Ուրախ ենք տեղեկացնել, որ 2024թ. հուլիսի 2-ից մինչև 2024թ. սեպտեմբերի 2-ը /ներառյալ/ 1000 ՄԲ ինտերնետ տրամադրող «ՎՈՅԱԺ» ծառայության 30-օրյա փաթեթը կարելի է ակտիվացնել ընդամենը 2000 դրամով՝ նախկին 4000 դրամի փոխարեն:
«ՎՈՅԱԺ» ծառայությունից օգտվելու համար անհրաժեշտ է նախօրոք ակտիվացնել ռոումինգ ծառայությունը: Թե՛ կանխավճարային և թե՛ ֆիզիկական անձ հետվճարային, ինչպես նաև հետվճարային ասոցիացված բաժանորդները ռոումինգ ծառայությունը կարող են ակտիվացնել «My Viva» հավելվածի միջոցով կամ ուղարկելով *121*1# հրահանգը, իսկ այնուհետև՝ «ՎՈՅԱԺ 30» փաթեթի ակտիվացման *107*1# հրահանգը:
Հաշվեկշռի և ծառայության կարգավիճակի ստուգում՝ *107*3#:
«ՎՈՅԱԺ». հաճելի ճամփորդություն…
Նաև կարող եք զանգահարել մեզ 111 և 093 297111 հեռախոսահամարներով:
Ֆիքսված ծառայությունների վերաբերյալ հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել 060 61 00 00 հեռախոսահամարով: