14 հոկտեմբերի 2025
28 հոկտեմբերի 2025
1. «Վիվա Արմենիա» ՓԲԸ-ն (իրավաբանական հասցե` ՀՀ, Երևան, Արգիշտի 4/1), առաջարկների ներկայացման հարցման (ԱՆՀ) ծանուցման միջոցով հրավիրում է իրավաբանական անձանց (այսուհետ` Հայտատուներին) ներկայացնելու գնառաջարկներ Բժշկական ապահովագրության ծառայությունների վերաբերյալ:
2. Կազմակերպիչ` «Վիվա Արմենիա» ՓԲԸ,
Կոնտակտային անձ` Արմինե Ազարյան
Գնումների փորձագետ
Գնումների բաժին
«Վիվա Արմենիա» ՓԲԸ
Արգիշտի փողոց 4/1
Երևան 0015, Հայաստան
Հեռ. ` +374 93 298638
Էլ. փոստ` aazaryan@viva.am; procurement@viva.am
3. Հայտատուները գնառաջարկների գաղտնաբառով պաշտպանված էլեկտրոնային տարբերակները պետք է ուղարկեն կորպորատիվ էլեկտրոնային փոստով՝ հետևյալ հասցեով (aazaryan@viva.am; procurement@viva.am): Գնառաջարկների ներկայացման վերջնաժամկետից հետո լրացուցիչ կպահանջվի գաղտնաբառը։
4. Գնառաջարկների ներկայացման վերջնաժամկետը՝ ոչ ուշ, քան 28.10.2025թ., ժամ 17:00 (Երևանի ժամանակով):
5․ Գնառաջարկների ներկայացման հարցումը մրցույթ չէ, և տվյալ ԳՆՀ նույնպես չի համարվում հրապարակային մրցույթ: Այն հանդիսանում է շուկայում առկա համապատասխան գնառաջարկների հավաքագրման գործընթաց, որի արդյունքում առաջարկներից լավագույնը կարող է ընդունվել: Գնառաջարկների ներկայացման հարցման գործընթացը չի կարգավորվում ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 463-465, 1043-1044 հոդվածներով և «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքով:
6․ Գնման ընթացակարգի այն Մասնակիցը, որի առաջարկը համարվել է լավագույնը, պարտավոր է նախքան պայմանագիրը կնքելը լրացնել և տրամադրել Համապատասխանության և Անվտանգության ստուգումների համար անհրաժեշտ փաստաթղթերը (Մասնակիցների հարցաշար, Տեղեկատվության հարցում և Տեղեկատվություն ենթակապալառուների մասին): Հնարավոր ռիսկերի բացահայտման դեպքում պայմանագիրը կկնքվի հաջորդ լավագույն Մասնակցի հետ, որը ստուգումը հաջողությամբ կանցնի:
Կից փաստաթղթերը
Նաև կարող եք զանգահարել մեզ 111 և 093 297111 հեռախոսահամարներով:
Ֆիքսված ծառայությունների վերաբերյալ հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել 060 61 00 00 հեռախոսահամարով: