Ուրախ ենք տեղեկացնել, որ «SIP Trunk» սակագնային պլանի շրջանակում այժմ հասանելի է ծառայությունների ևս մեկ փաթեթ՝ «Business»:
| Ծառայություններ | «Business» |
| Ամսավճար | 16500 դրամ |
| Զանգեր՝ խմբի ներսում | 0 դրամ |
| Դեպի Viva-ի ցանց, ՀՀ այլ բջջային և ֆիքսված ցանցեր | 5000 րոպե |
| Փաթեթում ներառված խոսելաժամանակը սպառելուց հետո | |
| Դեպի Viva-ի ցանց, ՀՀ այլ բջջային և ֆիքսված ցանցեր | 20 դրամ/րոպե |
| Հավելյալ յուրաքանչյուր հեռախոսագծի համար | 500 դրամ/ամիս |
Հիշեցնենք, որ «SIP Trunk» սակագնային պլանը նախատեսված է այն կազմակերպությունների համար, որոնք աշխատանքի բերումով շատ են օգտվում ձայնային ծառայություններից և անխափան ու որակյալ հաղորդակցության կարիք ունեն, որը, միևնույն ժամանակ, վերահսկելի է ծախսի առումով:
Այս սակագնային պլանի շրջանակում IP-ցանցի միջոցով մատուցվող ծառայությունների փաթեթները թույլ են տալիս ֆիքսված ամսավճարի դիմաց կատարել անվճար զանգեր՝ խմբի ներսում, ինչպես նաև ներցանցային զանգեր՝ հատուկ սակագներով:
Նաև կարող եք զանգահարել մեզ 111 և 093 297111 հեռախոսահամարներով:
Ֆիքսված ծառայությունների վերաբերյալ հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել 060 61 00 00 հեռախոսահամարով: