1
viva-logo-small
  • Օնլայն վճարում
  • Մուտք
  • Անհատ հաճախորդներին
    • Բջջային կապ
    • Ժամանց և ծրագրեր
    • Նոր տեխնոլոգիաներ
    • Օնլայն խանութ
    • Ֆիքսված ինտերնետ, հեռուստաալիքներ և հեռախոսակապ
    • Օգնություն
    • Գնումներ
  • Բիզնես լուծումներ
    • Բջջային կապ
    • Բիզնես կապ
    • M2M և IoT
    • Ամպային և ՏՏ լուծումներ
  • Մեր մասին
    • Viva-ն Հայաստանին
    • Ֆինանսական հաշվետվություններ
    • Գնումներ
    • Հետադարձ կապ
    • Կոմպլաենս և գործարար էթիկա
    • Պարտատոմսեր
    • Կարիերա
  • Ավելին
    • Իրավական տեղեկատվություն
    • Տեղեկատվական անվտանգություն
  • English
  • Հայերեն
  • русский
viva-logo
  • Viva-ն Հայաստանին
    Ողջույնի խոսք
    • Հիմնարար արժեքներ
    • Առաքելություն և նպատակներ
    Մեր պատմությունը
    Viva-ի հրատարակություններ
    • Աշխարհի հայերը
    • ԿՍՊ
    Սոցիալական ներդրման առաջարկ ներկայացնելու ուղեցույց
    Տեսանյութեր
    • Կորպորատիվ տեսանյութեր
    • Կոմերցիոն գովազդ
    • Ընկերության մասին
  • Ֆինանսական հաշվետվություններ
  • Գնումներ
  • Հետադարձ կապ
    Հասցեներ
    Բանկային հաշիվներ
  • Կոմպլաենս և գործարար էթիկա
  • Պարտատոմսեր
    Ազդագիր
    Ազդագրի լրացում
    Պարտատոմսի գինը
    Հաշվետվություններ
  • Կարիերա
    Ինչու՞ աշխատել Viva-ում
    • Բազմազանություն և հավասարություն
    • Դասընթացներ և զարգացում
    • Փոխհատուցում և արտոնություններ
    Աշխատանք և հայտարարություններ
    • Աշխատանք
    • Պրակտիկա
    Կարիերայի զարգացման ծրագիր
  •  
Մենյու
Մուտք
Անհատ հաճախորդներին
Բիզնես լուծումներ
Մեր մասին
  • Viva-ն Հայաստանին
  • Ֆինանսական հաշվետվություններ
  • Գնումներ
  • Հետադարձ կապ
  • Կոմպլաենս և գործարար էթիկա
  • Պարտատոմսեր
  • Կարիերա
Ավելին
  • Իրավական տեղեկատվություն
  • Տեղեկատվական անվտանգություն
Viva-ն Հայաստանին
  • Ողջույնի խոսք
  • Մեր պատմությունը
  • Viva-ի հրատարակություններ
  • Սոցիալական ներդրման առաջարկ ներկայացնելու ուղեցույց
  • Տեսանյութեր
Ֆինանսական հաշվետվություններ
Գնումներ
Հետադարձ կապ
  • Առաջարկներ և բողոքներ
  • Հասցեներ
  • Բանկային հաշիվներ
Կոմպլաենս և գործարար էթիկա
Պարտատոմսեր
  • Ազդագիր
  • Ազդագրի լրացում
  • Պարտատոմսի գինը
  • Հաշվետվություններ
Կարիերա
  • Ինչու՞ աշխատել Viva-ում
  • Աշխատանք և հայտարարություններ
  • Կարիերայի զարգացման ծրագիր
Ողջույնի խոսք
  • Հիմնարար արժեքներ
  • Առաքելություն և նպատակներ
Մեր պատմությունը
Viva-ի հրատարակություններ
  • Աշխարհի հայերը
  • ԿՍՊ
Սոցիալական ներդրման առաջարկ ներկայացնելու ուղեցույց
Տեսանյութեր
  • Կորպորատիվ տեսանյութեր
  • Կոմերցիոն գովազդ
  • Ընկերության մասին
Առաջարկներ և բողոքներ
Հասցեներ
Բանկային հաշիվներ
Ազդագիր
Ազդագրի լրացում
Պարտատոմսի գինը
Հաշվետվություններ
Ինչու՞ աշխատել Viva-ում
  • Բազմազանություն և հավասարություն
  • Դասընթացներ և զարգացում
  • Փոխհատուցում և արտոնություններ
Աշխատանք և հայտարարություններ
  • Աշխատանք
  • Պրակտիկա
Կարիերայի զարգացման ծրագիր
  • English
  • Հայերեն
  • русский
Օնլայն վճարում
  • Մեր մասին
  • Նորություններ
Բոլոր նորությունները
Կարդացեք մեր նորությունները RSS-ով

Արվեստն աջակցության կամուրջ՝ ներառական կրթության և ինտեգրման համար Viva-ն և «Արտիսիմո»-ն ազդարարել են համագործակցության մասին

14 նոյեմբերի 2025

Արվեստը հզոր գործիք է կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող (ԿԱՊԿՈւ) երեխաների համար: Այս թիրախային խմբի երեխաների և նրանց ծնողների հետ հետևողական աշխատանքը կարևոր է՝ հնարավոր խնդիրները վաղ փուլում բացահայտելու և դրանց լուծման արդյունավետության համար: Ութ տարի առաջ ստեղծված «Արտիսիմո» մշակութային հասարակական կազմակերպությանը լուրջ հետազոտություն է անցկացրել և բացահայտել Հայաստանի տարբեր շրջաններին բնորոշ խնդիրները: Երկու մարզում՝ Գեղարքունիքում և Վայոց ձորում, կրթաբուժական մեկական կենտրոն է ստեղծվել:

 

Գնահատելով արվեստի ուժով հաղորդակցվելու և վերականգնվելու  կարևորությունը՝ Viva-ն սկսել է համագործակցել «Արտիսիմո» մշակութային հասարակական կազմակերպության հետ: Արդյունքում՝ «Ոսկեփորիկ» զարգացման կենտրոններ հաճախող 60 երեխա կօգտվի կրթաբուժական և վերականգնողական ծառայություններից: Դա կնպաստի այս խմբի երեխաների ներառական զարգացմանը:

 

Viva-ի և «Արտիսիմո»-ի համագործակցության մեկնարկն ազդարարվել է Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում՝ «Ոսկեփորիկ» զարգացման կենտրոնում:

 

«Այս համագործակցության հիմքում կարևոր ուղերձ կա. միանալ՝ արվեստի միջոցով սեր և հոգատարություն փոխանցելու առաքելությանը: Այն, ինչ երեխաները չեն կարողանում արտահայտել բառերով՝ վախերը, ուրախությունն ու հույզերը, կանեն արվեստի միջոցով: Դա թույլ կտա աստիճանաբար զարգացնել հաղորդակցվելու ունակություններն ու նպաստել նրանց ինտեգրմանը: Մեր գործընկերներին հաջողվել է ծնողների շրջանում կոտրել կարծրատիպերը, հասնել խնդիրների վաղ բացահայտմանը և վերականգնողական պրոցեսում կանխել արժեքավոր ժամանակի անվերադարձ կորուստը: Հուսով ենք՝ մեր աջակցությամբ կնպաստենք նոր ձեռքբերումների արձանագրմանը»,- ասել է Viva-ի գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանը:

 

«Ընդհանուր առմամբ, երկու մարզում «Ոսկեփորիկ» զարգացման կենտրոն է հաճախում ավելի քան երկու հարյուր երեխա: Շատերի համար վերականգնողական բուժումը կրում է մշտական բնույթ, ինչը նշանակում է, որ դադարներով ցանկալի արդյունք հնարավոր չէ ապահովել: Viva-ի աջակցությամբ, մենք արդեն կարող ենք ևս վաթսուն երեխաների կյանքի բարելավմանն ուղղված թերապիաներ անցկացնել՝ լուսավորելով բոլորի մանկությունը: Այս համագործակցությունը շատ կարևոր էր մեզ համար»,- ասել է «Արտիսիմո» մշակութային ՀԿ հիմնադիր Կատերինա Հորստկան:

 

«Ոսկեփորիկ»-ում, արդյունավետության տեսակետից առանձնահատուկ տեղ է հատկացվում հիպոթերապիային (ձիաբուժություն), որի դերն անգնահատելի է հենաշարժողական խնդիրներով երեխաների վերականգնման համար: Այս թերապիայի համար ընտրվում են համապատասխան վայր և որոշակի հատկություններով օժտված կենդանիներ` երեխաների վերականգնման գործընթացում ապահովելով հոգեբանական հիանալի արդյունք:

 

 

Կրթության առանձնահատուկ պայմաններ ապահովող ծառայությունների ցանկը բազմազան է: Այն ներառում է զգայական ինտեգրում, հոգեբանական աջակցություն, լոգոպեդիա ֆիզիոթերապիա, հոգեխնամք, հիպոթերապիա, հեքիաթաթերապիա, ավազաթերապիա, կանիսթերապիա (հատուկ վարժեցված շների ներգրավմամբ թերապիա), ջրային թերապիա, արտ-թերապիա և երաժշտաթերապիա:

  • Viva-ն Հայաստանին
    • Ողջույնի խոսք
    • Մեր պատմությունը
    • Viva-ի հրատարակություններ
    • Սոցիալական ներդրման առաջարկ ներկայացնելու ուղեցույց
    • Տեսանյութեր
  • Հետադարձ կապ
    • Առաջարկներ և բողոքներ
    • Հասցեներ
    • Բանկային հաշիվներ
  • Պարտատոմսեր
    • Ազդագիր
    • Ազդագրի լրացում
    • Պարտատոմսի գինը
    • Հաշվետվություններ
  • Կարիերա
    • Ինչու՞ աշխատել Viva-ում
    • Աշխատանք և հայտարարություններ
    • Կարիերայի զարգացման ծրագիր
  • Կոմպլաենս և գործարար էթիկա
  • Իրավական տեղեկատվություն
  • Տեղեկատվական անվտանգություն
  • Սոցիալական ներդրման առաջարկ ներկայացնելու ուղեցույց

iso

 

 © 2025 «Վիվա Արմենիա» ՓԲԸ, բոլոր իրավունքները պաշտպանված են

app-store
play-market
18+

 

 

Sitemap

X

Նաև կարող եք զանգահարել մեզ 111 և 093 297111 հեռախոսահամարներով:

Ֆիքսված ծառայությունների վերաբերյալ հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել 060 61 00 00 հեռախոսահամարով: