23 փետրվարի 2026
16 մարտի 2026
1. «Վիվա Արմենիա» ՓԲԸ-ն (իրավաբանական հասցե` ՀՀ, Երևան, Արգիշտի 4/1), գնառաջարկների ներկայացման հարցման (ԳՆՀ) ծանուցման միջոցով հրավիրում է իրավաբանական անձանց (այսուհետ` Հայտատուներին) ներկայացնելու գնառաջարկներ Կայանների կառուցման և վերազինման աշխատանքների համար:
Կոտակտային անձ` Ալբերտ Միհրանյան
Տեխնիկական և ծառայությունների գնումների ավագ մասնագետ
«Վիվա Արմենիա» ՓԲԸ (VIVA)
Արգիշտի փողոց 4/1, Երևան 0015, Հայաստան
Հեռ. +374 93 298566
Էլ. փոստ. procurement@viva.am
3. Գնման առարկայի մանրամասն նկարագիրը ներկայացված է գնման փաստաթղթերում (2026_017), որը հասանելի է էլեկտրոնային գնումների համակարգում (հետայսու՝ ԷԳՀ https://sourcing.viva.am/) գրանցված մատակարարների համար։։
4. Գնառաջարկների ներկայացման վերջնաժամկետը՝ ոչ ուշ, քան 05․03․2026թ., ժամ 17:00 (Երևանի ժամանակով):
5. Առաջարկների ներկայացման հարցումը մրցույթ չէ, և ԳՆՀ ընթացակարգը նաև չի համարվում հրապարակային մրցույթ: Այն հանդիսանում է շուկայում առկա համապատասխան առաջարկների հավաքագրման գործընթաց, որի արդյունքում առաջարկներից լավագույնը կարող է ընդունվել: Առաջարկների ներկայացման հարցման գործընթացը չի կարգավորվում ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 463-465, 1043-1044 հոդվածներով և «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքով:
Գնման փաստաթղթերը հասանելի են՝ ԷԳՀ-ում (https://sourcing.viva.am/)
«Վիվա Արմենիա» ՓԲԸ-ն գործարկել է մասնագիտացված ծրագիր գնումների ընթացակարգերը իրականացնելու համար: Գնման փաստաթղթերին ծանոթանալու և գնման գործընթացին մասնակցելու համար, դուք պետք է անցնեք գրանցման գործընթացը ԷԳՀ-ում: Եթե դուք արդեն գրանցված եք, հետագա աշխատանքի համար խնդրում ենք այցելել https://sourcing.viva.am/.
Գնման գործընթացի մասնակիցները, որոնց առաջարկներն անցել են հաջորդ փուլ, պարտավոր են լրացնել և տրամադրել կոնտրագենտի Ստուգման համար անհրաժեշտ փաստաթղթերը (Մասնակիցների հարցաթերթիկ, Տեղեկատվության հարցում և Ենթակապալառուների մասին տեղեկատվություն): Եզրափակիչ փուլում պայմանագիր կկնքվի վերջնական աստիճանակարգման արդյունքներով առաջին տեղը զբաղեցրած և Ստուգումը հաջողությամբ անցած Մասնակցի հետ: Վերջնական աստիճանակարգման արդյունքներով առաջին տեղը զբաղեցրած Մասնակցի ստուգման արդյունքում որևէ ռիսկ առաջանալու դեպքում պայմանագիրը կկնքվի վերջնական աստիճանակարգման արդյունքներով հաջորդ տեղը զբաղեցրած Մասնակցի հետ, ով հաջողությամբ անցել է այդպիսի Ստուգումը:
Հաղթողի հետ կնքվող Պայմանագիրը համարվում է միավորման պայմանագիր, որը կարող է ընդունվել Մասնակցի կողմից միայն վերջինիս ամբողջովին միանալու դեպքում: Սույն Պայմանագրի պայմանները միասնական են կոնկրետ Գնման գործընթացի բոլոր Մասնակիցների համար, համարվում են միջին շուկայական (ելնելով «Վիվա Արմենիա» ՓԲԸ-ի կողմից կոնկրետ շուկայում նմանատիպ ապրանքների, աշխատանքների և ծառայությունների գնման փորձից) և փոխզիջումային են փոխադարձ իրավունքների և պարտավորությունների առնչությամբ:
Նաև կարող եք զանգահարել մեզ 111 և 093 297111 հեռախոսահամարներով:
Ֆիքսված ծառայությունների վերաբերյալ հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել 060 61 00 00 հեռախոսահամարով: