1
viva-logo-small
  • Օնլայն վճարում
  • Մուտք
  • Անհատ հաճախորդներին
    • Բջջային կապ
    • Ժամանց և ծրագրեր
    • Նոր տեխնոլոգիաներ
    • Օնլայն խանութ
    • Ֆիքսված ինտերնետ, հեռուստաալիքներ և հեռախոսակապ
    • Օգնություն
    • Գնումներ
  • Բիզնես լուծումներ
    • Բջջային կապ
    • Բիզնես կապ
    • M2M և IoT
    • Ամպային և ՏՏ լուծումներ
  • Մեր մասին
    • Viva-ն Հայաստանին
    • Ֆինանսական հաշվետվություններ
    • Գնումներ
    • Հետադարձ կապ
    • Կոմպլաենս և գործարար էթիկա
    • Պարտատոմսեր
    • Կարիերա
  • Ավելին
    • Իրավական տեղեկատվություն
    • Տեղեկատվական անվտանգություն
  • English
  • Հայերեն
  • русский
viva-logo
  •  
Մենյու
Մուտք
Անհատ հաճախորդներին
Բիզնես լուծումներ
Մեր մասին
Ավելին
  • Իրավական տեղեկատվություն
  • Տեղեկատվական անվտանգություն
  • English
  • Հայերեն
  • русский
Օնլայն վճարում
  • Նորություններ
Բոլոր նորությունները
Կարդացեք մեր նորությունները RSS-ով

Ջրային թերապիա՝ բաց միջավայրում

22 օգոստոսի 2025

Viva-ն և «Իմ ուղին»մեկ տարվա աշխատանքի ստուգատես են իրականացրել

Աուտիզմով մարդիկ հաճախ ունենում են զգայական դժվարություններ. կա՛մ չափազանց զգայուն են լինում, կա՛մ հակառակը՝ քիչ են արձագանքում ձայներին, հպումներին, ջերմաստիճանին: Վիճակը մեղմելու միջոցներից մեկը ջրային թերապիան է: Վերականգնողական այս մեթոդն ընդունված է աշխարհում և աուտիկ սպեկտրի խանգարումներ ունեցող երեխաների մոտ կարող է զարգացնել շարժողական, զգայական և սոցիալական հմտություններ: 

Viva-ի աջակցությամբ «Իմ ուղին» սոցիալ-հաբիլիտացիոն, կրթական և մասնագիտական ուսուցման ցերեկային կենտրոնում մեկ տարի առաջ ադապտիվ ֆիզկուլտուրայի դասընթացներն առավել ինտենսիվ են դարձել: Գործընկեր կազմակերպությունները ջանքեր են գործադրել ջրային թերապիայի ապահովման ուղղությամբ: Գրեթե ամենօրյա ռեժիմով իրականացված պարապմունքների արդյունքը գնահատելու համար մեկ տարի անց ջրային հերթական թերապիան իրականացվել է բաց միջավայրում՝ Սևանում:

Մասնագետների գնահատմամբ՝ «Իմ ուղին» կենտրոնի փոքրիկ լողավազաններից հետո բնական միջավայրում կազմակերպված թերապիան յուրօրինակ ստուգատես է ոչ միայն երեխաների, այլև իրենց համար: Այստեղ դրսևորվում են և՛ ձեռքբերումները, և՛ բացթողումները:

«Ջրային միջավայրում վտանգների հաղթահարման առումով՝ աուտիզմով երեխաներն ավելի խոցելի են: Շատերի մոտ առկա են հավասարակշռության, տեղային կողմնորոշման և շարժումների պլանավորման խնդիրներ: Սևանի բնական ձայնը հավասարակշռում է նյարդային համակարգը, ալիքների տատանումն ու դիմադրությունը զարգացնում են մկանային ուժն ու ճկունությունը՝ չծանրաբեռնելով հոդերը: Այստեղ նրանք կարողանում են այնպիսի շարժումներ անել, որոնք ցամաքում դժվար կլինեն: Թերապիայի ընթացքում երեխաները սովորում են լողալ, ջրում անվտանգ մնալ, սահմաններ պահել և հարկ եղած դեպքում օգնություն կանչել: Սա ոչ միայն թերապիա է, այլև ներառականություն և սոցիալացում ապահովող կամուրջ», - ասել է ծրագրի ղեկավար Գոհար Կարապետյանը:

Բաց միջավայրում իրականացված ջրային թերապիան արդյունավետ է եղել: Սևանի ալիքների մեղմ ճնշումն ու մասնագետների փորձառությունը նպաստել են երեխաների հմտությունների դրսևորմանը: Ծրագրի արդյունքում արձանագրվել է շարժողական կարողությունների, ջրում անվտանգ վարքագծի, ներառականության և սոցիալացման դրսևորում:

Viva-ն երկար տարիներ աջակցում է աուտիզմ ունեցող երեխաների խնդիրներով զբաղվող «Իմ ուղին» սոցիալ-հաբիլիտացիոն, կրթական և մասնագիտական ուսուցման ցերեկային կենտրոնին: Ընկերությունը 19 տարվա ընթացքում ներդրել է ավելի քան 251 մլն դրամ: 

  • Կոմպլաենս և գործարար էթիկա
  • Իրավական տեղեկատվություն
  • Տեղեկատվական անվտանգություն
  • Սոցիալական ներդրման առաջարկ ներկայացնելու ուղեցույց

iso

 

 © 2025 «Վիվա Արմենիա» ՓԲԸ, բոլոր իրավունքները պաշտպանված են

app-store
play-market
18+

 

 

Sitemap

X

Նաև կարող եք զանգահարել մեզ 111 և 093 297111 հեռախոսահամարներով:

Ֆիքսված ծառայությունների վերաբերյալ հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել 060 61 00 00 հեռախոսահամարով: