիմել է Օպերատորին. այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է Օպերատորին Բաժանորդի հարցին կամ պահանջին արձագանքելու համար, 
  • Բաժանորդի անձնական տվյալները պարունակող փաստաթղթերի պահպանման (արխիվացման ժամանակահատված) ընթացքում,
  • ՀՀ գործող օրենսդրությամբ սահմանված ցանկացած այլ ժամանակահատվածով:

 

D) Անձնական տվյալների փոխանցում

Օպերատորը կարող է Բաժանորդների անձնական տվյալները փոխանցել երրորդ անձանց (նաև Հայաստանից դուրս) և դրանց հետ վարվել ըստ ՀՀ գործող օրենսդրությամբ սահմանված ընթացակարգերի և դեպքերի:

E) Անձնական տվյալների պաշտպանությունև անվտանգություն

Օպերատորն օգտագործում է մի շարք անվտանգության միջոցներ և տեխնոլոգիաներ՝ ISO 27001 միջազգային ստանդարտին համապատասխան, Բաժանորդների անձնական տվյալները չարտոնված մուտքից, օգտագործումից, բացահայտումից, փոփոխումից կամ ոչնչացումից պաշտպանելու համար՝ համաձայն տվյալների պաշտպանության և գաղտնիության կիրառելի օրենքների:

Վեբ կայքի և/կամ «Վիվա Արմենիա» ՓԲԸ-ի բջջային հավելվածների միջոցով Բաժանորդի ներկայացրած գաղտնի տեղեկատվությունը պաշտպանված է ինչպես առցանց, այնպես էլ ցանցից դուրս ռեժիմով:

Բաժանորդների անձնական տվյալների օգտագործումը սահմանափակվում է Օպերատորի գրասենյակներով: Անձնական տվյալները հասանելի են միայն այն աշխատակիցներին, որոնց անհրաժեշտ է տվյալ տեղեկատվությունը որոշակի աշխատանք իրականացնելու համար: Օպերատորի աշխատակիցները աշխատատեղը լքելիս կողպում են իրենց համակարգիչները: Աշխատատեղ վերադառնալիս նրանք նորից են մուտքագրում իրենց գաղտնաբառը՝տեղեկատվությունը ստանալու համար: Բացի այդ, Օպերատորն ապահովվում է բոլոր աշխատակիցների մշտական իրազեկվածությունը անվտանգության և գաղտնիության գործընթացներին:

Անհրաժեշտ է, որ Բաժանորդները պաշտպանեն իրենց գաղտնաբառը և համակարգիչը, հեռախոսը կամ այլ սարքերը չարտոնված մուտքից և համոզվեն, որ համակարգից դուրս են եկել, երբ ավարտում են համատեղ օգտագործման համակարգչով աշխատանքը:

Օպերատորը պատասխանատվություն չի կրում Բաժանորդի հաշվի և անձնական տվյալների չարտոնված մուտքի համար, որի պատճառը կարող են հանդիսանալ վիրուսները կամ Բաժանորդի համակարգչի այլ սպառնալիքները:

Ինտերնետի կամ բջջային կապի ցանցի միջոցով տեղեկատվության փոխանցումը չի կարող լիովին անվտանգ լինել, իսկ ցանկացած փոխանցում կատարվում է Բաժանորդի սեփական ռիսկով:

F) Բաժանորդի իրավունքներն անձնական տվյալների վերաբերյալ

Սույն Քաղաքականությամբ սահմանված կարգով և նպատակներով Բաժանորդն իրավունք ունի.

  • պահանջել մուտք Օպերատորի մոտ պահող իր անձնական տվյալներին,
  • պահանջել իր անձնական տվյալների ուղղումը և/կամ ջնջումը,
  • պահանջել իր անձնական տվյալների մշակման սահմանափակում կամ առարկել այդ մշակմանը,
  • չեղարկել իր անձնական տվյալների մշակման համաձայնությունը (եթե Օպերատորը Բաժանորդի անձնական տվյալները մշակում է վերջինիս համաձայնության հիման վրա),
  • տվյալների պաշտպանության տեղական իրավասու մարմնին բողոք ներկայացնել, եթե իր գաղտնիության իրավունքները խախտվել են, կամ եթե նա տուժել է անձնական տվյալների անօրինական մշակման արդյունքում:

G) Բաժանորդի համաձայնության հեռացումը

Եթե Բաժանորդին առաջարկվում է Օպերատորին տրամադրել իր անձնական տվյալները, ապա նա միշտ կարող է ընտրել այն չտրամադրելու տարբերակը: 

Եթե Բաժանորդը առարկում է անձնական տվյալների մշակմանը, կամ եթե նա տրամադրել է իր համաձայնությունը մշակման համար և այնուհետ որոշել է հեռացնել կամ Օպերատորից պահանջել ջնջել այն, Օպերատորը կհարգի այդ ընտրությունը և կգործի համապատասխանաբար: Դա կարող է նշանակել, որ Օպերատորը հնարավոր է չկարողանա կատարել այնպիսի գործողություններ, որոնք անհրաժեշտ են վերը նշված նպատակներին հասնելու համար, կամ որ Բաժանորդները հնարավոր է ի վիճակի չլինեն օգտվել Օպերատորի կողմից մատուցվող ծառայություններից:

H) Cookie ֆայլեր

Օպերատորն օգտագործում է cookie ֆայլերը իր վեբ կայքերի այցելուների փորձի բարելավման համար, ներառյալ այն կայքերը, որոնք հասանելի են իր բջջային հավելվածների միջոցով:   

Եթե բաժանորդները չեն ցանկանում վեբ կայքեր/բջջային հավելվածներ այցելելիս ստանալ cookie ֆայլեր, նրանք կարող են փոփոխել իրենց զննարկիչի (բրաուզեր) և/կամ բջջային սարքի կարգավորումները՝ սահմանափակելով կամ արգելափակելով cookie ֆայլերը:

Cookie ֆայլերը փոքրիկ ֆայլեր են՝ բաղկացած տառերի և թվերի շարքից, որոնք տեղադրված են Բաժանորդի սարքի վրա վեբ էջի սերվերների կողմից: Նրանք հնարավորություն են տալիս կայքի կամ բջջային հավելվածի սեփականատիրոջը Բաժանորդին տարբերել կայքի այլ օգտվողներից: Cookie ֆայլերը չեն կարող կիրառվել որպես կոդ կամ օգտագործվել վիրուսներ փոխանցելու համար, ինչպես նաև դրանք չեն կարող Օպերատորին տալ Բաժանորդի կոշտ սկավառակ մուտք գործելու հնարավորություն: Օպերատորը չի կարող կարդալ Բաժանորդի կոշտ սկավառակի վրա որևէ տեղեկություն, նույնիսկ այն դեպքում, եթե Օպերատորն այնտեղ է պահում cookie ֆայլերը:  

Օպերատորի կայքերում կամ բջջային հավելվածներում cookie ֆայլերի միջոցով առաջացած տվյալները կարող են օգտագործվել տարբեր նպատակներով, ներառյալ հետևյալը.

Խիստ անհրաժեշտություն

Նշված cookie ֆայլերը կարևոր են, քանի որ Բաժանորդին տալիս են կայքում կամ բջջային հավելվածում տեղաշարժվելու հնարավորություն և օգտագործում են դրանց հնարավորությունները, ինչպիսիք են՝ մուտքը կայքի կամ բջջային հավելվածների անվտանգ հատվածներ և գնումների զամբյուղում ապրանքների պահպանումը:

Աշխատանք

Նշված cookie ֆայլերը հավաքում են տեղեկատվություն այն մասին, թե ինչպես են այցելուները օգտվում կայքից կամ բջջային հավելվածից, օրինակ՝ որ էջերն են առավել հաճախ այցելում, և արդյոք նրանք ստանում են սխալների մասին հաղորդագրություններ: Դրանք օգտագործվում են վեբ կայքի կամ բջջային հավելվածի հետագա տարբերակների աշխատանքը բարելավելու համար:

Ֆունկցիոնալություն

Նշված cookie ֆայլերը թույլ են տալիս վեբ կայքին կամ բջջային հավելվածին հիշել Բաժանորդի կատարած ընտրությունները, ինչպես օրինակ՝ օգտագործողի անունը, լեզուն կամ այն տարածաշրջանը, որտեղ գտնվում են Բաժանորդները և ապահովում են ավելի լայն անձնական փորձ:   

Թիրախավորում կամ գովազդ

Նշված cookie ֆայլերն օգտագործվում են Բաժանորդներին և նրանց հետաքրքրություններին ավելի համապատասխանող բովանդակություն տրամադրելու համար:

Օպերատորը թույլ չի տալիս որևէ երրորդ կողմի գովազդել իր վեբ կայքում կամ բջջային հավելվածում, սակայն Օպերատորը չի կարող վերահսկել ինտերնետ ծառայություն մատուցողների թույլտվությունն ունեցող գովազդողներին, որոնց գովազդը հասանելի է Բաժանորդներին ինտերնետ օգտագործելիս:

Բաժանորդների կողմից cookie ֆայլերի անջատումը կարող է խոչընդոտել Օպերատորի կայքերի կամ հավելվածի լիարժեք գործարկմանը:

I) Կոնտակտային տվյալներ

Սույն Քաղաքականության վերաբերյալ հարցեր և խնդրանքներ կամ իրենց իրավունքն իրականացնելու ցանկություն ունենալու դեպքում Բաժանորդները կարող են կապ հաստատել Օպերատորի հետ հետևյալ կոնտակտային տվյալների օգնությամբ՝

Viva («Վիվա Արմենիա» ՓԲԸ)

Հասցե՝ ՀՀ, ք. Երևան 0015, Արգիշտի 4/1

Հեռ.՝ +374 60 771 111

Ֆաքս՝ +374 93 29 80 21

Թեժ գիծ 111, +374 93 29 71 11

Էլ. հասցե (ընդհանուր հարցերի համար)`  info@viva.am

Էլ. hասցե՝ (թեժ գիծ)`  111@viva.am

  • Իրավական տեղեկատվություն
    • Օգտվելու պայմաններ
    • Շարժական էլեկտրոնային հաղորդակցության ծառայությունների մատուցման ընդհանուր պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Ինտերակտիվ ծառայությունների և բովանդակության մատուցման ընդհանուր պայմաններ
    • Ամրակցված ցանցի միջոցով տվյալների հաղորդման Ֆիքսված հեռախոսակապի եւ ինտերնետ հասանելիության ծառայությունների մատուցման ընդհանուր պայմաններ
    • Ամրակցված ցանցի միջոցով տվյալների հաղորդման Ֆիքսված հեռախոսակապի եւ ինտերնետ հասանելիության ծառայությունների մատուցման ընդհանուր պայմաններ
  • Տեղեկատվական անվտանգություն
    • Բջջային անվտանգություն
  • Կոմպլաենս և գործարար էթիկա
  • Իրավական տեղեկատվություն
  • Տեղեկատվական անվտանգություն
  • Սոցիալական ներդրման առաջարկ ներկայացնելու ուղեցույց

iso

 

 © 2025 «Վիվա Արմենիա» ՓԲԸ, բոլոր իրավունքները պաշտպանված են

app-store
play-market
18+

 

 

Sitemap

X

Նաև կարող եք զանգահարել մեզ 111 և 093 297111 հեռախոսահամարներով:

Ֆիքսված ծառայությունների վերաբերյալ հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել 060 61 00 00 հեռախոսահամարով: