Հետվճարային սակագնային պլանների ակտիվ հաշիվ ունեցող բաժանորդները կարող են ինքնուրույն փոփոխել իրենց հավելյալ կրեդիտային սահմանաչափը։ Ընթացիկ ամսում այն հնարավոր է զրոյացնել կամ ավելացնել մինչև 5000 դրամ։ Յուրաքանչյուր ամսվա սկզբում սահմանաչափը կվերադառնա իր նախնական գումարին։
Հավելյալ կրեդիտային սահմանաչափի փոփոխություն հնարավոր է կատարել ամսական 3 անգամ, այդ թվում՝ ավելացնելով 1000-ական դրամով և մեկ անգամ զրոյացնելով։ Ծառայությունն անվճար է։
Հրահանգներ
*232*1000# Հավելյալ կրեդիտային սահմանաչափի ավելացում 1000 դրամով
*232*0# Հավելյալ կրեդիտային սահմանաչափի զրոյացում
*232# Կրեդիտային սահմանաչափի ստուգում
Ծանոթություններ
- Ծառայությունը հասանելի է «Viva», «X», «Y» և «UNLIM» հետվճարային սակագնային պլանների այն բաժանորդներին, որոնք 6 ամիս շարունակ կատարել են համապատասխան վճարումներ։
- Ծառայությունը կարող են ակտիվացնել հետվճարային սակագնային պլանների ակտիվ կարգավիճակ ունեցող հեռախոսահամարների բաժանորդները, որոնք չունեն դեպոզիտ (երաշխիքային կանխավճար)։
- Ծառայությունը հնարավոր չէ ակտիվացնել բացասական հաշվեկշիռ ունենալու դեպքում։
- Սահմանաչափի փոփոխությունը վերաբերում է միայն ընթացիկ ամսվան։ Յուրաքանչյուր ամսվա առաջին օրը կրեդիտային սահմանաչափը վերադառնում է նախնական գումարին, այն է՝ բաժանորդագրության պահին սահմանվածին կամ վերջին անգամ սպասարկման կենտրոնում բաժանորդի կողմից հաստատվածին։
- Հավելյալ կրեդիտային սահմանաչափը կարելի է փոփոխել ամսական 3 անգամ։ Եթե բաժանորդը զրոյացնում է կրեդիտային սահմանաչափը, տվյալ ամսում այլևս հնարավոր չէ այն փոփոխել։