«Վիվա Արմենիա» ՓԲԸ տեղեկացնում է, որ, հիմք ընդունելով ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 02.07.2025թ. թիվ 237-Ն որոշմամբ սահմանված պահանջները, 2025թ. նոյեմբերի 1-ին ուժի մեջ կմտնեն «Վիվա Արմենիա» ՓԲԸ-ի՝ Շարժական էլեկտրոնային հաղորդակցության ծառայությունների մատուցման ընդհանուր պայմաններում, ինչպես նաև Ամրակցված ցանցի միջոցով տվյալների հաղորդման, Ֆիքսված հեռախոսակապի և ինտերնետ հասանելիության ծառայությունների մատուցման ընդհանուր պայմաններում (այսուհետ՝ «Պայմաններ») կատարված փոփոխությունները և լրացումները: Գործող և վերը նշված ամսաթվին ուժի մեջ մտնող փոփոխություններով և լրացումներով Պայմաններին կարող եք ծանոթանալ «Վիվա Արմենիա» ՓԲԸ-ի պաշտոնական կայքում՝ «Իրավական տեղեկատվություն» բաժնում: Պայմաններում կատարված փոփոխությունները և լրացումները վերաբերում են բաժանորդային պայմանագրերի փոփոխությունների և գործողության ժամկետի ավարտի վերաբերյալ բաժանորդներին ծանուցելու ընթացակարգերին:
Նաև կարող եք զանգահարել մեզ 111 և 093 297111 հեռախոսահամարներով:
Ֆիքսված ծառայությունների վերաբերյալ հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել 060 61 00 00 հեռախոսահամարով: