1
viva-logo-small
  • Օնլայն վճարում
  • Մուտք
  • Անհատ հաճախորդներին
    • Բջջային կապ
    • Ժամանց և ծրագրեր
    • Նոր տեխնոլոգիաներ
    • Ռոումինգ 
    • Օնլայն խանութ
    • Ֆիքսված ինտերնետ, հեռուստաալիքներ և հեռախոսակապ
    • Օգնություն
    • Գնումներ
  • Բիզնես լուծումներ
    • Բջջային կապ
    • Բիզնես կապ
    • M2M և IoT
    • Ամպային և ՏՏ լուծումներ
  • Մեր մասին
    • Viva-ն Հայաստանին
    • Ֆինանսական հաշվետվություններ
    • Գնումներ
    • Հետադարձ կապ
    • Կոմպլաենս և գործարար էթիկա
    • Պարտատոմսեր
    • Կարիերա
  • Ավելին
    • Իրավական տեղեկատվություն
    • Տեղեկատվական անվտանգություն
  • English
  • Հայերեն
  • русский
viva-logo
  • Viva-ն Հայաստանին
    Ողջույնի խոսք
    • Հիմնարար արժեքներ
    • Առաքելություն և նպատակներ
    Մեր պատմությունը
    Viva-ի հրատարակություններ
    • Աշխարհի հայերը
    • ԿՍՊ
    Սոցիալական ներդրման առաջարկ ներկայացնելու ուղեցույց
    Տեսանյութեր
    • Կորպորատիվ տեսանյութեր
    • Կոմերցիոն գովազդ
    • Ընկերության մասին
  • Ֆինանսական հաշվետվություններ
  • Գնումներ
  • Հետադարձ կապ
    Հասցեներ
    Բանկային հաշիվներ
  • Կոմպլաենս և գործարար էթիկա
  • Պարտատոմսեր
    Ազդագիր
    Ազդագրի լրացում
    Պարտատոմսի գինը
    Հաշվետվություններ
  • Կարիերա
    Ինչու՞ աշխատել Viva-ում
    • Բազմազանություն և հավասարություն
    • Դասընթացներ և զարգացում
    • Փոխհատուցում և արտոնություններ
    Աշխատանք և հայտարարություններ
    • Աշխատանք
    • Պրակտիկա
    Կարիերայի զարգացման ծրագիր
  •  
Մենյու
Մուտք
Անհատ հաճախորդներին
Բիզնես լուծումներ
Մեր մասին
  • Viva-ն Հայաստանին
  • Ֆինանսական հաշվետվություններ
  • Գնումներ
  • Հետադարձ կապ
  • Կոմպլաենս և գործարար էթիկա
  • Պարտատոմսեր
  • Կարիերա
Ավելին
  • Իրավական տեղեկատվություն
  • Տեղեկատվական անվտանգություն
Viva-ն Հայաստանին
  • Ողջույնի խոսք
  • Մեր պատմությունը
  • Viva-ի հրատարակություններ
  • Սոցիալական ներդրման առաջարկ ներկայացնելու ուղեցույց
  • Տեսանյութեր
Ֆինանսական հաշվետվություններ
Գնումներ
Հետադարձ կապ
  • Առաջարկներ և բողոքներ
  • Հասցեներ
  • Բանկային հաշիվներ
Կոմպլաենս և գործարար էթիկա
Պարտատոմսեր
  • Ազդագիր
  • Ազդագրի լրացում
  • Պարտատոմսի գինը
  • Հաշվետվություններ
Կարիերա
  • Ինչու՞ աշխատել Viva-ում
  • Աշխատանք և հայտարարություններ
  • Կարիերայի զարգացման ծրագիր
Ողջույնի խոսք
  • Հիմնարար արժեքներ
  • Առաքելություն և նպատակներ
Մեր պատմությունը
Viva-ի հրատարակություններ
  • Աշխարհի հայերը
  • ԿՍՊ
Սոցիալական ներդրման առաջարկ ներկայացնելու ուղեցույց
Տեսանյութեր
  • Կորպորատիվ տեսանյութեր
  • Կոմերցիոն գովազդ
  • Ընկերության մասին
Առաջարկներ և բողոքներ
Հասցեներ
Բանկային հաշիվներ
Ազդագիր
Ազդագրի լրացում
Պարտատոմսի գինը
Հաշվետվություններ
Ինչու՞ աշխատել Viva-ում
  • Բազմազանություն և հավասարություն
  • Դասընթացներ և զարգացում
  • Փոխհատուցում և արտոնություններ
Աշխատանք և հայտարարություններ
  • Աշխատանք
  • Պրակտիկա
Կարիերայի զարգացման ծրագիր
  • English
  • Հայերեն
  • русский
Օնլայն վճարում
  • Մեր մասին
  • Նորություններ
Բոլոր նորությունները
Կարդացեք մեր նորությունները RSS-ով

Viva-ն`համահայկական ստեղծագործական հարթակի աջակից

10 փետրվարի 2026

Ամփոփվել են «Ծիլ տուր հայերեն-2025» ստեղծագործական մրցույթի արդյունքները

 

Չորս տարի առաջ, «Ծիլ» կրթական ծրագրով ստեղծվել է հարթակ՝ աշխարհասփյուռ հայ պատանիներին համախմբելու և հայկականության պահպանմանն ուղղված քայլերի համար: Հաջողված մոդելի կիրառման արդյունքում, «Կրթության զարգացման և նորարարության ազգային կենտրոն» (ԿԶՆԱԿ) հիմնադրամի փորձագիտական եզրակացությամբ, 2025 թվականին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը պաշտոնապես կրթական է ճանաչել «Ծիլ տուր հայերեն» ստեղծագործական մրցույթը: Նույն թվականին, «Ամրոց» հիմնադրամի նախաձեռնած մրցույթի կազմակերպմանն ու համահայկական հարթակի աջակցմանն է միացել հեռահաղորդակցության առաջատար օպերատոր Viva-ն:

 

Առցանց տիրույթում իրականացված մրցույթը 2025 թվականի կրել է «Իմ անունով երկիրը» խորագիրը: Արձանագրվել է Հայաստանի և Սփյուռքի պատանիների ակտիվ մասնակցության ցուցանիշ` 200 հայտ: Մասնակիցներին հնարավորություն է տրվել հայրենիքի, ինքնության և պատկանելության մասին իրենց պատկերացումներն արտահայտել հայերենով կամ օտար լեզուներով:

 

«Այս նախաձեռնության կարևորությունն անգնահատելի է: Սա ոչ թե ուղղակի շարադրության կամ ստեղծագործական մտքի մրցույթ է, այլ հայկական մեծ սփյուռքի երիտասարդությանը համախմբելու ռազմավարական քայլ: Ժամանակակից տեխնոլոգիաների շնորհիվ այս հարթակը կապում է աշխարհի տարբեր մասերում ապրող հայերի ժառանգներին՝ անկախ նրանից, թե ինչ լեզվով են նրանք արտահայտում իրենց մտքերը, անգամ՝ օտարագիր:  Ինձ քաջ ծանոթ է սփյուռքի փորձը. լեզուն մեր ինքնության հիմքն է, սակայն պատկանելությունը չափվում է ոչ թե առոգանությամբ կամ լեզվի իմացությամբ, այլ ժողովրդի և մշակույթի հետ ներքին կապով: Ես սիրում եմ «Իմ անունով երկիրը»: Համոզված եմ, որ անկախ լեզվից՝ բոլորի աշխատանքներում արտահայտվել է մտքի նույն ջերմությունը»,- ասել է Viva-ի գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանը:

 

Աշնանը մեկնարկած մրցույթի արդյունքներն արդեն ամփոփվել են: Դրանք գնահատող հանձնաժողովի անդամներն արձանագրել են ձեռքբերումներն ու արել կարևոր դիտարկումներ՝ հետագայում մրցույթի ազդեցությունն ավելի թիրախային դարձնելու համար: Արևելահայերենով, արևմտահայերենով և հայերենի տարբեր բարբառներով  ինքնատիպ աշխատանքներ են ներկայացվել գրական ստեղծագրության, տեսողական արվեստի և օտարագիր (խրախուսական) անվանակարգերում։ Սփյուռքից ստացվել են նաև  ռուսերեն, անգլերեն և իսպաներեն գրված աշխատանքներ:

 

«Ծիլ 2025»-ի հայտերի քանակը փաստեց պատանիների մեծ հետաքրքրությունն ու աճի ներուժը, բայց և ուրվագծեց մեր անելիքների ծավալը։ Գալիք տարի նախատեսում ենք իրականացնել «Ծիլ տուր» աշխատարանները՝ ստեղծելու այնպիսի միջավայր, որտեղ պատանիները կունենան անընդհատ գրելու հնարավորություն ու կհասկանան՝ ստեղծագործելը նաև նվիրված աշխատանք ու կարգապահություն է։ Մեր նպատակն է օգնել նրանց ստեղծել արժեքավոր բովանդակություն, որը կդառնա իրենց ինքնության ու հայացքների վավերական արտահայտումը։ Հաճելի է արձանագրել, որ թվային տեխնոլոգիաների դարում, սերունդների և համայնքների միջև լեզվական ու մշակութային կամուրջ ստեղծելու ճանապարհին, «Ամրոց» հիմնադրամին միացավ հեռահաղորդակցության առաջատար օպերատոր Viva-ն: Երազանքս է տեսնել լեզվով ամուր սերունդ, որը սիրում է հայերենն ու այդ սերը փոխանցում աշխարհին», - ասել է «Ամրոց» հիմնադրամի գործադիր տնօրեն Անի Ղարաբաղցյանը։

 

Կայացել է մրցույթի պաշտոնական փակումն ու կազմակերպվել մրցանակաբաշխությունը: Հիմնական անվանակարգերում առանձնացվել, դրամական ու խրախուսական մրցանակի է արժանացել 3-ական լավագույն աշխատանք: Իսկ առաջին անգամ ներկայացված՝ «Օտարագիր» խրախուսական անվանակարգում լավագույն աշխատանքների հեղինակները  ստացել են հայագիտական կրթական ծրագրերի մասնակցելու հնարավորություն: Ի դեպ, 2025 թվականի մրցույթին առաջին անգամ ստեղծվել է նաև թերթոն, ինչը ևս համարվում է կարևոր ձեռքբերում: Դրանում տեղ են գտել լավագույնը ճանաչված և խրախուսանքի ներկայացված աշխատանքները:

  • Viva-ն Հայաստանին
    • Ողջույնի խոսք
    • Մեր պատմությունը
    • Viva-ի հրատարակություններ
    • Սոցիալական ներդրման առաջարկ ներկայացնելու ուղեցույց
    • Տեսանյութեր
  • Հետադարձ կապ
    • Առաջարկներ և բողոքներ
    • Հասցեներ
    • Բանկային հաշիվներ
  • Պարտատոմսեր
    • Ազդագիր
    • Ազդագրի լրացում
    • Պարտատոմսի գինը
    • Հաշվետվություններ
  • Կարիերա
    • Ինչու՞ աշխատել Viva-ում
    • Աշխատանք և հայտարարություններ
    • Կարիերայի զարգացման ծրագիր
  • Կոմպլաենս և գործարար էթիկա
  • Իրավական տեղեկատվություն
  • Տեղեկատվական անվտանգություն
  • Սոցիալական ներդրման առաջարկ ներկայացնելու ուղեցույց

iso

 

 © 2026 «Վիվա Արմենիա» ՓԲԸ, բոլոր իրավունքները պաշտպանված են

app-store
play-market
18+

 

 

Sitemap

X

Նաև կարող եք զանգահարել մեզ 111 և 093 297111 հեռախոսահամարներով:

Ֆիքսված ծառայությունների վերաբերյալ հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել 060 61 00 00 հեռախոսահամարով: