Տեղեկացնում ենք, որ «Fast Media» ընկերության նախաձեռնությամբ 2026 թ. մարտի 15-ից սկսած «Fast TV» ծառայությունը Viva-ի «X», «Y» և «Unlim» սակագնային պլանների շրջանակում առանց հիմնական ինտերնետ փաթեթը սպառելու և առանց բաժանորդագրության վճարի օգտագործման հնարավորությունը այլևս հասանելի չի լինի նոր ակտիվացումների կամ երկարացման համար:
Ծառայությունը հնարավոր է ակտիվացնել մինչև 2026 թ. մարտի 14-ը /ներառյալ/: Այն բաժանորդները, որոնք մինչև նշված ամսաթիվն արդեն ակտիվացրել են բաժանորդագրությունը Viva-ի միջոցով կկարողանան օգտվել դրանից մինչև 2026 թ. ապրիլի 15-ը /ներառյալ/։
Ծառայության դադարեցման պատճառների վերաբերյալ բոլոր հարցումները խնդրում ենք ուղղել «Fast Media» ընկերությանը։
Նաև կարող եք զանգահարել մեզ 111 և 093 297111 հեռախոսահամարներով:
Ֆիքսված ծառայությունների վերաբերյալ հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել 060 61 00 00 հեռախոսահամարով: