1
viva-logo-small
  • Օնլայն վճարում
  • Մուտք
  • Անհատ հաճախորդներին
    • Բջջային կապ
    • Ժամանց և ծրագրեր
    • Նոր տեխնոլոգիաներ
    • Օնլայն խանութ
    • Ֆիքսված ինտերնետ, հեռուստաալիքներ և հեռախոսակապ
    • Օգնություն
    • Գնումներ
  • Բիզնես լուծումներ
    • Բջջային կապ
    • Բիզնես կապ
    • M2M և IoT
    • Ամպային և ՏՏ լուծումներ
  • Մեր մասին
    • Viva-ն Հայաստանին
    • Ֆինանսական հաշվետվություններ
    • Գնումներ
    • Հետադարձ կապ
    • Կոմպլաենս և գործարար էթիկա
    • Պարտատոմսեր
    • Կարիերա
  • Ավելին
    • Իրավական տեղեկատվություն
    • Տեղեկատվական անվտանգություն
  • English
  • Հայերեն
  • русский
viva-logo
  •  
Մենյու
Մուտք
Անհատ հաճախորդներին
Բիզնես լուծումներ
Մեր մասին
Ավելին
  • Իրավական տեղեկատվություն
  • Տեղեկատվական անվտանգություն
  • English
  • Հայերեն
  • русский
Օնլայն վճարում
  • Նորություններ
Բոլոր նորությունները
Կարդացեք մեր նորությունները RSS-ով

Viva-ն միանում է քարայրային թանգարանի ստեղծմանը

24 դեկտեմբերի 2025

Պահպանե՛լ երկրի հնագիտական ժառանգությունը և համամարդկային նշանակության գտածոներն աշխարհին ներկայացնել գիտահենք տուրիզմի միջոցով: Viva-ն և ««Արենի-1» քարայր» գիտահետազոտական հիմնադրամը սկսել են համագործակցել՝ Հայաստանում քարայրային առաջին թանգարանն ստեղծելու նպատակով: Արդեն յոթ տարի, հիմնադրամը հետազոտություններ է իրականացնում Վայոց ձորում:

 

Ուշադրության կենտրոնում են ոչ միայն Արենու քարայրի, այլև Արփա գետի հովտի հնագիտական ժառանգության ուսումնասիրությունները։ Հայտնաբերված գտածոներից մինչև ենթակառուցվածքների զարգացումը մեկ շղթայով ներկայացնելու լավագույն տարբերակը՝ մեկ կետից կառավարվող և անվտանգային համակարգով ապահովված քարայրային թանգարան ստեղծելն է: Viva-ն աջակցելու է հենց այդ հարցերում: Ցուցափեղկերի ստեղծումից մինչև ցուցանմուշների պահպանություն և անվտանգության ապահովման համակարգ՝ հետևողական աշխատանք են պահանջում:

 

«Այս ծրագրի նպատակն ավելին է, քան «Արենի-1» քարայրում թանգարան ստեղծելը կամ դրա կառավարման համակարգն ու անվտանգությունն ապահովելը: Մեր գործընկերության անկյունաքարը հնագիտական ժառանգության պահպանման միջոցով գիտահենք տուրիզմը զարգացնելն է: Մշակութային ժառանգության նկատմամբ դրսևորվող հետևողական վերաբերմունքը թույլ կտա ապահովել ամբողջական շղթա՝ պեղումների միջոցով  կարևորագույն նյութերի հայտնաբերման, դրանց  ներկայացման և ենթակառուցվածքների զարգացման միջև: Պատկերավոր ասած՝ մենք մեր հնագիտական ժառանգության հետ «հաղորդակցվելու» հնարավորություն ենք  տալու աշխարհի տարբեր երկրներից ժամանող զբոսաշրջիկներին»,- ասել է Viva-ի գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանը:

 

Նյութական ու հոգևոր մշակույթների կապը ներկայացնող «Արենի-1» քարայրում հայտնաբերվել են 6000 տարի առաջ ապրած հասարակության աշխարհընկալմանն առնչվող՝ հազարավոր գտածոներ: Հայտնաբերված գունազարդ կարասն այս պահի դրությամբ ամենակարևոր գտածոն է համարվում: Այդ և համաշխարհային արժեք ներկայացնող այլ գտածոների ցուցադրության համար, քարայրում ստեղծվելու է երկու դահլիճից բաղկացած թանգարան:

 

«Թանգարան ստեղծելը բավական դժվար գործ է, որովհետև խնդիրը միայն ցուցափեղկերի մեջ չէ, այլ՝ այն կոնցեպտի մշակման, որով այդ ցուցափեղկերը պետք է ցուցադրվեն; Այստեղ Viva-ի մեծ օգնությունը նա է, որ ամբողջությամբ միանգամից կահավորում ենք թանգարանը: Մենք կգնանք անընդհատ ցուցադրությունը փոփոխելու, թարմացնելու, ինչ-որ թեմատիկ ուղղվածություն տալու ճանապարհով, որովհետև Արենիից գտնված են հազարավոր գտածոներ. խեցեղեն, փայտ, տեքստիլ և այլն: Արենիում ունենք վաղ մետաղագործության ամբողջ ցիկլը: Սկսած հումքից մինչև պատրաստիների ձևափոխում, վերահալում և այլն: Դուք հազիվ թե տարածաշրջանում գտնեք հուշարձան, որն այդպիսի պահպանված ցիկլ ունի»,- ասել է ««Արենի-1» քարայր» գիտահետազոտական հիմնադրամի հիմնադիր, ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատող, Արենիի արշավախմբի ղեկավար Բորիս Գասպարյանը:

 

Քարայրային թանգարանի ստեղծումը կարևորվում է նաև Վայոց ձորի մարզում տնտեսական ակտիվացմանը նպաստելու տեսանկյունից:

 

Թանգարանի ստեղծման աշխատանքներից հետո, մասնագետներն ակտիվ ցուցադրություն են նախատեսում: Տարածքը ժամանակին եղել է օվկիանոսի տակ, իսկ ցամաքի վերածվելու արդյունքում նրա շերտերում պահպանվել է բացառիկ պատմություն՝ մարդկության ձևավորման վաղ փուլերից մինչև մեր օրերը։ Քարայրը թանգարան դարձնելու նպատակը գործակցող կողմերից ժամանակատար և հետևողական աշխատանք է պահանջում:

  • Կոմպլաենս և գործարար էթիկա
  • Իրավական տեղեկատվություն
  • Տեղեկատվական անվտանգություն
  • Սոցիալական ներդրման առաջարկ ներկայացնելու ուղեցույց

iso

 

 © 2025 «Վիվա Արմենիա» ՓԲԸ, բոլոր իրավունքները պաշտպանված են

app-store
play-market
18+

 

 

Sitemap

X

Նաև կարող եք զանգահարել մեզ 111 և 093 297111 հեռախոսահամարներով:

Ֆիքսված ծառայությունների վերաբերյալ հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել 060 61 00 00 հեռախոսահամարով: