1
viva-logo-small
  • Օնլայն վճարում
  • Մուտք
  • Անհատ հաճախորդներին
    • Բջջային կապ
    • Ժամանց և ծրագրեր
    • Նոր տեխնոլոգիաներ
    • Օնլայն խանութ
    • Ֆիքսված ինտերնետ, հեռուստաալիքներ և հեռախոսակապ
    • Օգնություն
    • Պարտատոմսեր
    • Գնումներ
  • Բիզնես լուծումներ
    • Բջջային կապ
    • Բիզնես կապ
    • M2M և IoT
    • Ամպային և ՏՏ լուծումներ
  • Մեր մասին
    • Viva-ն Հայաստանին
    • Ֆինանսական հաշվետվություններ
    • Գնումներ
    • Հետադարձ կապ
    • Կոմպլաենս և գործարար էթիկա
    • Տարեկան Հաշվետվություն
    • Կարիերա
  • Ավելին
    • Իրավական տեղեկատվություն
    • Տեղեկատվական անվտանգություն
  • English
  • Հայերեն
  • русский
viva-logo
  •  
Մենյու
Մուտք
Անհատ հաճախորդներին
Բիզնես լուծումներ
Մեր մասին
Ավելին
  • Իրավական տեղեկատվություն
  • Տեղեկատվական անվտանգություն
  • English
  • Հայերեն
  • русский
Օնլայն վճարում
  • Նորություններ
Բոլոր նորությունները
Կարդացեք մեր նորությունները RSS-ով

«Kinodaran». առանց բաժանորդագրության վճարի՝ բացառապես Viva-ի բաժանորդների համար

05 մարտի 2025

Հայալեզու բարձրակարգ բովանդակություն, որը կգրավի նույնիսկ այն մարդկանց, ովքեր հայկական սերիալներ առհասարակ չեն դիտում. սա է այն նպատակը, որն իր առջև դրել էր «Kinodaran»-ը մեկ տարի առաջ: Viva-ն հավատաց այս տեսլականին, դարձավ աջակիցն ու գործընկերը:

«Kinodaran»-ն այսօր արդեն հայկական առաջին սթրիմինգային հարթակն է, որի միջոցով տարբեր տարիքի ու նախասիրության տեր մարդիկ դիտում են ֆիլմեր, սերիալներ, հաղորդումներ ու մուլտֆիլմեր՝ հայկական հավերժ դասականներից մինչև ամենաժամանակակից ստեղծագործողների, ինչպես նաև «Kinodaran»-ի սեփական արտադրությունը։ Տեսանյութ

«Kinodaran»-ի հարուստ բովանդակությունն առանց բաժանորդագրության վճարի հասանելի է բացառապես Viva-ի բաժանորդներին։ Viva-ի «START+» կանխավճարային, «UNLIM», «X», «Y» կանխավճարային և հետվճարային սակագնային պլանների բաժանորդները «Kinodaran»-ից օգտվելիս ինտերնետ թրաֆիքի համար հավելյալ գումար չեն վճարում: Սակագնային պլանի փաթեթներն ակտիվ լինելու դեպքում «Kinodaran»-ից օգտվելիս հիմնական ինտերնետ փաթեթի մեգաբայթերը չեն օգտագործվում:

«Kinodaran»-ը Հայաստանում ամենաշատ ներբեռնվող հավելվածների շարքում է: Viva-ի բաժանորդների շրջանում այն ամենասիրված ու ամենաշատ ներբեռնվող հավելվածն է։

«Մեկ տարի առաջ Viva-ն սկսեց իր համագործակցությունը «Kinodaran»-ի հետ՝ ցանկանալով մեր հաճախորդներին տալ լավագույնը․ այս հարթակի բովանդակությունը, որը չես գտնի որևէ այլ հարթակում, բացառիկ պայմաններով հասանելի է միայն Viva-ի բաժանորդներին։ Մենք կարևորում ենք մեր յուրաքանչյուր հաճախորդի արձագանքը և ձգտում ենք շարունակաբար բարելավել մեր ծառայությունների որակը», - նշել է Viva-ի գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանը։

 ««Kinodaran»-ն իր սեփական նախագծերի, օրիգինալ սերիալների ստեղծման ակտիվ փուլում է՝ նպատակ ունենալով առաջարկել հայկական այնպիսի բարձրակարգ բովանդակություն, որը կգրավի նույնիսկ այն մարդկանց, ովքեր հայկական սերիալներ առհասարակ չեն դիտում։ Viva-ի հետ մեր համագործակցությունը կարևորագույն դեր ունի մեր այս տեսլականի իրագործման ճանապարհին՝ ունենալով նշանակալի ազդեցություն ամբողջ հայկական կինոոլորտի առաջընթացի վրա», - ասել է «Kinodaran»-ի համահիմնադիր և գլխավոր տնօրեն Վահե Ամիրաղյանը։

«Kinodaran»-ին բաժանորդագրվելու համար անհրաժեշտ է ներբեռնել «Kinodaran» հավելվածը կամ այցելել kinodaran.com կայք, մուտք գործել անձնական օգտահաշիվ և կարգավորումների բաժնում լրացնել հեռախոսահամարը։ Իսկ եթե Viva-ի «START+» կանխավճարային, «UNLIM», «X», «Y» կանխավճարային և հետվճարային սակագնային պլանների բաժանորդ եք, ապա բաժանորդագրությունն անմիջապես կակտիվանա:

Ընտրի՛ր հայկական բովանդակությունը, դիտի՛ր հայալեզու բացառիկ ֆիլմեր ու սերիալներ, պրեմիերաներ, իսկ ձեր փոքրիկների համար կգտնեք հայկական մուլտֆիլմեր․ Viva-ի հետ՝ առանց բաժանորդագրության վճարի: Ինտերնետ թրաֆիքի համար հոգ կտանի Viva-ն։ «Kinodaran»-ի հավելվածով սպառված ինտերնետի ամբողջ ծավալի համար հավելյալ գումար չի գանձվում: Այն տրամադրվում է վերը նշված սակագնային պլանների շրջանակում:

Հավելվածը հասանելի է App Store-ում և Google Play-ում։

  • Կոմպլաենս և գործարար էթիկա
  • Իրավական տեղեկատվություն
  • Տեղեկատվական անվտանգություն
  • Սոցիալական ներդրման առաջարկ ներկայացնելու ուղեցույց

iso

 

 © 2025 «Վիվա Արմենիա» ՓԲԸ, բոլոր իրավունքները պաշտպանված են

app-store
play-market
18+

 

 

Sitemap

X

Նաև կարող եք զանգահարել մեզ 111 և 093 297111 հեռախոսահամարներով:

Ֆիքսված ծառայությունների վերաբերյալ հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել 060 61 00 00 հեռախոսահամարով: