28 սեպտեմբերի 2026
05 հոկտեմբերի 2026
1. «Վիվա Արմենիա» ՓԲԸ-ն (իրավաբանական հասցե` ՀՀ, Երևան, Արգիշտի 4/1), գնառաջարկների ներկայացման հարցման (ԳՆՀ) գործընթացի հայտարարման միջոցով հրավիրում է իրավաբանական անձանց (այսուհետ` Հայտատուներին) ներկայացնելու գնառաջարկներ «Վիվա Արմենիա» ՓԲԸ-ի կողմից շահագործված գույքի վաճառքի համար:
Վաճառքի գործընթացի շրջանակներում հայտատուները կարող են տեսնել գույքը յուրաքանչյուր աշխատանքային օր` մինչև ժամը 16:00 «Վիվա Արմենիա» ՓԲԸ-ի պահեստի տարածքում (հասցե՝ Րաֆֆու 111, Երևան ՀՀ) նախապես զանգահարելով նշված հեռախոսահամարով՝ +374 98 555 508:
2. Կազմակերպիչ՝ «Վիվա Արմենիա» ՓԲԸ,
Կոնտակտային անձ`Լուսինե Հարությունյան
ՏՏ և ծառայությունների գնումների մասնագետ
Երևան 0015, Հայաստան
Բջջ․՝ +374 98600499
Հեռ.` +374 93 298535
Էլ. փոստ` lusinharutyunyan@viva.am;
3. Հայտատուների գնառաջարկների գաղտնաբառով պաշտպանված էլեկտրոնային տարբերակները պետք է ուղարկվեն կորպորատիվ էլեկտրոնային փոստով՝ հետևյալ հասցեով (lusinharutyunyan@viva.am; procurement@viva.am): Գաղտնաբառը կպահանջվի լրացուցիչ՝ գնառաջարկների ներկայացման վերջնաժամկետից հետո։
4. Գնառաջարկների ներկայացման վերջնաժամկետը՝ ոչ ուշ, քան 2026թ.-ի հոկտեմբերի 5-ը, ժամը 17:00 (Հայաստանի ժամանակով):
5. Գնառաջարկների ներկայացման հարցումը մրցույթ չէ, և ԳՆՀ ընթացակարգը նաև չի համարվում հրապարակային մրցույթ: Այն հանդիսանում է շուկայում առկա համապատասխան գնառաջարկների հավաքագրման գործընթաց, որի արդյունքում գնառաջարկներից լավագույնը կարող է ընդունվել: Գնառաջարկների ներկայացման հարցման գործընթացը չի կարգավորվում ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 463-465, 1043-1044 հոդվածներով և «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքով:
Կից փաստաթղթեր
Նաև կարող եք զանգահարել մեզ 111 և 093 297111 հեռախոսահամարներով:
Ֆիքսված ծառայությունների վերաբերյալ հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել 060 61 00 00 հեռախոսահամարով: