«Վիվա Արմենիա» ՓԲԸ տեղեկացնում է, որ, 2026թ. ապրիլի 15-ին ուժի մեջ կմտնեն «Վիվա Արմենիա» ՓԲԸ-ի՝ Շարժական էլեկտրոնային հաղորդակցության ծառայությունների մատուցման ընդհանուր պայմաններում, ինչպես նաև Ամրակցված ցանցի միջոցով տվյալների հաղորդման, Ֆիքսված հեռախոսակապի և ինտերնետ հասանելիության ծառայությունների մատուցման ընդհանուր պայմանների (այսուհետ՝ «Պայմաններ») վեճերի լուծման կարգում կատարված փոփոխությունները և լրացումները: Գործող և վերը նշված ամսաթվին ուժի մեջ մտնող փոփոխություններով և լրացումներով Պայմաններին կարող եք ծանոթանալ «Վիվա Արմենիա» ՓԲԸ-ի պաշտոնական կայքում՝ «Իրավական տեղեկատվություն» բաժնում:
Նաև կարող եք զանգահարել մեզ 111 և 093 297111 հեռախոսահամարներով:
Ֆիքսված ծառայությունների վերաբերյալ հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել 060 61 00 00 հեռախոսահամարով: