Ուշադրություն
«Բազմահաշիվ» ծառայությունում հավելվածի առաջիկա թարմացման արդյունքում նախատեսված է փոփոխություն:
Նոր տարբերակում հեռախոսահամարների ցուցակը կլինի հասանելի ցանկացած սարքից, որից մուտք գործեք: Այսուհետ՝ անկախ այն բանից, թե ինչ սարք եք օգտագործում, ձեր պրոֆիլում կտեսնեք միևնույն հեռախոսահամարների ամբողջական ցուցակը: Հավելվածի թարմացումից հետո հետևեք ձեր հեռախոսի էկրանին հայտնվող հրահանգներին:
Նշումներ
* Այն հեռախոսահամարների ցուցակները, որոնց գլխավոր հեռախոսահամարում վերջին 6 ամիսների ընթացքում գործողություն չի գրանցվել, չեն փոխանցվի նոր տարբերակին։
** Եթե գլխավոր հեռախոսահամարը տարբեր սարքերում ունի տարբեր ցուցակներ, ապա նոր տարբերակում կմնա միայն այն ցուցակը, որտեղ գրանցվել է վերջին (ամենաթարմ) գործողությունը գլխավոր համարով։
*** Ցուցակները, որոնց մեջ հիմնականում օգտագործվել են լրացուցիչ հեռախոսահամարները և որոնցից վերջին 30 օրերի ընթացքում չի կատարվել անցում գլխավոր հեռախոսահամարին, նույնպես չեն փոխանցվի։
*** Նոր տարբերակում նույնականացումից հետո ստուգում կանցկացվի: Եթե համարների ցուցակի ստեղծումից հետո տեղի է ունեցել գլխավոր հեռախոսահամարի սեփականատերոջ փոփոխության, ապա տվյալ ցուցակը չի ցուցադրվի։
Նաև կարող եք զանգահարել մեզ 111 և 093 297111 հեռախոսահամարներով:
Ֆիքսված ծառայությունների վերաբերյալ հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել 060 61 00 00 հեռախոսահամարով: