22 սեպտեմբերի 2026
24 դեկտեմբերի 2026
Սիրով հայտնում ենք, որ «Վիվա Արմենիա» ՓԲԸ-ն, ի դեմս Ակտիվների կառավարման
հանձնաժողովի և Գնումների բաժնի, կազմակերպում է Ընկերության կողմից չշահագործված խառը գույքի իրացման համար գնառաջարկների ներկայացման բաց գործընթաց:
Վաճառքի գործընթացի շրջանակներում հայտատուները կարող են տեսնել գույքը յուրաքանչյուր
աշխատանքային օր` մինչև ժամը 16:00 «Վիվա Արմենիա» ՓԲԸ-ի պահեստի տարածքում (հասցե՝ Րաֆֆու
111, Երևան ՀՀ) նախապես զանգահարելով Արմեն Մանուկյանին (+374 98 555 508): Գնում
կատարելու դեպքում անհրաժեշտ է ներկայացնել անձնագիր կամ նույնականացման քարտ:
Վաճառքի գործընթացը տեղի կունենա մինչև
2026թ-ի դեկտեմբերի 24-ը ժամը 16:00:
Ընթացակարգին և գույքի ցանկի վերաբերյալ մանրամասն տեղեկատվությանը կարող եք
ծանոթանալ կից։
Նաև կարող եք զանգահարել մեզ 111 և 093 297111 հեռախոսահամարներով:
Ֆիքսված ծառայությունների վերաբերյալ հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել 060 61 00 00 հեռախոսահամարով: