1
viva-logo-small
  • Օնլայն վճարում
  • Մուտք
  • Անհատ հաճախորդներին
    • Բջջային կապ
    • Ժամանց և ծրագրեր
    • Նոր տեխնոլոգիաներ
    • Օնլայն խանութ
    • Ֆիքսված ինտերնետ, հեռուստաալիքներ և հեռախոսակապ
    • Օգնություն
    • Գնումներ
  • Բիզնես լուծումներ
    • Բջջային կապ
    • Բիզնես կապ
    • M2M և IoT
    • Ամպային և ՏՏ լուծումներ
  • Մեր մասին
    • Viva-ն Հայաստանին
    • Ֆինանսական հաշվետվություններ
    • Գնումներ
    • Հետադարձ կապ
    • Կոմպլաենս և գործարար էթիկա
    • Պարտատոմսեր
    • Կարիերա
  • Ավելին
    • Իրավական տեղեկատվություն
    • Տեղեկատվական անվտանգություն
  • English
  • Հայերեն
  • русский
viva-logo
  •  
Մենյու
Մուտք
Անհատ հաճախորդներին
Բիզնես լուծումներ
Մեր մասին
Ավելին
  • Իրավական տեղեկատվություն
  • Տեղեկատվական անվտանգություն
  • English
  • Հայերեն
  • русский
Օնլայն վճարում
  • Նորություններ
Բոլոր նորությունները
Կարդացեք մեր նորությունները RSS-ով

Լեգենդների փառքի արահետում բացվել են Global High-Tech Awards-ի երեք դափնեկիրների անվանական աստղերը

25 դեկտեմբերի 2025

Դեկտեմբերի 22-ին Ինժեներական քաղաքում գտնվող Լեգենդների փառքի արահետում պաշտոնապես բացվել են Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակի 2022, 2023, 2024 թվականների դափնեկիրների անվանական աստղերը։

 

Այդ մրցանակակիրներն են «Adobe»-ի գլխավոր գործադիր տնօրեն Շանթանու Նարայենը (2022 թ․), «Infosys»-ի հիմնադիր Նարայանա Մուրթին (2023 թ․) և «AIPLAB» կոնսորցիումի հիմնադիր դոկտոր Յոշիակի Հագիվարան (2024 թ․)։

 

Հանդիսավոր արարողությանը ելույթ ունեցան ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը, Մրցանակաբաշխության գործադիր խորհրդի և միջազգային ընտրող հանձնաժողովի աշխատանքները համակարգող, «Սինոփսիս Արմենիա» ընկերության տնօրեն Հովիկ Մուսայելյանը, «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի տնօրեն, միջազգային ընտրող հանձնաժողովի անդամ Բագրատ Ենգիբարյանը, Viva-ի գլխավոր տնօրենի տեղակալ Դավիթ Գևորգյանը, ինչպես նաև Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Աոկի Յուտական:

Ողջունելով ներկաներին՝ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը նշել է, որ ՀՀ կառավարության և տեխնոլոգիական համայնքի մոտեցումների կենտրոնում անհատն է՝ որպես նորարարության, առաջնորդության և համամարդկային արժեքների ստեղծող։ Նրա խոսքով՝ այն անհատները, որոնք իրենց գիտելիքով, նախաձեռնողականությամբ և նորարարական մտածողությամբ նպաստում են տեխնոլոգիական ընկերությունների զարգացմանը, արժեք են ձևավորում ոչ միայն իրենց կազմակերպությունների, այլև ողջ մարդկության համար։

Բացման խոսքով ելույթ է ունեցել Հովիկ Մուսայելյանը, ով մասնավորապես, նշել է․ «Ինժեներական քաղաքի Փառքի արահետում անվանական աստղերի տեղադրումը մարդկության համար բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար պետական մրցանակին արժանացած դափնեկիրների նկատմամբ մեր երկրի և ժողովրդի կողմից տածած ակնածանքի և գնահատանքի ապացույցն է»։

 

16 տարի շարունակ, Global High-Tech պետական մրցանակի գլխավոր գործընկերը Viva-ն է։ Հաջողված գործակցության արդյունքում, տարբեր տարիների մեր երկիր են ժամանել համաշխարհային առաջատարներ, որոնց շնորհիվ էական փոփոխություններ են արձանագրվել բարձր տեխնոլոգիաների ոլորտում, մարդկանց կյանքում և համաշխարհային տնտեսության մեջ:

 

«Լեգենդների փառքի արահետում ՏՏ ոլորտի համաշխարհային մեծությունների անվանական աստղերի բացումը հարգանքի նշան է նրանց հանդեպ և ոգեշնչող օրինակ մեր երիտասարդության համար՝ թե ինչպես է պետք ապրել, աշխատել, ունենալ տեսլական ու համարձակություն՝ ոտք դնել այնտեղ, որտեղ դեռ ոչ ոք չի քայլել: Նրանք առաջնորդության օրինակներ են, որոնք ուղենշում են, թե ինչպես է ստեղծվում բոլորովին նորը, որ փոխում է աշխարհի ու տեխնոլոգիաների մասին պատկերացումները։ Առաջին իսկ օրվանից Viva-ն հավատացել է այս գաղափարին և 16 տարի անընդմեջ ՏՏ ոլորտում Պետական մրցանակի գործընկերն է»,- նշել է Viva-ի գլխավոր տնօրենի տեղակալ Դավիթ Գևորգյանը:

 

Մրցանակաբաշխության նախաձեռնողն ու աջակիցը «Սինոփսիս Արմենիա» ընկերությունն է։ Մրցանակաբաշխությանն աջակցում են ՏՀՏ գործատուների միությունը և «Հայաստան» համահայկական հիմնադրամը։

 

Գլխավոր գործընկեր՝ Viva ընկերություն:

  • Կոմպլաենս և գործարար էթիկա
  • Իրավական տեղեկատվություն
  • Տեղեկատվական անվտանգություն
  • Սոցիալական ներդրման առաջարկ ներկայացնելու ուղեցույց

iso

 

 © 2025 «Վիվա Արմենիա» ՓԲԸ, բոլոր իրավունքները պաշտպանված են

app-store
play-market
18+

 

 

Sitemap

X

Նաև կարող եք զանգահարել մեզ 111 և 093 297111 հեռախոսահամարներով:

Ֆիքսված ծառայությունների վերաբերյալ հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել 060 61 00 00 հեռախոսահամարով: