1
viva-logo-small
  • Օնլայն վճարում
  • Մուտք
  • Անհատ հաճախորդներին
    • Բջջային կապ
    • 5G+
    • Նոր տեխնոլոգիաներ
    • Ռոումինգ 
    • Օնլայն խանութ
    • Ֆիքսված կապ և Թի-Վի
    • Օգնություն
    • Գնումներ
    • Աշխատանք
  • Բիզնես լուծումներ
    • Բջջային կապ
    • Բիզնես կապ
    • M2M և IoT
    • Ամպային և ՏՏ լուծումներ
  • Մեր մասին
    • Viva-ն Հայաստանին
    • Ֆինանսական հաշվետվություններ
    • Գնումներ
    • Հետադարձ կապ
    • Կոմպլաենս և գործարար էթիկա
    • Պարտատոմսեր
    • Աշխատանք
  • Ավելին
    • Իրավական տեղեկատվություն
    • Տեղեկատվական անվտանգություն
  • English
  • Հայերեն
  • русский
viva-logo
  •  
Մենյու
Մուտք
Անհատ հաճախորդներին
Բիզնես լուծումներ
Մեր մասին
Ավելին
  • English
  • Հայերեն
  • русский
Օնլայն վճարում
  • Նորություններ
Բոլոր նորությունները
Կարդացեք մեր նորությունները RSS-ով

Հնագույն քաղաքակրթության և գինեգործության օրրանը վերածվում է քարայրային թանգարանի

22 հուլիսի 2026

Արենիում ակտիվ աշխատանքներ են իրականացվում առաջին քարայրային թանգարանի ստեղծման ուղղությամբ: Viva-ի և «Արենի-1 քարայր» գիտահետազոտական հիմնադրամի համագործակցության նպատակը հեռանկարային է:

Գործընկեր կազմակերպությունները ձգտում են մինչև տարեվերջ հնագույն քաղաքակրթության և գինեգործության օրրանը հանրությանն ու աշխարհին ներկայացնել նոր ձևաչափով՝ քարայրային թանգարանի տեսքով: Դա թույլ կտա պահպանել հնագիտական բացառիկ ժառանգությունը և նպաստել Վայոց ձորի զբոսաշրջության, կրթության, գիտության ու տնտեսության զարգացմանը: Ավելին, թանգարանի ստեղծումը կարող է նպաստել, որ «Արենի-1 քարայրը» դառնա նաև եզակի գիտակրթական կենտրոն ամբողջ Հարավային Կովկասում: Տեսանյութ

Համաշխարհային նշանակության հնագիտական կենտրոնում արդեն ավարտվում են պահարանների և ցուցափեղկերի տեղադրման աշխատանքները: Զուգահեռաբար լուծվում են թանգարանի լուսավորության, կահավորման հայեցակարգի և անվտանգության ապահովման հարցերը: Հայտնաբերված գունազարդ կարասն արդեն իր տեղն ունի: Նախապատրաստվել է նաև դրա անիմացիոն ցուցադրությունը: Հիմնադրամն արդեն յոթ տարի հետազոտություններ է իրականացնում Վայոց ձորում: Հետազոտվող շերտերում պահպանվել է մարդկության ձևավորման վաղ փուլերից մինչև մեր օրերի բացառիկ պատմություն: Ուշադրության կենտրոնում են ոչ միայն Արենիի քարայրի, այլև Արփա գետի հովտի հնագիտական ժառանգության ուսումնասիրությունները։

«Քարայրային թանգարան ստեղծելու միտքը բավականին ռիսկային էր, որովհետև չկա նման փորձ: Մի բան է համարձակ գաղափար ունենալը, մեկ այլ՝ այն նյութականացնելը: Այդպես է նաև հնագիտության մեջ: Մի իրավիճակ է, երբ նոր հուշարձան ես պեղում և չգիտես՝ ինչ ակնկալել, մեկ այլ՝ երբ շարունակում ես տարիներ առաջ սկսած աշխատանքդ: Viva-ն հավատաց մեր նախաձեռնության կարևորությանը, գնաց ռիսկի և աջակցեց մեզ: Ռիսկեր իհարկե կան, սակայն թանգարանի ստեղծման ընթացքը ցույց է տալիս, որ մեր հույսերը կարդարանան և կունենանք շատ լավ արդյունք», - ասել է «Արենի-1 քարայր» գիտահետազոտական հիմնադրամի հիմնադիր, ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատող, Արենիի արշավախմբի ղեկավար Բորիս Գասպարյանը:

«Արենի-1» քարայրը ոչ միայն Հայաստանի եզակի հնագիտական հուշարձաններից է, այլև համաշխարհային նշանակության ժառանգություն, որը հնարավորություն է տալիս նորովի բացահայտելու մարդկային քաղաքակրթության, մշակույթի և գինեգործության ակունքները։ Viva-ի համար մեծ պատիվ է մասնակցել մի նախագծի, որը միավորում է գիտությունը, կրթությունը, ազգային ժառանգության պահպանությունն ու մարզային զբոսաշրջության զարգացումը։ Մենք համոզված ենք, որ Հայաստանում առաջին քարայրային թանգարանի ստեղծումը հնարավորություն կտա արժանավայել ներկայացնելու այս անգնահատելի գտածոները աշխարհին, փոխանցելու դրանց նշանակությունը գալիք սերունդներին և նոր խթան հաղորդելու Վայոց ձորի մարզի զարգացմանը։ Աջակցելով նման նախաձեռնություններին՝ մենք ներդրում ենք կատարում ոչ միայն անցյալի պահպանման, այլև մեր երկրի ապագայի կերտման գործում», – նշել է Viva-ի գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանը։

Նյութական ու հոգևոր մշակույթների կապը ներկայացնող Արենի-1 քարայրում հայտնաբերվել են 6000 տարի առաջ ապրած հասարակության աշխարհընկալմանն առնչվող հազարավոր գտածոներ: Դրանք փոխում են մարդկության վաղ պատմության մասին եղած  պատկերացումները: Թանգարանային ցուցադրության նմուշ դառնալու համար գտածոները Հնագիտության և ազգագրության ինստիտուտում անցնում են վերականգնման երկարատև գործընթաց։ Այս աշխատանքը պահանջում է համբերատար, զգույշ, բծախնդիր և պատասխանատու մոտեցում, որպեսզի մեր երկրի  հնագիտական ժառանգությունը և համամարդկային նշանակության գտածոներն արժանավայել կերպով ներկայացվեն աշխարհին:

Քարայրային թանգարանն ունենալու է երկու դահլիճ: Viva-ի աջակցությամբ թանգարանը կկահավորվի ու նաև կհագեցվի անվտանգության անհրաժեշտ համակարգով:

 

 

  • Կոմպլաենս և գործարար էթիկա
  • Իրավական տեղեկատվություն
  • Տեղեկատվական անվտանգություն
  • Սոցիալական ներդրման առաջարկ ներկայացնելու ուղեցույց

iso

ookla

 © 2026 «Վիվա Արմենիա» ՓԲԸ, բոլոր իրավունքները պաշտպանված են

app-store
play-market
18+

 

 

Sitemap

X

Նաև կարող եք զանգահարել մեզ 111 և 093 297111 հեռախոսահամարներով:

Ֆիքսված ծառայությունների վերաբերյալ հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել 060 61 00 00 հեռախոսահամարով: